Նեպալի ավերիչ երկրաշարժի հետևանքները` The Telegraph-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Նեպալում շաբաթ օրը տեղի ունեցած 7.9 և 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերն իսկական արհավիրք են դարձել երկրի համար` խլելով 3.200-ից ավելի մարդու կյանք:
Հայտնի է, որ իրար հաջորդած ստորգետնյա ցնցումներից առավելապես տուժել է հնագույն Բհակտապուր քաղաքը, որում եղած նշանավոր ճարտարապետական հուշարձաններից շատերը փլվել ու վնասվել են:
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, այժմ հազարավոր մարդիկ կացարանի, սննդի ու դեղորայքի կարիքի մեջ են հայտնվել: Հաղորդվում է, որ տուժածների թիվը գերազանցել է 6.000-ը:
Ստորև ներկայացնում ենք բնական աղետի թողած սարսափելի հետևանքները.





















