Հրապարակվել են Թուրքիայում խփված անօդաչու թռչող սարքի լուսանկարները
Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն երկրի օդային տարածքում խփված անօդաչու թռչող սարքի վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նա հաղորդել է, որ սարքը խոցվել է թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում՝ սահմանից 3 կմ հեռավորությամբ։
Նախարարը հաղորդել է, թե դեռ հայտնի չէ սարքի պատկանելիությունը: Մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ։
Անդրադառնալով ռուսական ինքնաթիռների կողմից թուրքական օդային տարածքի խախտումներին՝ Սինիրլիօղլուն հիշեցրել է, որ ռուսները մի քանի անգամ ներողություն են խնդրել դրա համար և խոստացել կանխել նման դեպքերի կրկնությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սիրիայի կողմից երկրի օդային տարածքը խախտած անհայտ պատկանելիության ինքնաթիռ են խոցել։ Ավելի ուշ Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրի, հայտնել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչ թե ինքնաթիռ են խոցել թուրք-սիրիական սահմանին, այլ՝ անօդաչու սարք։
![]()
![]()
![]()
![]()
![]()










