2015-ի քաղաքական ամենահնչեղ սերենադները. քաղաքագիտական մեմուարներ
Tert.am-ի տարեվերջյան հարցախույզին արդեն հասցրել են մասնակցել ԳՐՈՂՆԵՐՆ ու ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ: Այսօր ներկայացնում ենք 2015-ի քաղաքագիտական մեմուարները: Շուրջ երեք տասնյակ հարցվողներից մեր 7 հարցին պատասխանել են այն գործիչները, ովքեր ամբողջ տարվա ընթացքում երբևէ չեն խուսափել բաց ու հրապարակային գործունեությունից, լրագրողների ամենասուր հարցերից: Շնորհակալություն, համագործակցության համար:
1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը
Արմեն Մարտիրոսյան- Անահիտ Ադամյանի «Ես դուռն եմ»:
Թևան Պողոսյան- Գեղարվեստական գրքերից Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը: Մասնագիտական գրականությունից՝ Robert Reich «The Power of Public Ideas».
Սամվել Ֆարմանյան- Նոր Սահմանադրությու՜նը… Եթե ավելի լուրջ, չգիտեմ ինչու, սկսել եմ ավելի շատ վերընթերցել: Հավանաբար, Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»: Քավոր Պետրոսի կերպարը համաշխարհային գրականության ամենախորը և ամենահակասական կերպարներից է…
Արմեն Աշոտյան- Այս տարի գեղարվեստական գրականություն քիչ եմ ընթերցել, ավելի շատ՝ քաղաքագիտական: Հատկապես հետաքրքիր էր Նայել ֆերգյուսոնի «Քաղաքակրթություն» աշխատությունը:
Անահիտ Բախշյան- Սթիվ Ջոբս. «Ինքնակենսագրական»:
Ստյոպա Սաֆարյան- Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները»: Այն արգելված գրականություն է համարվել իր բաց, էրոտիկ տեսարանների համար: Բայց անպատկերացնելի հարուստ գիրք է, որը խորապես հասկանալու համար պետք է չափազանց լավ իմացություն ունենալ փիլիսոփայությունից, կենսաբանությունից, աստվածաբանությունից, մաթեմատիկայից, ֆիզիկայից, քաղաքագիտությունից, պատմությունից ու այլ դիսցիպլիններից: Հեղինակը անպատկերացնելի տարածաժամանակային սպիրալներ է կառուցում սյուժեների ու պատումների միջոցով. մոդեռնիզմից դեպի պոստմոդեռնիզմի անցումը կատարելապես խտացրել է երկու տարբեր ճակատագրերով ու խառնվածքով եղբայրների կերպարների մեջ: Եթե ընթերցողը չունենա միջդիսցիպլինար կրթություն, հավանաբար նրա մոտ առավելապես կտպավորվեն միայն էրոտիկ տեսարանները: Մինչդեռ դրանք ուղղակի մակերեսն են և ոչ ավելին: Ցավոք, ժամանակս չի բավարարում գեղարվեստական գրականություն կարդալու համար. հազիվ հասցնում եմ հետևել մասնագիտական գրականությանը:
Հրանուշ Խառատյան- 2015 թ.-ին կարդացել եմ տասնյակ գրքեր և հարյուրավոր հոդվածներ, համարյա բոլորը՝ մասնագիտական: Վերջերս ինձ նվիրեցին Յոհան Հայզինգայի՝ հոլանդերենից հայերեն թարգմանված «Մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ» գիրքը: Չէի կարդացել, բայց Առաջին աշխարհամարտից հետո հասարակական կյանքի վերակազմակերպական և վերարժևորման խնդիրները միշտ են ինձ հետաքրքրել: Վերստին կարդացի Մարսել Պրուստ: Նրան հաճախ եմ վերադառնում, բայց