ԱՄՆ-ում 3 մարդ շահել է Powerball-ի 1.6 մլրդ դոլարանոց ջեքփոթը

15:20 • 14.01.16

Միացյալ Նահանգներում 3 մարդ շահել է հանրահայտ Powerball վիճակախաղի ռեկորդային ջեքփոթը, որը կազմում է 1.6 մլրդ դոլար:

 

Ինչպես նշում է bbc.com-ը, հայտնի է, որ հաջողակ տոմսերը վաճառվել են Կալիֆոռնիա, Թենեսի ու Ֆլորիդա նահանգներում:

 

Վիճակախաղի ներկայացուցիչները մանրամասնել են, որ ներկայում իրենք փորձում են պարզել, թե արդյոք որևէ այլ հաղթող տոմսեր կան:

 

Հայտնի է, որ հաղթողներից յուրաքանչյուրը ստիպված կլինի իր շահած գումարի 39.6 տոկոսը որպես հարկ վճարել դաշնային իշխանություններին: 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կանադայի հազարավոր բնակիչներ նախքան հաղթողների որոշվելը հատել են սահմանն և մեկնել ԱՄՆ` Powerball վիճակախաղի տոմսերի համար: