Կրթությունն է Արցախի ապագան կարդացող համակարգը. զրույց ԼՂՀ կրթության և գիտության նախարարի հետ (մաս առաջին)
Արցախյան զրույցների (Թափանցիկ զրույցներ տաքսիների վարորդների հետ, Արմեն Ռակեդջյան,Արտակ Բեգլարյան) պաշտոնական մասի բացումը վերապահված է կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանին։ Սա ամենևին էլ պատահական ընտրություն չէ, որովհետև կրթությունն է երկրի գլխավոր քաղաքականությունը. մնացածը կրթական գործը լավ կամ վատ կազմակերպելու հետևանք է։ Ավելին, կրթությունը նաև ապագան կարդացող, կանխորոշող համակարգ է, ուստի այս զրույցը շոշափելով Արցախի այսօրվա կրթական արժեհամակարգը՝ ակամայից պատասխանում է, թե վաղն ինչ կլինի մեր հայրենիքի այս ափի հետ։
Երեկ ես ահագին զարմացա՝ լսելով մեր ընդդիմադիր խորհրդարանականների բավականաչափ պահպանողական թեզերը կրթական քաղաքականության շուրջ։ Ստացվում է, որ այս մեն մի հարցում մեկը մեկին համապատասխանում է ՀՀ-ի ընդդիմության և ԼՂՀ-ի իշխանության տեսակետը, ըստ որի կրթությունը պետք է լինի ամենակոնսերվատիվ ոլորտը։ Մեզ հետ զրույցում Արցախի կրթական գերատեսչության ղեկավարն ու անգամ վարչապետն արտառոց չհամարեցին այն փաստը, որ այսօր Արցախում անգամ մեկ մասնավոր կրթարան չկա. այստեղ կենտրոնաձիգ կրթական իդեալն է գործողության մեջ։ Ավագ դպրոցների ներդրումն Արցախում նույնպես ահագին ցնցումներ առաջացրեց, և անվախ արցախցիներն այսօր թերևս մի բանից են ամենաշատը սարսափում՝ մեծ մանկավարժ Աբովյանի ասած՝ «նրա շլյապկի ծերից», ով հերթական հեղափոխական թեզիսները թևի տակ կխուժի Ստեփանակերտ։ Բայց սա ամենևին չի նշանակում, թե Արցախի կրթական համակարգը բարեփոխման կարիք չունի, ուղղակի անհեթեթ է օրինակ մարմնակրթության դասաժամերի խիտ ռեժիմ պարտադրել Արցախի գյուղերին, այն դեպքում, երբ այստեղ սպորտդահլիճներ չկան։ Այս նոնսենսը Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն էր նկատել, երբ մի անգամ աչքի էր անցկացրել Երևանից ստացված կրթական «նոու հաուների» հերթական թարմ փաթեթը։ Այս զավեշտական պատմության մանրամասները մեր հետագա զրույցներում:
-Պարո՛ն նախարար, ի՞նչ արժեհամակարգերի վրա է խարսխված Արցախի կրթական համակարգը։ Կարծում եմ, չեք առարկի, որ կրթությունն է աշխարհայացք, մտածողություն ձևավորում, մարդ ստեղծում։ Ուրեմն , ո՞րն է Արցախի կրթական իդեալը, ինչպիսի՞ արժեքներ, ինչպիսի՞ մարդ է ջանում ստեղծել։
-Հարցն, իհարկե շատ գլոբալ է։ Առաջին հերթին և բոլոր դեպքերում կրթական համակարգը հիմնվում է գիտելիքի մատուցման, յուրացման և կարողությունների զարգացման վրա։ Բոլոր պարագաներում մենք պիտի պատրաստենք համակողմանի զարգացած մարդ։ Եվ սա իր մեջ ներառում է և՛ գիտելիքների համապատասխան մակարդակ, և՛ պիտանի անհատ հասարակության մեջ։