արդեն քառասուն տարեկանիս զգացած հմայքը չեմ ապրում: Չփնտրելով, բայց առիթի բերումով կարդացի Մանդելշտամի «հայկական շարքը», թե՛ բանաստեղծությունները, թե՛ պրոզան: Նույնիսկ որոշ բաներ գրեցի այդ առիթով: Նրան հաճախ եմ վերադառնում: Հայ գրողներից, վերջապես, կարդացի Մահարու «Այրվող այգեստանների» այն տպագրությունը, որտեղ վերականգնված են վաթսունականների հրատարակության ժամանակ հանված հատվածները: Մահարին նույնպես «իմ գրողներից» է, կարծում եմ նրա նույնիսկ երիտասարդական շրջանի գործերը հաջող են ներկայացնում քսան-երեսնականների Հայաստանը:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Ցավոք, անցնող տարում շատ գրքեր կարդալու երջանկություն չեմ ունեցել։ Կարդացածս գրքերն էլ ավելի մասնագիտական էին և, էսթետիկ հաճույքի տեսակետից, քիչ առինքնող։ Բայց այս ամենի հետ միասին, բարեբախտաբար, լավ և հետաքրքիր գրքեր կարդալու ուրախություն էլ եմ ունեցել։ Առանձնապես կուզեի նշել Արցախի ՊԲ սպա Սուրեն Սարումյանի վերջերս լույս տեսած գիրքը՝ «Աբու Բաքր ալ֊ Բաղդատ. Շամի խալիֆը» ։ Պարզապես ապշել կարելի է, թե ինչպես է հայկական իրականության մեջ՝ այլ քաղաքակրթությունների ամենահետաքրքիր մանրուքները բացահայտող այդպիսի գիրք ծնվել։ Իրական զարգացումներին մոտ սցենարով գեղարվեստական այս գիրքն առանձնահատուկ մեծ հաճույքով կարդացի։ Կուզեի անպայման խոսել նաև երկրորդ գրքի մասին՝ հայրիկիս հեղինակած «О войне и победе» /«Հաղթանակի և պատերազմի մասին»/ վերտառությամբ երկհատորյակը։ Աշնան սկզբին լույս տեսած այս գիրքը դարձել է այն օղակը, որը մշտապես նորոգ է պահում կյանքից վաղաժամ հեռացած հորս հետ իմ կապը:
Ռուբեն Մեհրաբյան- Նացիստական Գերմանիայի սպառազինության նախարար Ալբերտ Շպեերի «Հիշողությունները»: Նյուրնբերգյան դատարանով նա դատապարտվեց քսան տարվա բանտարկության, և այդ գիրքը գրել է բանտում: Նա, բնականաբար, փորձել է արդարանալ իր արած-չարածի համար: Եվ ուղղակի կարդում ու զգում ես այն, ինչ ասել է գերմանացի սոցիոլոգ Հաննա Արենդտը՝ չարիքի «առօրյա» լինելու մասին:
Սիմոն Մաղաքյան- Ամերիկահայ քաղաքագետ Իըն Բրեմըրի «Գերտերություն» գիրքը, որը ներկայացնում է արտաքին քաղաքականության գաղափարախոսության երեք տարբերակներ` անփոխարինելի ԱՄՆ, բիզնեսմեն ԱՄՆ և անկախ ԱՄՆ:
Աղասի Ենոքյան- Չակ Պալանիկի «Մարտիկների ակումբ»-ը:
Ազատ Արշակյան- Ինձ միշտ դուր է գալիս կարդալ Չարենց: Բայց հիմա կարդում եմ Լև Գումիլյովի «Եվրասիայի պատմությունը» դառնահամ գիրքը: Ուզում եմ ավելի խորությամբ ծանոթանալ Եվրասիայի պատմությանը և իհարկե, անձամբ տեսնել այդ «պատմության» վերջը:
2.2015թ.-ի ամենատպավորիչ ֆիլմը
Արմեն Մարտիրոսյան- Կարին Հովհաննիսյանի «1915»:
Թևան Պողոսյան- Սպիլբերգի՝ «Լրտեսների կամուրջը»:
Սամվել Ֆարմանյան- Ես նախընտրում եմ փաստավավերագրական ֆիլմեր… Երևի Լիոնել Մեսսիի ֆուտբոլային կենսագրությանը նվիրված ֆիլմը:
Արմեն Աշոտյան- Ֆիլմերից հաճույքով դիտեցի «Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը» կինոնկարը: Ի դեպ, այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր «Աստղային պատերազմների» ոչ մի մաս չեն նայել: Այս տարի հաճույքով դիտեցի նաև երկու սերիալ՝ «Սպարտակը»-ը և «Բռնապետը»:
Անահիտ Բախշյան- Որ ասեմ՝ չեմ հիշո՞ւմ…
Ստյոպա Սաֆարյան- Չափազանց տպավորվեցի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բրիտանացի հայտնի գիտնական Ալան Թյուրինգի և բրիտանական ռազմական հետախուզության գործունեությանը նվիրված «Նմանակման խաղ» (The Imitation Game) կինոնկարից: Շատ ուրախ եմ, որ Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնի ժամանակ շատ հետաքրքիր ֆիլմեր են ցուցադրվում, ու ամեն տարի գոնե մեկ կինոնկար դառնում է իմը: Տարվա ընթացքում մեկ այլ բացահայտում էր նաև «Գահերի խաղը» (Game of Thrones) սերիալը որը, ի տարբերություն շատերի, ես շատ ուշ դիտեցի: Թերևս, մինչև դիտելը մտածում էի, թե այլևս դուրս եմ եկել գիտաֆանտաստիկ ժանրի երկրպագուի տարիքից: Բայց հայտնաբերեցի, որ այն չափազանց գրավիչ ու հետաքրքիր սյուժե և կերպարներ ունի: Ի դեպ, հատկապես այն կինոնկարները, որտեղ չկան ընդգծված դրական և բացասական կերպարներ, առանձնահատուկ գրավչություն ունեն: Անհամբեր սպասում եմ հաջորդ սերիաներին:
Հրանուշ Խառատյան- 2015թ.-ին, և առհասարակ վերջին տարիներին ոչ մի ֆիլմ չեմ նայել: Ամոթով եմ խոստովանում:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Անցնող տարում գեղարվեստական ֆիլմ նայելու փորձեր շատ եմ ունեցել։ Հիմնականում՝ գիշերային ուշ ժամերին։ Հավանաբար, հենց այդ պատճառով է, որ հիմնականում դիտել եմ այդ ֆիլմերի առաջին 15֊-20 րոպեները։ Բոլոր այս ֆիլմերի շարունակության ռեժիսորը, ցավոք, եղել է …Մորփեոսը։
Ռուբեն Մեհրաբյան- Ռուս ռեժիսոր Յուրի Բիկովի՝ «Հիմարը» ֆիլմը, (Дурак).
Սիմոն Մաղաքյան-«Inside Out», որն անիմացիոն ժանրով և կիսակատակերգական սցենարով ներկայացնում է մարդկային հոգեբանության խճճված էությունը՝ ռեժիսորներ` Փիիթ Դաքթ և Րաննի դել Քարմեն:
Աղասի Ենոքյան- «Հույն Զորբա»: Հին ֆիլմ է, նորից հաճույքով նայել եմ, ռեժիսոր Մայքլ Կակոյանիս, գլխավոր դերում Էնթոնի Քուինն է խաղում:
Ազատ Արշակյան- Նորից նայեցի, համացանցով «Սուզանավը»: Կներեք, հնաոճ եմ:
3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը
Արմեն Մարտիրոսյան- Սահմանադրական հանրաքվեի լայնամասշտաբ կեղծումը:
Թևան Պողոսյան- «ElectricYerevan»-ի առաջին 6 օրերը:
Սամվել Ֆարմանյան- Ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրումը Արցախյան խնդրի շուրջ և փաստացի նոր պատերազմական իրավիճակը: Համաշխարհային առումով՝ Ուկրաինական իրադարձությունները և նոր սառը պատերազմի ազդարարը:
Արմեն Աշոտյան- Օրիգինալ չեմ լինի, բայց ազնիվ՝ ասելով, որ ողջ տարվա խոշորագույն իրադարձությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրադարձություններն էին: Ինձ համար, որպես նախարարի՝ կրթության ոլորտի թիվ մեկ իրադարձությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն էր Երևանում, այս տարվա մայիսին:
Անահիտ Բախշյան- Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ոչ»-ի կեղծված «այո»-ն:
Ազատ Արշակյան- «Սահմանադրական բարեփոխումներ» ակցիա-ֆարս իրադարձությունը:
Ստյոպա Սաֆարյան- Նշանակալի՝ բայց բացասական իմաստով, կարող եմ համարել հունվարից Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Մինչև այժմ էլ ինձ թվում է, որ մենք ոտք դրեցինք հետադիմության ուղու վրա: Մինչ այդ էլ Հայաստանը ո՛չ լիարժեք ժողովրդավարական էր, ո՛չ եվրոպական, բայց այդ անդամակցությամբ մի տեսակ նեղացրեցինք միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածով այդպիսին դառնալու մեր հեռանկարը: Մենք «հանուն անվտանգության» գոռալով սուրացինք այնտեղ, բայց համոզվեցինք, որ մեր անվտանգությունն ավելի խոցելի է դարձել: Հունվարից սկսյալ ու դեկտեմբերով ավարտված՝ մեր բազում եղբայրների կորուստը (փա՛ռք նրանց ու հավերժ հիշատակ) սահմանագծին, ցավալիորեն, դրա ամենախոսուն վկայությունն է: Տնտեսական անկման մասին ավելի լավ է չասեմ…
Հրանուշ Խառատյան- Հասարակական ամենանշանավոր իրադարձությունը սահմանադրության քվեարկության ընթացքի «մշակույթն էր». այն բացահայտեց, որ ամոթի և անամոթության սահման այլևս գոյություն չունի. բացարձակ և բացահայտ անամոթություն էր, որն իր հետևից նորանոր անամոթություններ է տանելու:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Բարեբախտաբար, այս հարցում դիրքորոշումս հստակ է՝ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումն ու Համահայկական հռչակագրի ընդունումը։ Սա մեկ գործընթացի՝ մեր պետության ու ժողովրդի ապագա բարեկեցության, երկու կարևոր բաղկացուցիչներն են՝ բարոյական և քաղաքական։ Սա մեծ նվիրում է և պարտադրանք յուրաքանչյուր հայ մարդու համար։ Այնպես որ, ինձ համար, այս հարցում երկրորդ կարծիք չկա։
Ռուբեն Մեհրաբյան- Հայաստանում՝ «Էլեկտրիկ Երևանը»: Աշխարհում՝ ռուս-թուրքական «եղբայրության» ավարտը:
Սիմոն Մաղաքյան- Եղեռնի 100-ամյակ և Ջուղայի խաչքարերի ավերման 10-ամյակ. մասնավորապես ԱՄՆ Կոլորադո նահանգապետարանի տարածքում` Եղեռնի հիշատակին նվիրված Ջուղայի կրկնօրինակ խաչքարի բացումը (քաղաքական տեսանկյունից` թերևս 100-ամյակի միջազգային ամենաշոշափելի հաղթանակը):
Աղասի Ենոքյան- Ռուսական զորքերի մուտքը Սիրիա և ռուսական ռմբակոծիչի կործանումը:
4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Արմեն Մարտիրոսյան-«Փարիզյան դատավարություն» ներկայացում՝ Հ.Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում:
Թևան Պողոսյան- Հանրապետության հրապարակում System of a Down-ի համերգը՝ ապրիլի 23-ին:
Սամվել Ֆարմանյան-2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարաձությունը «System of a Down»-ի «Արթնացե՛ք, հոգիներ» համերգային ծրագիրն էր՝ Երևանում:
Արմեն Աշոտյան- Մշակութային իրադարձություններից կցանկանայի առանձնացնել Վենետիկյան Բիենալեին Հայաստանին շնորհված առաջին մրցանակը՝ «Ոսկե առյուծը»:
Անահիտ Բախշյան- Վատիկանի կողմից Գրիգոր Նարեկացուն տիեզերական ուսուցիչ ճանաչելը:
Ստյոպա Սաֆարյան- Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում System of Down-ի համերգը Հանրապետության Հրապարակում: Անմոռանալի, ոգեղեն ու տպավորիչ մի բան էր կատարվում մայրաքաղաքի սրտում, որտեղ միախառնվել էին անցյալն ու ապագան, սուգն ու պայքարը, վիշտն ու կյանքը, հիշողությունն ու հեռանկարը: Անչափ կուզենամ, որ այդպիսի իրադարձություններ շատ լինեն Հայաստանի մշակութային կյանքում, որոնք թույլ կտան աշխարհից կտրված, մեկուսացված, հեռացված հայ մարդուն, երիտասարդին իրեն զգալ մեծ աշխարհի մի մասը, կարևոր մասը:
Հրանուշ Խառատյան -Լավ ծանոթ չեմ մշակութային իրադարձություններին: Հաճույքով եմ լսել Կիսինի համերգը, բայց դե դա հազիվ թե մշակութային իրադարձություն էր: Կարծում եմ հիմա ինձ ավելի շատ հետաքրքրում է «հասարակական ապամշակութայնացումը»՝ լայն իմաստով: Ես համարյա ամեն օր գործ եմ ունենում վարքի դեգրադացիայի հետ:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Գրիգոր Նարեկացու՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվելը։ Այդ օրը ողջ աշխարհը մեկ անգամ ևս բացահայտեց ու ճանաչեց մեր հոգևոր մշակույթը, դարձավ նրա կրողն ու տարածողը։ Սա մեծ իրադարձություն էր, որը միանգամայն նոր մակարդակի է բարձրացնում՝ նախ մեր ինքնաճանաչողության ընթացքը, ապա և՝ Հայաստանի֊ աշխարհի մշակութային կապը։
Ռուբեն Մեհրաբյան- Երկուսը կնշեմ. System of Down -ի համերգը Երևանի Հանրապետության հրապարակում և Քանյե Ուեսթի «էքսպրոմտ» համերգը՝ Կարապի լճում:
Սիմոն Մաղաքյան- Հայկական սերիալներում հոմոֆոբիա/ատելություն քարոզող տեքստերի նվազումը (Full House-ում համասեռամոլ բառն այս տարի կարծեմ չեմ լսել):
Աղասի Ենոքյան- Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Ազատ Արշակյան- Ստեփանակերտում Վերդիի «Ռեքվիեմի» կատարումը:
5. 2015թ-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Արմեն Մարտիրոսյան- Մհեր Արշակյանի «Արա Աբրահամյան. շքեղ և պարարտ զոհը». այս պարբերության համար. «Բաժակը պետք է ցմրուր խմվի։ Դրա գինը գուցե Ղարաբաղը լինի, դրա գինը գուցե Հայաստանի իսպառ հայաթափումը եւ նույնիսկ անկախությունը լինի, ես չգիտեմ։ Բայց մեր «պատմության քառուղիները» կուշտ են ձեր նմաններով, դուք օրիգինալ չեք այն անդեմությամբ և «հանուն ժողովրդի» կոչերով, որոնք մի քանի անգամ մեզ առիթ են տվել պատմությունն ու աշխարհագրությունը սկսել զրոյից»:
Թևան Պողոսյան- «Հետք»-ի վերլուծական նյութերը:
Սամվել Ֆարմանյան- Հանգուցյալ Վահագն Հովնանյանի վերջին հարցազրույցը Tert.am կայքին. հեղինակ ՎԱՐԴուհի Սիմոնյան. «Հրեշտա՛կս, մի վախնար ես չեմ մեռնի, ես երկար կապրիմ»:
Արմեն Աշոտյան-Լրագրողական ամենաազդեցիկ նյութերն եմ համարում հասարակ մարդկանց խնդիրներին և հաջողություններին նվիրված նյութերը, հատկապես, եթե հրապարակումից հետո հասարակությունը մոբիլիզացվում և օգնում է լուծել այս կամ այն մարդու խնդիրը:
Անահիտ Բախշյան- Սիվիլնեթի՝ «Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը. 10 օրինակ»:
Ստյոպա Սաֆարյան- Առանց չափազանցության և քծնանքի պետք է քոնն ասեմ՝ tert.am-ում տպագրված ՎԱՐԴուհի Սիմոնյանի հոդվածաշարը Հայաստանի մարզերում բնակվող շատ սովորական մարդկանց մասին, ովքեր, իսկապես հերոսներ են, որ կարողանում են արժանապատիվ մաքառել, պայքարել ու ապրել՝ ամեն մեկը յուրովի ու ամեն օր պաշտպանվելով բազում մարտահրավերներից: Ինձ շատ հոգեհարազատ էր հատկապես Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկի՝ Բարեկամավանի մասին պատմող նյութը, որտեղ տեսնում էի իմ ծնողներին, իմ տունը և գյուղը, իմ հարազատներին, բարեկամներին ու համագյուղացիներին, ողջ սահմանը: Տեսա այն տեսակին, որն ապրում է մահապարտի հոգեբանությամբ, անդունդին և եզրագծին շատ մոտ կանգնած, չվախեցող, չծնկող և չընկրկող:
Հրանուշ Խառատյան- Լրագրողական ամենաազդեցիկ նյութը... վստահ չեմ, քանի որ ոլորտը վատ գիտեմ, սովորաբար ձեռնպահ եմ մնում կարծիք հայտնելուց: Կարծեք թե, ինտենսիվ հետևում եմ լրատվությանը, բայց, ցավոք, ավելի շատ՝ որպես տեղեկատվություն: Բայց պետք է խոստովանեմ, որ ինձ իրականում շատ դուր էր եկել ՎԱՐԴուհի Սիմոնյանի հոդվածը մեր տենոր երգչի՝ Եղիշե Մանուչարյանի մասին:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Դժվար է ասել։ Չգիտես ինչու, առաջինը մտքիս սիրիացի փախստական այն երեխան եկավ, որը խեղդվել էր թուրքական ափերում և այդպես խաղաղ տեսքով հայտնվել տեսախցիկի օբյեկտիվում։ Դա եղավ թուրքական անտարբերության պատճառով։ Աշխարհի շատ լրագրողներ են գրել այն մասին, որ այդ երեխան մարդկության անխղճության զոհը դարձավ։Երևի հենց այդպես էլ կա։ Չգիտեմ… Բոլոր դեպքերում այդ մի լուսանկարը շատ բան փոխեց աշխարհի ընկալումներում։ Երևի թե` դա։
Ռուբեն Մեհրաբյան- Դա այնքան էլ լրագրողական չէ: Խոսքս` ռուս քաղաքագետ Լիլիա Շևցովայի՝ «Դարաշրջանի ավարտը. ռուսական համակարգի հոգեվարքային ցնցումները» հրապարակման մասին է՝ / «The American interest»/ «Ամերիքըն Ինթերեսթ» ամսագրում:
Սիմոն Մաղաքյան- «Mother Jones»-ի «Լավ լուր, վատ լուր. նշի կաթը հնարավոր է` նուշ չի պարունակում» հոդվածը։
Աղասի Ենոքյան- Այս տարի բավականաչափ շատ էին, չեմ կարող որևէ մեկն առանձնացնել:
Ազատ Արշակյան-Ռուբեն Վարդանյանը «Հայելու» առաջ. Անժելա Թովմասյան:
6. 2015թ-ի ամենասուր հումորը
Արմեն Մարտիրոսյան- Ապարանում լսած անեկդոտը՝ պատգամավորները ավտոբուսով գնում են Վանաձոր: Ապարանի տարածքում ավտոբուսը վթարի է ենթարկվում: Ապարանցիները բոլորին թաղում են: Երևանից մարդիկ են գալիս, թե՝ բոլորը մեռե՞լ էին, կենդանի մարդ չկա՞ր: Ապարանցիք պատասխանում են՝ մի քանի հոգի ձայն-մայն հանեցին, թե՝ կենդանի են, բայց դե դրանց բերանից ե՞րբ է «դուզ» խոսք ելել:
Թևան Պողոսյան-2015թ-ի ամենասուր հումորը՝ «ԱԺ-ն մտադիր է կրկնապատկել ռեյթինգը նոր եթերաշրջանում»:
Սամվել Ֆարմանյան-2015թ-ի ամենասուր հումորը Սահմանադրության քարոզարշավի շրջանակում էր: Գյումրիում էինք. զրույցի բռնվեցի մի գյումրեցու հետ, հարցրեցի որպիսիությունը և ի զարմանս ինձ, ստացա չափազանց լավատեսական պատասխան «Ամեն ինչ շատ լավ է, գործը կա, աշխատանքը կա, մենք էլ չորս հոգանոց ընտանիք ենք, կաշխատինք, կապրինք»: Ի պատասխան իմ արձագանքին, թե շատ լավ է, մեր օրերում շատ քիչ է պատահում, երբ քաղաքացին գոհ է իր կյանքի որակից և հարցրեցի, թե ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, որ այդքան գոհ է: Գյումրեցին պատասխանեց՝ հարյուր քսան հազար դրամ, ինչն էլ, բնականաբար, էլ ավելի զարմացրեց ինձ: Հռետորաբար բացականչեցի՝ շա՜տ ավելի լավ, որ նման սուղ միջոցներով կարողանում եք ընտանիք պահել և լավ ապրել, բարձր տրամադրություն ունենալ, գյումրեցին արձագանքեց. «Ոչ թե լավ, այլ՝ շա՜տ լավ, ուղղակի, Ֆարմանյան ջան, հերթո՜վ կապրինք»:
Արմեն Աշոտյան- Տարվա հումոր դժվարանում եմ առանձնացնել, բայց խոստովանեմ, որ ողջ տարի հաճույքով հետևել եմ «Արմքոմեդի»-ի թողարկումներին: Շատ դիպուկ և խելացի քաղաքական երգիծանք ունեն տղաները:
Անահիտ Բախշյան- «Ոչ» ասողներն ազդում են քաղաքական կայունացման վրա.Դավիթ Հարությունյան:
Ստյոպա Սաֆարյան- Սահմանադրական փոփոխություններն արվում են հանուն ընդդիմության կայացման…
Հրանուշ Խառատյան- Ամենասուր հումորը... Դե, գուցե ամենալավ հումորը Հայաստանը «սոցիալական համաձայնության» երկիր համարելու մեր նախագահի կարծիքն էր: Արդեն քանի տարի դա իմ գնահատմամբ՝ բարձրագույն նուրբ հումորի չափանիշ է:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Քաղաքականացնե՞մ։ Մի ծերուկի հարցնում են, թե ու՞մ կցանկանար տեսնել որպես հաջորդ նախագահ։ Պատասխանում է. «Ով ուզում է թող լինի, մենակ թե ընտանիքում թաք երեխա լինի»։
Ռուբեն Մեհրաբյան-Երբ Հայաստանի քաղաքական դաշտին լուրջ-լուրջ կոչում են «քաղաքական դաշտ», առանց հումորի և առանց կարմրելու: Ինչպես նաև՝ «Իսրայելցի ալպինիստների խումբը հաջողությամբ շրջանցեց Էվերեստը»:
Սիմոն Մաղաքյան- Հանուն ժողովրդավարության` անարդար ընտրություններ:
Աղասի Ենոքյան-Դա կոռեկտ չէ տպագիր տարբերակով փոխանցել չեմ կարող:
Ազատ Արշակյան- Ոսկե ձկնիկից / Ջրահարս /, երբ տղամարդը , ըստ հայտնի տրամաբանության, ինչ-որ բան է պատվիրում պետք է չմոռանա, որ գոյություն ունի գենդերային համերաշխություն:
7. .Ձմեռ պապի, ախր… / շարունակել տեքստը/
Արմեն Մարտիրոսյան- Մի քիչ էլ մեզ ձմեռպապություն արա:
Թևան Պողոսյան- Ձմեռ պապի, աշխարհին խաղաղություն եմ խնդրում: Այս մեկ հատիկ խնդրանքն ունեմ միայն:
Սամվել Ֆարմանյան- Ձմեռ պապի, որ գալիս ես՝ մնա, էլ մի գնա, դու բարություն ես բերում՝ աշխարհում այն շա՜տ է պակասել:
Արմեն Աշոտյան- Ձմեռ պապիկին գրված իմ նամակն այս տարի առաջին անգամ, ի տես բոլորի՝ հրապարակեցի: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ հասարակությունը բավականաչափ մեծ հետաքրքրությամբ արձագանքեց այդ փաստին: Կուզեի, որ այդ նամակը նաև լուրջ մտորումների տեղիք տար:
Անահիտ Բախշյան- Ձմեռ պապի, ախր էսպես ո՞նց կլինի, ցավդ տանեմ, ջահել տղերքը պահում են մեր միակ հարստության՝ Հայաստանի Հանրապետության սահմանները, զոհվում են՝ առանց սերմ ցանելու. որդեկորույս ծնողներին ցավակցելու բառեր էլ չեն մնացել, ցամքել ենք: Խնդրում եմ խաղաղություն բեր իմ երկրին, խելք ու շնորհք՝ էս ապիկար իշխանավորներին, թող հասկանան վերջապես, որ էսպես չեն կարող շարունակել, երկիրը քանդում են: Խնդրում , աղաչում եմ, հուշի, թե ո՞նց անենք:
Ստյոպա Սաֆարյան- Կտոր մը մարդ եղիր ու խաղաղություն բեր հազարամյակներով ալեկոծված այս հողին, որ հայրենիք է մեզ համար, շենություն ու լիություն բեր բոլորի օջախներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին, սեր և համերաշխություն՝ բոլորի սրտերին և հոգիներին:
Հրանուշ Խառատյան- Ձմեռ պապից ի՞նչ կուզեմ: Մի փոքր խելք կուզեմ:
Հրանտ Մելիք-Շահնազարյան-.Ձմեռ պապի, ախր… Չէ, Ձմեռ պապուն ուղղված դժգոհություն չունեմ։ Սիրում եմ իրան, հիմա էլ բալիկներս են շատ սիրում և անհամբեր սպասում։ Ուզում եմ միայն, որ Ամանորի հեքիաթն ամեն հայի տուն մտնի: Շնորհավորում եմ գալիք Նոր Տարին։
Ռուբեն Մեհրաբյան - Ձմեռ պապի, ախր..... լավ ես անում, ինչ անում ես, մենք էլ ենք ախր քո հետ ուրախանում, երբ ուրախանում են երեխաները:
Սիմոն Մաղաքյան- Ձմեռ պապի, ախր էնքան մարդ ունես օգնելու` սկսած Սիրիայի փախստականներից: Եթե հերթն ինձ հասնի, նենց արա, որ գոնե նախորդ տարվա ծրագրերս իրականան:
Աղասի Ենոքյան- Ձմեռ պապին թող ռուսներին հանի մեր երկրից և սույնով հաստատի խաղաղություն, ապաօլիգարխիզացիա, ժողովրդավարություն և ջանսաղություն:
Ազատ Արշակյան- Ձմեռ պապի, ախր դու գիտես, որ ես հավատում եմ քեզ, այնպես ինչպես շատ ու շատ այլ հայաստանցիներ : Եվ այս տարի, խնդրում եմ, որ մեր քաղգործիչների համար, որպես նվեր բերես /կարելի է փաթեթավորել կոռուպցիոն պարկի մեջ/ «անլիարժեքության բարդույթ», որպես հակակշիռ իրենց բնածին «լիարժեքության բարդույթին» : Ինձ դրանից պետք չէ, շնորհակալություն, ես արդեն երկուսից էլ ունեմ:
Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Մամուլի տեսություն 08:04 • 03/05 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ» Կնքվել է նաեւ մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Քաղաքականություն 22:31 • 02/05 Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
22:14 • 02.05.24 Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ
Մամուլի տեսություն
-
09:04 • 03.05.24 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում