Թուրքիայի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի Հաթայ նահանգի Քումլու շրջանում, համաձայն տարածված տեղեկությունների, անօդաչու թռչող սարք է ընկել, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։
Համաձայն ձեռքբերված տվյալների՝ սարքն ընկել է դաշտում։ Այժմ Թուրքիայի անվտանգության ուժերը շրջափակել են տարածքն ու ուսումնասիրություններ են իրականացնում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քիլիս նահանգում հոկտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարք էր խփվել։ Այն խոցել էր թուրքական օդուժը, սակայն դրա պատկանելիության մասին տեղեկություններ չէին հաղորդվել։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ հերթական անգամ հայտարարել է, որ իրենք պահանջելու են հարգել Թուրքիայի տարածքն ու այդ տարածքի ցանկացած խախտում՝ լինի անօդաչու թռչող սարք, թե ինքնաթիռ կամ ուղղաթիռ, խփվելու է։
Դավութօղլուն ավելի վաղ ասել էր, որ թուրք-սիրիական սահմանին խփված անօդաչու թռչող սարքը ռուսական ծագում ունի։










