Թուրքիայի իշխանություններն Անկարայում հնչած պայթյունն ահաբեկչություն են անվանել

22:18 • 17.02.16

Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է: РИА Новости-ի փոխանցմամբ`  նման կարծիք է հայտնել երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:

 

«Ահաբեկչության իրագործումը խիտ բնակեցված թաղամասում ևս մեկ անգամ ցույց է տալիս ահաբեկչության ստոր դեմքը»,- Չելիքին մեջբերում է CNN Turk-ը:


Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 20:30-ին թուրքական մայրաքաղաքի կենտրոնական Քըզըլայ թաղամասում` զինվորական հանրակացարանից 300 մետր հեռավորությամբ:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունին զոհ է գնացել 5 մարդ, 10-ը` վիրավորվել:


 

Թուրքիայի իշխանություններն Անկարայում հնչած պայթյունն ահաբեկչություն են անվանել