-Իսկ ի՞նչ արժեքների համախումբ ենք ընտրում որպես նպատակ, որպեսզի գիտելիքի բազան որպես միջոց ծառայեցնենք մեր նպատակին։ Գիտելիքի շատ բազաներ այսօր ծերացել են կամ սպասարկվում են նոր տեխնոլոգիաներով. մի ռոբոտ արդեն ամբողջական մասնագիտությունների ամբողջ հիշողական գիտելիքին տիրապետում է։ Դրա համար էլ կրթական զարգացած համակարգերը շեշտը դնում են մարդու վերլուծական , ստեղծագործական մտքի զարգացման վրա։ Այդպես չէ՞։
-Որպեսզի դու կարողանաս նույն տեղեկատվական տեխնոլոգիաների վրա աշխատել, առաջընթաց արձանագրել, դու պիտի նախևառաջ գիտելիք ունենաս։ Ամեն ինչ հիմնվում է գիտելիքի վրա։ Այսօրվա դպրոցականը ինքնըստինքյան տարբերվում է 10-15 տարի առաջվա դպրոցականից։
-Իհարկե, իսկ Արցախի կրթական համակարգն այսօր ի՞նչ նոր գաղափարներ է առաջարկում այս նոր մարդուն։ Որո՞նք են կրթական ոլորտի առաջնայնությունները։
-Գիտեք, կրթությունը խիստ կոնսերվատիվ համակարգ է։ Իհարկե, սա չի նշանակում, որ նոր զարգացումները պիտի շրջանցեն մեզ։ Բայց դրանց նպատակը մեկը պետք է լինի՝ դպրոցականը, շրջանավարտը յուրաքանչյուր աստիճանում ստացած գիտելիքներով պիտի կարողանա հաջորդական կրթություն ստանալ։ Միասնական պահանջներ դնել բոլոր աշակերտների առջև և ասել օրինակ, թե բոլորը պիտի լավ սովորեն, բարոյահոգեբանական դաստիարակության առումով էլ լինեն իդեալական՝ ճիշտ չի լինի։ Մենք իրականացնում ենք շերտավորված ուսուցում։ Յուրաքանչյուրը տրված գիտելիքի պաշարից իր բաժինն է վերցնում՝ ըստ իր ընդունակությունների և կարողությունների։
-«Հանրակրթության մասին» օրենքն այլընտրանքային կրթօջախների հնարավորություններ է ընձեռում, բայց այս պահին Արցախում որևէ այլընտրանքային կրթարան չկա։ Արդյո՞ք մրցակցությունից դուրս և զուտ պետական մենաշնորհով աշխատող համակարգը հակված չէ լճացման։
-Թվերով խոսենք. 2014թ սեպտեմբերի 1-ի դրությամբ 219 դպրոցներում ընդգրկված են 21,744 սովորողներ։ Մենք ունենք կրթության բոլոր աստիճանները՝ նախադպրոցականից մինչև հետբուհական մասնագիտական կրթություն։ Իհարկե, գերակա ոլորտը հանրակրթությունն է. ունենք երեք առանձնացված ավագ դպրոց, 5 հոսքային ուսուցմամբ միջնակարգ և ռազմամարզական, ֆիզմաթ և երաժշտական թեքումով ևս երեք դպրոցներ ։ Պատկերը սա է։ Մեզ մոտ ստեղծվել էր մի մասնավոր դպրոց, որը չկարողացավ գոյատևել։ Ծնողները հիմնականում վճարունակ չեն՝ ահա գլխավոր պատճառը։ Մենք կարծում ենք, որ այստեղ մասնավոր դպրոցները, որոնք հիմնված են վարձավճարների մուծման գաղափարի վրա, իրեն չի արդարացրել և չի արդարացնելու։ Մենք ունենք պետական կրթական համակարգ, որի արդյունքները լիակատար բավարարում են մեզ։
-Բայց ՀՀ-ում արդեն բյուջետային սնուցում է ստացել և մեկնարկել «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որտեղ հենակետային մեկ դպրոց էլ կարծես Արցախի համար է նախատեսված։ Ծրագրի հեղինակներն ազդարարում են, որ առաջիկա տասը տարում կարող են փոխել հանրակրթության ամբողջ վարքագիծը, ստեղծել գերազանցության մշակույթ ունեցող ուսուցիչների կրիտիկական զանգված՝ 400 հազար աշխատավարձով։ Արցախը հրաժարվելո՞ւ այս ծրագրից։
-Իհարկե՝ ոչ։ Երբ ՀՀ-ում «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» ներկայացվեց, մեզ մոտ ևս քննարկումներ ծավալվեցին։ Եվ մենք մեր համաձայնությունը տվել ենք, որ նման մեկ դպրոց էլ ունենանք Ստեփանակերտում։
-Այդ դեպքում ինչո՞ւ միայն մեկը, եթե գաղափարին դեմ չեք, ընդունել եք։
-Առայժմ մեկը, որովհետև նման դպրոց ունենալը բավականին մեծ հաճույք է ու ֆինանսական մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Եվ այսօրվա դրությամբ թե՛ Հայաստանում, թե՛ մեզ մոտ հնարավոր չէ, որ միանգամից անցնենք նման կարգի դպրոցների։
-Այս պահին այստեղ որքա՞ն է ուսուցչի միջին աշխատավարձը։
-120 հազար դրամի սահմաններում, եթե մեկ դրույք ծանրաբեռնվածություն լինի։ Ստեփանակերտում կես դրույքից մինչև մեկ դրույք ծավալով են հիմնականում աշխատում։ Իսկ շրջաններում կան տեղեր, ուր անգամ համապատասխան մասնագետներ չկան, այնտեղ գուցե՝ դրույքից ավելի։ Գոյություն ունի կառավարության որոշում, որով մենք մանկավարժին գործուղում ենք այլ վայր, եթե նա իր բնակավայրից 30 կմ և ավելի հեռավորության վրա է աշխատում և տալիս ենք 50 տոկոս հավելյալ աշխատավարձ, ինչպես նաև՝ բնակարանի վարձ։ Սա նրա համար, որ վերաբնակեցված շրջաններում, որտեղ մասնագետի պահանջ կա՝ մասնագետով լրացնենք։
-Սկզբնական շրջանում միտում կար ՀՀ-ի ուսուցչական կազմով համալրել Արցախի դպրոցները։ Հիմա այդ շարժը կարծես կանգնեց։ Արցախն այլևս շահագրգիռ չէ ՞ ՀՀ-ից ուսուցչական նոր կազմեր ներգրավելու հարցում։
- Այդ խնդիրը առաջացել էր պատերազմական գործողություններից հետո։ Հիմա նման մեծ խնդիր մենք չունենք։ Մեր տեղական մասնագետներով կարողանում ենք ապահովել համակարգի աշխատանքը։ Իսկ այստեղ, եթե վերաբնակեցվող շրջաններում ՀՀ-ից գալիս են մասնագետներ, սկզբունքը նույնն է՝ նրանք պիտի մրցույթով անցնեն ու սկսեն աշխատել տեղի մասնագետների հետ հավասար պայմաններում։
-Հիմա, եթե ՀՀ-ից մի լավ մասնագետ այս պահին Ձեր դուռը թակի և ասի՝ ես ուզում եմ իմ մասնագիտական ներուժը ներդնել Արցախի կրթական համակարգում, նրան ի՞նչ կասեք, ոչ մի արտոնություն չե՞ք տա։ Ձեզ ոչ մի կերպ չի՞ ոգևորի, որ Հայաստանից մի լավ մասնագետ, որն ունի կրթական իդեալ, հսկայական գիտելիքներ ուզում է այդ ամենը փոխանցել հենց Արցախի երեխաներին։
-Մեզ մոտ չկա այնպիսի մի դասակարգում, որ եթե բարձրորակ ուսուցիչ է, աշխատավարձը պիտի ավելի բարձր լինի։ Ուղղակի, մենք ունենք սահմանված տարակարգեր։ Մեր հանձնաժողովը տալիս է այդ տարակարգը նրանց, ովքեր հաղթահարում են առաջադրված պայմանները, և նրանք սահմանված տոկոսաչափերով ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ Իսկ առաջիկա տարիներին մեզ մի ավելի գլոբալ խնդիր է սպասվում, որովհետև հոսքը դեպի մանկավարժական մասնագիտություն տարեցտարի նվազում է։
-Կատարվե՞լ է որոշակի վերլուծական աշխատանք.ինչո՞ւ է հոսքը նվազում, երբ այստեղ այդքան սուր է գործազրկության խնդիրը։
-Այո, երկու հիմնական պայման կարող եմ նշել։ Նախ մի քանի մոդայիկ մասնագիտություններ՝ այսպես օրինակ՝ իրավագիտությունը, տնտեսագիտությունը կլանում են լավագույն շրջանավարտներին։ Եվ ստացվել է այնպես, որ այս մասնագետների ավելցուկ կա։ Բայց դրա կողքին գյուղատնտեսական, ճարտարագիտական, մանկավարժական մասնագիտությունների հոսքը գնալով նվազում է։ Բացի դրանից մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ կարողություններով շրջանավարտները չեն ընտրում մանկավարժական մասնագիտություններ, և սա գալիս է երևի սոցիալական խնդիրներից։ Լինում է , որ ամբողջ տարվա ընթացքում մեր հայտարարությունները գնում են, բայց մի ցանկացող չի գտնվում, որ գնա և աշխատի վերաբնակեցված շրջաններում։ Սովորաբար նրանց փոխարինում ենք ոչ մասնագետ ուսուցիչներով։
Այսօրվա ուսուցիչը սոցիալապես ապահոված չէ. նրա աշխատավարձը համադրելի չէ այլ մասնագետների հետ։ Իսկ դպրոցի հաջողությունը մանկավարժական կոլեկտիվի պոտենցիալ կարողություններից է կախված։
-Իհարկե, բայց եթե Արցախը հավանություն է տվել «Այբ» դպրոցի նախատիպի վրա կառուցված գերազանցության ծրագրին, կնշանակի այստեղ էլ ուսուցիչները հնարավորություն են ստացել անցնել համապատասխան ատեստավորումը և հաջող արդյունքներից հետո ստանալ 400 հազար դրամից ոչ պակաս աշխատավարձ, թողարկել աշխարհի բոլոր համալսարանների կողմից ճանաչելի «Արարատյան բակալավրիատի» ատեստատով աշակերտներ։ Հավատո՞ւմ եք, որ հենց այսպես էլ կլինի։ Եթե այո, ապա ի՞նչ չափորոշիչներով եք ընտրելու երջանիկ ուսուցիչների առաջին ընտրախավին։
-Եթե, իհարկե, գնանք այս նախաձեռնությանն ընդառաջ, ուրեմն պետք է մրցութային կարգով ընտրենք այն ուսուցիչներին, որոնք կարող են նրանց պահանջները բավարարել։ Բոլոր դեպքերում այդ ուսուցիչները պետք է առանձնանան մասնագիտական գիտելիքներով, մանկավարժական, հոգեբանական պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և ինչ-որ տեղ նաև՝ օտար լեզուների իմացության բարձր մակարդակով։ Ես՝ որպես նախարար, կարծում եմ, որ այդ գործընթացը բավականին լուրջ խոչընդոտների է մեզ մոտ հանդիպելու. ուսուցիչների սերնդափոխության խնդիր կա, պատերազմական գործողությունները քիչ ավերածություններ չեն արել նաև կրթական համակարգում՝ նորավարտներն իրենց մանկավարժամեթոդական պատրաստվածությամբ թույլ են միջին և ավագ սերնդի ուսուցիչներից։ Եվ այստեղ մենք անկասկած հանդիպելու ենք դժվարությունների։ Մենք պետք է ընտրելու բազա ունենանք՝ ումից ընտրել. դրա համար շտապողականություն չցուցաբերենք, պարզապես ելնենք ռեալ իրադրությունից և այնպես անենք, որ եթե նոր նախաձեռնությանը ընդառաջ ենք գնում, կարողանանք նաև արդարացնել սպասումները։
- Ասացեք խնդրեմ, ո՞րն է Արցախի դեպքում առավել կիրառական. վեր կանգնել այսօրվա պահանջարկի՞ց՝ ստեղծել ուսյալ մարդ, որի գիտելիքը կկառուցի վաղվա Հայաստանը, թե՞ սպասարկել աշխատաշուկայի կարիքը։ Այս հարցին պատասխանելով, կարող ենք ի վերջո դուրս գալ կրթական նպատակի ճգնաժամից. ինչպե՞ս ենք մոտիվացնում Արցախի այսօրվա քաղաքացուն, ասում ենք ՝ ահա քեզ խելք, գնա այդ խելքով երկիրդ կառուցի՞, թե՞ ասում ենք՝ ահա կրթական մեր շենքի ճարտարապետությունը. մենք քեզ զինել ենք գիտելիքով, որ քո մտքով, քո էներգիայով լցնես քո երկրի կոնկրետ այս տեղամասը։
