Նեպալում անհետացած ինքնաթիռը կործանվել է անտառում

13:29 • 24.02.16

Նեպալում այսօր անհետացած ինքնաթիռը կործանվել է երկրի արևմտյան հատվածում գտնվող Մյագդի շրջանում։ Այդ մասին հայտարարել է Նեպալի ավիացիայի նախարար Անանդա Պոկհրելը։
Ինքնաթիռը հայտնաբերվել է Կեկարկո Բուտտա անտառներում։

 

Ավելի վաղ Պոկհար քաղաքի օդանավակայանի ներկայացուցիչ Դիպակ Բարանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էր, որ ինքնաթիռի որոնումներն իրականացվում են ինչպես օդից, այնպես էլ ցամաքում։

 

Tara Airlines ավիաընկերության փոքր ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան կորել էր ռադարներից Նեպալի լեռներում։

 

Ինքնաթիռում, տարբեր տվյալներով, եղել է 20-23 մարդ։


Հաղորդվել է նաև, որ Նեպալում այսօր անհետացած ինքնաթիռի ուղևորների թվում եղել են երկու արտասահմանցիներ՝ Չինաստանի և Քուվեյթի քաղաքացիներ: