Փարիզի արվարձանում արգելափակված ահաբեկիչները պատրաստվում էին ևս մի ահաբեկչություն իրականացնել
Jacky Naegelen/Reuters
Փարիզի Սեն Դենի արվարձանում արգելափակված ահաբեկիչները պատրաստվում էին Ֆրանսիայի մայրաքաղաքում ևս մի ահաբեկչություն իրականացնել, գրում է gazeta.ru-ն:
Իրավապահները դեռ խուսափում են ավելի մանրամասն մեկնաբանություններ տալ այդ թեմայով:
Մի քանի ժամ է՝ Սեն Դենիում շարունակվում է ոստիկանական հատուկ գործողությունը, որի հետևանքով մեկ բնակիչ է սպանվել, իսկ հինգ ոստիկան՝ վնասվածքներ ստացել:
Հաղորդվում է, որ արդեն ձերբակալվել է 7 ահաբեկիչ։ Ավելի վաղ հաղորդվում էր ձերբակալված 3 ահաբեկչի մասին, որոնց մեջ չկային Փարիզում ահաբեկչությունների՝ հետախուզման մեջ գտնվող կազմակերպիչներ Աբդեսլամը և Աբաուդը։ Եվս երկու հոգի զոհվել է, այդ թվում՝ կին մահապարտ ահաբեկիչը։
Ոստիկանությունը խուզարկում է շրջափակված շենքը, որտեղ նրանք դեռ չեն կարողանում գտնել այնտեղ մնացող ևս մեկ ահաբեկչի: Ներքին գործերի նախարարությունում հերքում են շրջափակումից նրա փախչելու մասին լուրերը։
Փարիզի իշխանությունները դեռ հորդորում են Սեն Դենիի բնակիչներին մնալ տներում:
Չորեքշաբթի առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը գործողություն են ձեռնարկել Փարիզի Սեն Դենի արվարձանում, որտեղ բնակարաններից մեկում թաքնվել է ահաբեկչությունների շարքին ներգրավված ենթադրյալ ահաբեկիչների խումբը:
Բոլոր մանրամասները կարող եք կարդալ այստեղ։