-Գիտեք, այդպես չի լինում, որ որևէ երկիր կանոնակարգի այդ բոլոր բարդ հարցերը և ասի, թե յուրաքանչյուր ոլորտ պիտի լինի այս քայլերին, այս զարգացածությանը համահունչ։ Հետո, երբ մենք ասում ենք մարդկային հարաբերություններ, աշխատաշուկա, սրանք ընդհանուր առանձնացված գծեր են, որոնք դրսևորվում են ամբողջության մեջ։ Եվ հենց այս ամբողջության մեջ է մարդն իր տեղը գտնում։ Պետությունը չպիտի բոլորին կողմնորոշի՝ թե դու պիտի այստեղ գնաս, իսկ դու՝ այնտեղ։ Պետությունը, ընդհանուր առմամբ, անձի զարգացման համար պայմաններ է ստեղծում։
-Պարո՛ն Ասրյան, կներեք, բայց ես կրկին փորձելու եմ մեր զրույցը թեքել կրթական արժեքների կողմը։ Տեսեք, «Հանրակրթության մասին » օրենքում որպես թիրախային արժեք է նշված նաև հայրենասիրությունը։ Հիմա Արցախում ինչպե՞ս, գիտելիքի ի՞նչ բազայի հիման վրա և մանկավարժական ի՞նչ մեթոդոլոգիայով եք հայրենասերներ պատրաստում.անկեղծ եմ ասում, ես, օրինակ, ոչ միայն լավ չեմ հասկանում, թե ինչ է հայրենասերը, այլև ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես են դա պատրաստում։
-Դաստիարակության խնդիրը և ուսուցման խնդիրը միասնություն են։ Եվ մեկը մյուսին օժանդակող, միմյանց կրող գաղափարներ են։ Եվ, եթե մենք ասենք, թե հայրենասերներ ենք զուտ պատրաստում, նման բան չի կարող լինել, անհնար է։ Պետք է և՛ հայրենասեր լինել, և՛ ասենք՝ ընկերասեր։ Հայրենիք հասկացողությունը՝ քո տունն է, քո շրջանն է, հանրապետությունը, երկիրն ամբողջությամբ։ Ու եթե դու նվիրվում ես այս ամենին, նշանակում է դու արդեն հայրենասեր ես։ Այսինքն՝ դու պատրաստ ես քո հայրենիքին ինչ-որ ծառայություններ մատուցել։ Հայրենասիրությունը դրսևորվում է կոնկրետ գործողությունների մեջ։ Եթե ես աշակերտ եմ՝ իմ հայրենասիրությունը տվյալ պարագայում իմ վերաբերմունքն է դպրոցի նկատմամբ։ Երբ դու դուրս ես գալիս հաջորդ աստիճան, արդեն փոխվում է այդ գաղափարի իրացման դաշտը։
-Օրինակ, ինչ տարբերություն կա մի 30-40 տարվա և արդեն ազատ, անկախ Արցախի դպրոցների միջև։ Ի՞նչն է փոխվել։
- Մենք խորհրդային դպրոցի իրավահաջորդն ենք։ Եթե ասենք, որ մենք այդ դպրոցը կտրել, մի կողմ ենք դրել և նոր դպրոց ենք կառուցում՝ սխալ կլինի։ Նույն նպատակը ինչ եղել է, հիմա էլ կա. մենք շարունակում ենք կրթել աշակերտին ու այստեղ, իհարկե ձևերը, մեթոդներն են ընդամենը փոխվում։ Ես քիչ առաջ ասացի, որ կրթության ոլորտը կոնսերվատիվ ոլորտ է։ Իհարկե, նաև հնարավորություն ենք ստացել ազգային դպրոց, ազգային կրթություն հիմնելու, բայց մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկան, մեծ փոփոխությունների չես ենթարկի։
-Լավ։ Իսկ պետության հաշվին անվճար կրթություն ստացող մանկավարժական կադրերի քանի՞ տոկոսն է վերադառնում Արցախի աշխատաշուկա. խզումը մե՞ծ է։Կարծում եմ, տեղյակ եք, որ ՀՀ-ում կրթական համակարգը վաղուց արդեն աշխատաշուկայի հետ վերջնական խզվել է։
-Ես ոչ միայն կխոսեմ մանկավարժության, այլ բոլոր մասնագիտությունների գծով։ Պետական համալսարանում մենք անվճար ուսուցմամբ տարեկան 200 տեղ ունենք։ Մենք անվճար տեղեր ենք հատկացնում փոխատեղմամբ՝ ուսումը խրախուսելու նպատակով։ Այսինքն՝ ով բարձր առաջադիմություն է ցուցաբերում, նա սովորում է անվճար համակարգում։ Իսկ աշխատանքի ընդունման ձևը փոխվել է՝ թափուր տեղերի համար մրցույթային կարգով է և մրցույթին կարող է մասնակցել ցանկացածը։ Եվ այս ձևով ընտրությունն ավելի ճիշտ է․ արդեն չկա այն պահանջը՝ թե ավարտել ես ուրեմն պիտի անպայման գնաս ու քո ստացած մասնագիտությամբ աշխատես։ Իսկ նախկինում այս պարտադրանքը կար։
- Ո՞րն է Արցախի դեպքում ավելի արդյունավետ կրթական կոնցեպտ՝ փող ծախսել ֆունդամենտա՞լ գիտությունները զարգացնելու վրա, թե՞ տեխնոլոգիական գիտությունները դիտել որպես առաջնայնություն։ Իմիջիայլոց, Արցախի բոլոր դպրոցներում կա՞ն համակարգիչներ, խոսքը միայն Ստեփանակերտի մասին չէ։
-Չեմ կարծում, թե հստակ շեշտադրելու խնդիր կա, բոլոր ուղղություններն էլ կարևոր են։Մենք այսօր բոլոր դպրոցներում էլ ունենք համակարգիչներ։ Այստեղ խնդիրը դրանք թարմացնելն ու նորացնելն է։ Այս հարցում մեզ հիմնականում օգնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, նաև բարեգործական մի շարք կազմակերպություններ։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում, օրինակ՝ dasaran.am-ը, մենք էլ ենք ներդրել այստեղ։
-Իսկ բոլոր դպրոցներին համացանցը հասանելի՞ է։
-Դպրոցների գերակշիռ մասում կա․ մոտավորապես 170 դպրոց ընդգրկված է այդ ծրագրում։
-Գիտե՞ք, երեկվանից Հադրութի երկու գյուղ կանգնել և չի կարող էլեկտրոնային փոստիս մի կարևոր նկար ուղարկել, այդ թվում՝ ուսուցիչները։ Ճիշտն ասած ՝ ես ամենևին էլ չզարմացա, որովհետև ես այս վիճակն արձանագրել եմ անգամ Երևանի կենտրոնի դպրոցներում։ Հիմա այստեղ ի՞նչ է արվում, որ վիճակը մի քիչ շտկվի, որովհետև այսօրվա աշակերտը չի հավատա մի ուսուցչի, ով համակարգչային պարզագույն գիտելիքներ չունի։
-«Ուսումնական նոր ռազմավարություն» ծրագրով բոլոր ուսուցիչներն անցնում են համապատասխան վերապատրաստման դասընթացներ։ Այս ծրագիրը, որն արդեն ներդրվել է դպրոցներում, նպաստում է, որ բոլոր ուսուցիչները շփվեն համակարգիչների հետ։
-Պարո՛ն նախարար, մենք հաղթահարեցինք մեր զրույցի առաջին փուլը.երկրորդին անցնելուց առաջ ուզում եմ իմանալ Ձեր տպավորությունը մեր զրույցից, կարելի է՞։
-Ոչինչ, լավ է, ուղղակի անընդհատ ուզում եք ինչ-որ սխալներ գտնել և մեղադրել ինձ։ Այդպես չէ՞։
-Ամենևին։ Արցախը մեր ընդհանուր տունն է, և ես տնեցու պես էլ հետաքրքրվում եմ նրա ցավերով, որպեսզի բոլորս միասին գտնենք լուծումները։ Իսկ դրա համար այս պահից սկսած մեր զրույցը կարող ենք դարձնել ավելի անկաշկանդ։
(Շարունակելի)
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում