Ծեծի ենթարկված ակտիվիստ Արտակ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում. Armtimes.com
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքի ակցիաներին մասնակցած, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արտակի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, տեղեկացնում է Armtimes.com–ը:
«Սպասում ենք վաղվա օրը բացվի, այս պահին նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Ինքը գտնվում է բժիշկների հսկողության տակ, ճնշումը բարձր է»,- ասել է ԲՀԿ-ական ակտիվիստի եղբայրը:
Ինչպես Tert.am–ը տեղեկացրել էր, փետրվարի 7-ին տեղեկություններ էին տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված անձինք առևանգել էին «Ծղոտներ» համալիրի մոտից: Ավելի ուշ Ոստիկանությունում նրա առևանգման մասին հաղորդում էր ստացվել, ինչի առթիվ Ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:










