Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի նկատմամբ. Պեսկով

14:35 • 26.11.15

Ռուսաստանը մտադիր չէ հատուկ սահմանափակումներ մտցնել թուրքական ապրանքների համար՝ ռուսական Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպի պատճառով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է gazeta.ru-ն։

 

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն ուժեղացնում է թուրքական ապրանքների հսկողությունը քաղաքական իրադրության սրման առնչությամբ։

 

«Ոչ մի էմբարգո, իհարկե, չի սահմանվում: Միաժամանակ ծայրահեղական տարբեր դրսևորումների վտանգի ավելացման հետ մեկտեղ, բնականաբար, իրականացվում են հսկողության լրացուցիչ միջոցներ»,- հայտարարել է խոսնակը։

 

Պեսկովը նաև նշել է, որ հսկողության ուժեղացումը բնական արձագանք է, «առավել ևս տվյալ դեպքում Թուրքիայի անկանխատեսելիության պայմաններում»:

 

Ավելի վաղ «Коммерсантъ»-ը գրել էր, որ ռուսական իշխանությունները քննարկում են Թուրքիայի նկատմամբ սահմանափակող միջոցներ սահմանելու հարցը։
 

 

Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի նկատմամբ. Պեսկով