Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված կանայք սպանվել են (լուսանկարներ, տեսանյութ)
Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանատան մոտ նռնակ նետած և հրաձգություն իրականացրած երկու կանայք սպանվել են։
Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը, նրանց նետած նռնակը չի պայթել, ինչից հետո ոստիկանությունը կրակ է բացել, և փոխհրաձգություն է սկսվել։
Դեպքի վայրից փախուստի դիմաց կանայք թաքնվել են մի շենքում։ Չնայած նրանցից մեկը վիրավոր է եղել, ոստիկանության «հանձնվելու» հրահանգին չեն արձագանքել։ Բախումը շարունակվել է նաև այդտեղ։
Կանանցից մեկը դարձյալ նռնակ է նետել՝ թեթև վիրավորում հասցնելով մի ոստիկանի։
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջոկատ, որը, կոտրելով շենքի դուռը, մտել է ներս ու հասել ահաբեկիչներին։ Սկսված հրաձգության ընթացքում երկու կանայք վնասազերծվել են։













