Ցիպրասը մտադիր է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ. Bloomberg

15:01 • 06.07.15

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մտադիր է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտնի է դարձել հունական կառավարությունում իր աղբյուրից:

 

«Ցիպրասը և Պուտինը հեռախոսազրույց կունենան Եվրախմբի հանդիպման ընդմիջման ժամանակ»,- ասել է աղբյուրը:

 

Եվրախմբի աշխատանքային խումբը, որը հանդիպումներ է պատրաստում եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի համար, պատրաստվում է հավաքվել երկուշաբթի օրը՝ Հունաստանի հանրաքվեի արդյունքները քննարկելու համար:

 

Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31%-ը, կողմ է արտահայտվել 38.69%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8%-ը։