Փետրվարի 20. հեղափոխություն և հակահեղափոխություն
Նախադրություն
1988-ը մեր տուն մտավ փետրվարյան մեծ խռովությամբ՝ հայրս հեղափոխությունն էր, իսկ մայրս՝ հակահեղափոխությունը։ Նրանց անդադար կռիվները լուրջ քաղաքական տեքստեր էին, և ես կռվի փոխարեն այստեղ առանց խղճի խայթի կարող էի անգամ դիսկուրս նորաձև եզրը օգտագործել, որովհետև մորս պնդումները բնավ էլ զուրկ չէին մաքուր քաղաքական բովանդակությունից: Այսպես, օրինակ, «օպերայում հակապետական բունտ է, ոչ թե ազգային պայքար», կամ «ոտուգլուխ են անելու երկիրը, կաղերին գցեն առաջ իսկ քեզ տկլորացնեն»։ Միգուցե ենթագիտակցական իր խորշերից էր մայրս բեռնում մեկեն լեզու հանած իր քաղաքական միտքը, բայց որ միտինգներից տուն չեկող հեղափոխական ամուսինը դրան մի օր պատասխանեց իսկական ապստամբությամբ, փաստ էր։ Ընտանի ամուսինը՝ որպես «պրոտեստ», խարիսխ ձգեց ավելի առաջադեմ ու արմատական հարևանուհիների բնակարաններում, որոնք երդվյալ հեղափոխականներ էին և այնքան ուժգին էին սիրահարված հարթակի տղաներին, որ մորս մտքով անգամ չէր անցնի, թե հորս և նրանց կապը մեկ սանտիմետր անգամ կշեղվի գաղափարական դաշտից։ Բայց մորս ֆիասկոն ընգծվեց, երբ ես էլ մի օր անցա հեղափոխության կողմը՝ նրան մենակ թողնելով իր քաղաքագիտական վերլուծությունների հետ։
Երբ առաջին անգամ տեսա 88-ի հրապարակը, նախ՝ սարսափեցի, կյանքումս այդքան մարդ չէի տեսել։ Երևի կողքիս կանգնած ծեր կինը մի բան զգաց և պայուսակից հանելով տաք կարկանդակը՝ դրեց ափիս մեջ։Մտածեցի՝ հեռավոր բարեկամ կլինի, բայց հետո պարզվեց, որ այդ տարածքում միայն ինձ չէր տվել. տաք–տաք թխել, բերել է միտինգավորներին։ Կլանված լսում էի հարթակից հնչող ընտիր հայերենը՝ չնայած քիչ բան էի հասկանում բուն տեքստերից. լրիվ խաղից դուրս վիճակ էր։ Սակայն մի երկու ժամ անց լրիվ տարրալուծվեցի հրապարակի նիրվանայում, այնքան, որ կյանքում առաջին անգամ տուն չգնալու անպատկառություն ունեցա և մեկնվելով հացադուլավոր Խաչիկ Ստամբոլցյանի ոտքերի տակ՝ քնեցի միգուցե իմ կյանքի ամենախաղաղ քունը և արթնացա համարյա ամբողջ քաղաքի հսկող, բայց շատ տնական հայացքի ներքո։ Կարծելով, թե ինքս ինձ արդեն հեղափոխական օծեցի, և մնում է գնալ տուն և հորս կողքին ապրել իսկական հեղափոխականի իմ կյանքը, մեկ էլ դեմս դուրս եկավ համարյա հորս ուրվականը և առաջին անգամ ինձ նայեց կասկածից որթնած աչքերի միջից։ Ասի՝ գիշերը Խաչիկ Ստամբոլցյանի կողքին եմ քնել։ Հարցրեց՝ չի դադարեցրե՞լ հացադուլը, բայց խոսելիս աչքերի որթը կոտրած էր երևում։ Այս բացահայտումից հետո ես և նա լուռ ծալեցինք ու դեն դրինք այն ամենը, ինչը կապ չուներ շարժման ու պայքարի հետ՝ հետաձգեցինք մեր ապրելը մինչև հաղթանակ։
Ապա՝ երկրաշարժ, երբ առաջին անգամ տեսա հորս լացը։ Նա մինչև վերջ էլ պնդում էր, որ մեր գլխին սարքել են այս աղետը։ Հետո՝ պատերազմը, մութ տարիները, երբ նա շալակում էր իր քաշով մեկ հսկայական կաղնիներ և քարշ տալիս 8–րդ հարկ, ուր օրվա մի ժամի երեխաների ոտուձեռքն ուռչում էր ցրտից, և ես սարսափով մտածում էի, թե ուր որ է՝ նրանց կկորցնենք, եթե հայրս մի քանի րոպե ուշանա։ Նա պատերազմի հաղթանակը ընդգծած մի քարտեզ էր գտել և ամեն անգամ մորս աչքն էր մտցնում, երբ կինը սկսում էր հեծկլտալ, թակել ծնկները, թե տես՝ ղազանն եմ գցում ձավարի ու բրնձի վերջին հատիկները։ Մորս մի քանի ժամ տևող քաղաքական ելույթին ընդամենը երկու բառ էր նետում՝ լավ կլինի։ Բայց երբ երկրի լույսերը նորից միացրին, և կարծես խավարը քշվեց հեռու, հայրս շարունակում էր պնդել, որ մաման հաց թխի, ասում էր՝ սրանց ի՞նչն է հալալ, որ հացն էլ հալալ լինի։ Վերջին տարիներին լրիվ մթնել էր։ Նա մահանում էր, իսկ մենք չէինք կարողանում իրեն համոզել, որ հիվանդանոց գնա, ասում էր՝ չեմ հավատում, մենք էլ կարգին բժիշկ չունենք, հենց ինձ դրանց տաք՝ կսպանեն։ Այդպես էլ եղավ...
