Թուրքիան հետաքրքրված է ԵՏՄ-ով. Նազարբաև
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունն անհրաժեշտ նախագիծ է։
Ինչպես տեղեկացնում է газета.ru-ն, նախագահի խոսքով՝ չնայած ապրանքաշրջանառության նվազմանը, դրա հանդեպ հետաքրքրություն կա մասնավորապես Թուրքիայի կողմից։
«Քննադատում են, որ ապրանքաշրջանառությունը նվազել է։ Իհարկե նվազել է, չէ՞ որ դոլարն է անկում ապրել։ 40 երկիր մեր միության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում»,-հայտարարել է նա։
Ղազախստանի վերընտրված նախագահը նաև հայտարարել է, որ իր երկիրը լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ։
«ԱՄՆ-ի հետ մենք լավ հարաբերություններ ունենք, և դա շարունակում ենք»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Ղազախստանի ԿՀԸ-ն հայտնել էր, որ Նազարբաևը երկրի նախագահի պաշտոնում վերընտրվել է՝ ստանալով ձայների 97.7 տոկոսը։










