Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ներողություն խնդրել իր տարածքային ջրերը «խախտելու» համար
Թեհրանը պահանջել է ԱՄՆ-ից ներողություն խնդրել ամերիկյան նավերի կողմից Իրանի տարածքային ջրերը «խախտելու» համար: Այդ մասին հայտնել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտար ստորաբաժանումը, հաղորդում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քուվեյթից Բահրեյն ուղևորվող երկու ամերիկյան նավեր հայտնվել են Իրանի տարածքային ջրերում, ինչից հետո Իրանի իշխանությունները ձերբակալել են անձնակազմերի 10 անդամներին։ Հաղորդվել է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նավերից մեկը շարքից դուրս է եկել: Անձնակազմերի անդամներից ինը տղամարդ են, մեկը՝ կին:
Սպիտակ տանը և Պենտագոնում հաստատել են, որ Թեհրանը տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ նավաստիներն ապահով վայրում են։










