Ջակարտայում պայթյունների կազմակերպիչները գործել են Փարիզի ահաբեկիչների սցենարով

14:54 • 14.01.16

Ջակարտայում պայթյունների շարքի կազմակերպիչները գործել են Փարիզի ահաբեկիչների սցենարի համաձայն, հաղորդում է gazeta.ru-ն։ Այդ մասին հայտարարել են Ինդոնեզիայի իշխանությունները:

 

«Նրանք նմանակել են Փարիզում ահաբեկիչների գործողությունները»,- ասել է երկրի ոստիկանության մամուլի քարտուղարը:

 

Ինչպես նշվում է՝ հարձակվողները պայթյուններ են կազմակերպել Ջակարտայի մարդաշատ առևտրային թաղամասում։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի քանի մարդ, որոնք ներգրավված են Ջակարտայի պայթյունների իրականացման գործում, թաքնվել են կինոթատրոնում, որտեղ կարող են շատ մարդիկ լինել:

Ոստիկանության խմբերը շրջափակել են շենքը։ Ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացնում շենքում թաքնված գրոհայինների դեմ:


Ջակարտայում ահաբեկչությունների շարքի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 17 մարդ։ 


Ինդոնեզիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությունների չորս ենթադրյալ մասնակցի։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։