Չէ, մեր հայրերը չմահացան, նրանք սպառվեցին՝ իրենց արած հեղափոխության լավ օրերին սպասելով։ Բայց ինչպե՞ս պիտի գային այդ լավ օրերը, և որտեղի՞ց, երբ ապստամբությամբ վերցված իշխանությունը պայքարի բովում մոռացել էր թղթին տալ ազգային պետության մի ծրագիր և փնթի, իրավիճակային շարժերով երկիրը նետեց քրոնիկ կոլապսի գիրկը։ Ֆրուստրացիան այն չէ, որ երեխադ հացուջուր է ուզում, և դու պատռվելով մեջտեղիցդ՝ չես կարողանում տալ։Դա ողբերգություն է։ Ֆրուստրացիան այն է, երբ երեխաներից մեկին տալիս ես, իսկ մյուսին՝ ոչ։ 88–ից մենք հենց դրա հարուցած չարորակ ագրեսիայի մեջ ենք։ Անարդարություն. Ահա՝ ինչից է գոյացել 88–ը, և ինչու է այսօր էլ հեղափոխության ուրվականը շրջում Հայաստանում։ 88–ի գլխավոր կոդը նոր՝ ավելի արդար կյանքի սպասումն էր, որը մսխվեց կառավարման ինստիտուտների և հարթակի տղաների առաջին իսկ առերեսումից։
Հանգույց
Փորձեմ հաշվել, թե ես քանի ապստամբություն եմ տեսել իմ կյանքում. ուրեմն այսպես. 88 –ից բացի, 96թ, 98թ, 99թ, 2003թ,2007, 2008...սրանց կդժվարանամ հեղափոխություն կոչել գոնե՝ այն պատճառով, որ բռնությունը ճնշում է ապստամբությունը, իսկ հեղափոխությունը՝ բորբոքում. որտեղ վերջանում է մեկը, սկսվում է մյուսը։ Այս բոլոր ապստամբությունները ներսից տեսնելով՝ պարզել եմ, որ ռոտացիոն կարգով փոխվել է միայն հարթակի բաղադրությունը, իսկ ապստամբ ժողովուրդը արտագաղթածներին, իհա´րկե, հանած՝ հիմնականում մնացել է նույնը։ 88–ից մինչև օրս այս մարդկանց պահանջը ո´չ միայն չի բավարարվել, այլև՝ արդեն անկախ պետության օրոք այդ խնդիրները հարյուրապատկվել, հազարապատկվել են։
Երբ 1996 թվականին լուսաբանում էի Լևոն Տեր –Պետրոսյանի՝ Գորիս քաղաքում ընթացող ընտրարշավը, նրան ընդառաջ եկավ լեգենդար Լիսկան և ամբողջ քաղաքի անունից խոստացավ 100 տոկոս ձայնատվություն ապահովել։ Ահա՝ թե ինչը ստիպեց Տեր–Պետրոսյանին՝ ընտրություններն ամփոփել այս շեշտադրությամբ. «Ճիշտ է, որոշ ծայրահեղական ուժերի արկածախնդրության պատճառով ստվեր գցվեց ընտրությունների վրա, և մեր պետությանն ու ժողովրդին բարոյական ծանր հարված հասցվեց, բայց դրանից ազգային ողբերգություն չպետք է սարքել: Կարևորն այն է, որ ժողովրդի ու նույնիսկ ցուցարարների մեծամասնությունը չտրվեց կազմակերպված սադրանքին, և մեր իրավապահ մարմինների հստակ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ կանխվեց արյունահեղությունն ու արագորեն վերականգնվեց երկրի անդորրը:
Բռնարարքների կազմակերպիչները, հրահրիչներն ու անմիջական մասնակիցներն, իհա´րկե, յուրաքանչյուրն իր մեղքի չափով, պետք է պատասխան տան օրենքի առջև: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը նման արկածախնդրություն այլևս թույլ չի տա, և պատահածը կդառնա մեր պատմության սոսկ ցավալի մի թյուրիմացություն»։Այս թյուրիմացությունը օրինաչափություն դարձավ, և այս տեքստի ուղերձը մենք հետագայում քանիցս լսեցինք նրա հաջորդների շուրթերից: 98–ի հեղաշրջումը ես դիմավորեցի հեռուստատեսության բակում, երբ ամեն օր ինձ ժպտացող ոստիկանը իմ և հեռուստատեսության շուրջ հարյուր աշխատակցի ներս չթողեց՝ հասկացնելով, որ, հեռուստաաշտարակը կրկին գրոհել և արդեն «ազատագրել» են։
Շուրջ տասը տարի այս իշխանության ընդդիմությունը Արտաշես Գեղամյանն էր։ Ես այդ բոլոր տարիներին, նկարահանելով նրա բոլոր միտինգներն ու հանդիպումները, պարբերաբար հարցազրույցներ վերցնելով միտինգավորներից,. մի օրում կարծես ծերացա, տեսնելով, որ հազիվ եմ հասկանում՝ ինչ են խոսում ինձ շատ հարազատ այդ մարդիկ։ Նրանք արդեն վերջին ատամներն էին կորցրել, և այս մարդկանց խոսքն այնքան անհասկանալի էր դարձել, որ ես ստիպված էի տեսախցիկն անջատել նրանց հետ զրուցելիս։ Հուսաթափ, ատամնաթափ այդ մարդիկ մնացին արդեն իմ համր կադրերում, նրանք, որ Գեղամյանին ու նրա կուսակիցներին թողած՝ չգիտես ինչու՝ հենց ինձ էին հարցնում՝ հաղթելու ենք, չէ՞...և այն մեկը, որ միշտ ամենաշուտն էր գալիս ու կանգնում հենց առաջին շարքում և այնքան նման էր հորս, մանավանդ՝ երբ թփթփացնում էր մեջքիս ու հորս պես շեղ նայում աչքերիս խորքը։
Ես Գեղամյանին վերջին անգամ տեսել եմ տարիներ առաջ՝ հորս հոգեհանգստին. երբ մեր հայացքները հանդիպեցին, չգիտես ինչու՝ աչքիս առջև ցցվեց ապրիլի 12–ը, երբ շտապ օգնության մեքենայի պատուհանից տեսա, որ նա ամենավերջինը լքեց Բաղրամյան փողոցը և մեջքը բռնած՝ իջնում էր արյամբ ներկված պողոտայով։
Իրերի ու հանգամանքների տարօրինակ դասավորության պատճառով մեր երկրում ամենածիծաղելի բանը դարձել է ճշմարտությունը: Ովքեր վախենում են ծիծաղելի երևալուց, զերծ պիտի մնան հատկապես քաղաքական բանավեճերից, որտեղ, չգիտես ինչու, երբեք ուղիղ չի դրվում այս հարցը.«Ինչու՞ մեր քաղաքականությունը դուրս չի գալիս 88–ի ցիկլից. փողոցում անառարկելի մեծամասնություն լինելու և մեկ թրի հարվածով իշխանության վիզը կտրելու հեքիաթասությունից»։ Չէ որ հազար անգամ տրորված նույն ճանապարհը նույնքան արյուն ու քրտինք է ուզելու և վերադարձնելու՝ ոչինչ։ Իշխանությունը համբերություն կարող է սպառել, իսկ ընդդիմությունը կարող է սպանել վերջին հույսը։ Արդեն քաղաքական աֆեկտի մեջ հայտնված հասարակությունը ընդդիմադիր առաջնորդների անկանոն զորաշարժերից կորցնում է իր կամային հատկությունները ու քրոնիկ դարձած պարտություններից լքում երկիրը։ Ինչու՞ ազնիվ չլինել և գոնե մեկ անգամ չասել նրանց, որ այդ բունտերը բլեֆ են՝ առանց մշակութային հեղափոխության, որ հեղափոխությունը միայն հաղթած է իջնում փողոց, ոչ թե իջնում է՝ կրկին փորձելու։ Հակառակ դեպքում աշխարհը լցված չէր լինի այսքան արտասուքով ու չարությամբ։
Ժամանակը նրանն է, ով չի հաշտվում իրերի և երևույթների նախկին դասավորության հետ, որովհետև դրանք շարված են եղել հաղորդակցական ավելի թույլ իրականության համար. պետք է վերանայել մեր սենյակի, մեր տան, մեր երկրի դասավորությունը։ Երբեք, ոչ մի ժամանակ մարդն այսքան մոտ ու հասանելի չի եղել մյուս մարդուն, ուրեմն պետք է անպետք իրերի և երևույթների բավականին մեծ շարք դուրս նետել կյանքից՝ նրան սպասարկող ժանգոտ գործիքներով հանդերձ. Հիշիր, ոչ ոք չի կարող կանգնեցնել քեզ, եթե ինքդ չես ցանկանում կանգ առնել: Բայց այսօր աշխարհի ամենամեծ իրադարձությունները կատարվում են նախ մի փոքրիկ սենյակում։
Կուլմինացիան և հանգուցալուծումը՝ հաջորդիվ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում