Ոգին իջնում է, երբ ուզում է, որտեղ ուզում է և ում մոտ ուզում է. Տիգրան Հայրապետյան
Կանխագրված: Վերջապես բառը, բնորոշումն էլ գտել էի. մտածում էի՝ դժվարն անցա և Տիգրան Հայրապետյանի մասին կգրեմ այն, ինչի մասին շուրջ 25 տարի երազում էի. պատմել մեր ժամանակի ամենավառ մարդու, մեծ մտավորականի, եզակի քաղաքագետի, իմ Ուսուցչի մասին ու հենց այսօր՝ նրա ծննդյան 52-րդ տարեդարձին: Որոշել էի գրել նաև մի մուրացիկ տղայի մասին, ումից Տիգրանը, ի վերջո, Արևելագիտականի ուսանող ստացավ, պատմել 90-ականների այն ոսկի երիտասարդության մասին, որը «Առագաստ» սրճարան էր գալիս հատուկ Տիգրանի բաց դասերը վայելելու համար: Բայց այդ ազատ ունկնդիրներն իրենց ստացած գիտելիքների համար պիտի պարտական լինեն նաև մեր այն «կարկառուն» խմբագիրներին, որոնք սարսափում էին Տիգրան Հայրապետյանի հզոր գրից և ձեն ձենի տված վերջնականապես փակեցին նրա գրավոր խոսքը: Սա էլ հենց սպանության զարտուղի ճանապարհն էր, Տիգրանի մահացու վրաերթը, որ ամիսներ անց ուղղակի իր լրումին հասցրեց այն տխրահռչակ վարորդը, որն այսօր ազատ-արձակ պտտվում է մեր քաղաքում: Ահա, ուրեմն այս մասին էր լինելու գրվածքս, բայց երբ իմ հրաշալի ընթերցողներից մեկը՝ Վահրամ Պետրոսյանը գուժեց, որ համացանցից մեկեն անհետացել են Տիգրան Հայրապետյանի հոդվածները և անհասանելի է նաև նրա http://www.tigranhayrapetian.org/ էջը, ես կտրուկ փոխեցի որոշումս և որոշեցի ձեզ հետ կիսվել բացառապես Տիգրանի հրապարակումներից քաղված մտքերով:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
«Պատմությամբ բազմիցս հաստատված ճշմարտություն է, որ հասարակությունը և մանավանդ հոտի աստիճանին իջած զանգվածը թշնամի է ցանկացած բարեփոխումների, ինքնակարգավորման, առավել ևս՝ գործողությունների, որոնք պահանջելու են հաղթահարել սեփական ինքնությունը: Ուստի, միմյանցից անդունդով բաժանված «Վերջին մարդն» ու հոտը փոխադարձաբար գոհ են ու երջանիկ, քանզի յուրաքանչյուրն ստացել է այն ինչին ձգտում էր՝ մեկը անսասան իշխանություն, մյուսը՝ իր ցածրագույն բնազդներով կառավարվելու բացարձակ ազատություն: Այս համերաշխությունն անհաղթահարելի է, քանզի «հողը փոքրացել է, և նրա վրա թռչկոտում է «Վերջին մարդը», որ նվազեցնում և փոշիացնում է ամեն ինչ: Նրա սերունդն անշիջանելի է, ինչպես գետնի լուն. «Վերջին մարդը» բոլորից երկարակյաց է»:
«Խորենացին Արշակունյաց թագավորության անկումը չի կապում մեծ տերությունների խարդավանքի, երրորդ կամ այլ ուժերի, ներքին դժվարությունների հետ: Նրա վերլուծությունը խորն է և սպառիչ: Եթե կործանվում է պետականությունը, եթե «ամենավեհագույնը հյուսիսային ազգերի մեջ» զրկվում է ինքնուրույնությունից՝ մեղավոր են բոլորը՝ արքայից մինչև ռամիկ, հասարակությունն ամբողջովին»։
«Բայց մենք գերմանացի կամ ռուս չենք և երկու տասնամյակը մեկ միլիոնավոր զոհեր տալ չենք կարող, ու ոչ էլ միլիոնավոր քառակուսի կիլոմետրերով հայրենիք ունենք, որպեսզի մի մասի գնով փոխհատուցենք հոգեկան հիվանդությունից ինքնաապաքինման անընդունակության դիմաց»։
«Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է՝ «եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, և մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել»: Ասված է. «մի փորձիր քո Աստծուն», բայց հաստատ մեզ համար չէ ասված, թե ոչ՝ երկու հազարամյակի ընթացքում գոնե մի կարճ ակնթարթ սթափության ու խոհեմության պահ կապրեինք, թե ոչ՝ ակադեմիական բարձունքի հասած տգիտությունը կցրվեր, և կկարողանայինք ըմբռնել, որ շարունակական աղետներից յուրաքանչյուրի ժամանակ հենց այն տասը լուսավոր մոմը չի հերիքել, որ երկինքն այս ժողովրդին ևս ապրելու արտոնություն տալու արդարացումն ունենար: Համազգային ինքնասպանության այս արմատավորված ավանդույթն արդեն անհաղթահարելի է թվում, իսկ հանգչող մոմերից բարձրացող ճիչը՝ հիրավի ձայն բարբառոյ…»։
«Իսկ առայժմ, մանր խուլիգանության մեղադրանքով ոստիկանությունում չհայտնվելու ինքնարդարացմամբ ստիպված ես համակերպվել մետրոյի գնացքներում աջուձախ փակցված լպիրշության հետ, որը մեզ և մեր երեխաներին է մատուցում «Չորրորդ իշխանություն» թերթը. «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՉԱՓԻ ՄԵՋ»: Լավ ընթերցեք այս նախադասությունը, մեծարգո տիկնայք և պարոնայք՝ սա է ձեր երկրի, ձեր պետականության, ձեր անկախության գիտակցությունը, և նրանում է ձևակերպված ձեր դատավճիռը, քանզի բոլորիդ աչքի առաջ վիրավորված են բոլոր մարգարեները, բոլոր առաքյալները, Հիսուսի արյունն ու երկինքը ընդհանրապես: Ընթերցեք և գուցե վերջապես հասկանաք, որ մոմը սեղանի տակ չպահելը սոսկ քմահաճույք չէ»:
«Ընչազուրկ հասարակության մեջ՝ ուր նվազագույն կենսաապահովման խնդիրը ծառացած է յուրաքանչյուրի առջև, պարզունակ տնտեսությունն ու առևտուրը թելադրում են մտավոր ունակության իրենց չափանիշները և ձևավորում իրենց մակարդակին համապատասխան հասարակական, բարոյական արժեքներ, ուր մտավոր ընտրախավի սաղմնավորումն ու զարգացումը, փաստորեն, անհնար է դառնում։
«Ժողովուրդը պետք է հստակ պատկերացում ունենա իր մերձակա խնդիրների և հասանելի նպատակների , ակնկալելիք արդյունքների և իրականացվելիք մոտավոր ժամկետների վերաբերյալ, ժողովրդին չի կարելի պահել հավերժ սպասողի դերում»։
«Պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած ուժը հիմնականում անընդունակ է պետականության կառուցման գործում»։
«Դե իսկ ժողովուրդն ընդհանրապես քաղաքական գործոն չէ, քանզի ոչ վաղ անցյալի սեփական փորձով Տեր-Պետրոսյանը համոզվել է, որ նրա հնազանդեցման համար բավական է մի քանի տասնյակ զինված մարդու հաստատակամությունը: Եթե փորձենք հավատալ, որ գործող նախագահ Տեր-Պետրոսյանը թեկուզև ուշացումով, բայց ըմբռնել է իր և իր վարչակարգի կողմից տարիներով իրականացվող քաղաքականության անհեռանկարայնությունն ու կործանարարությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և ողջ հայության համար, ապա ինչո՞ւ տվյալ դեպքում նրա մոտ չի արտահայտվում գործողությունների ճշգրիտ հաշվարկի և դրանց իրականացման այն տաղանդը, որն ակնհայտ և անվրեպ էր հակառակի պարագայում, յոթ տարի շարունակ: Ինչո՞ւ նա չի սկսում անկախության ժամանակաշրջանում ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ոլորտներում ավգյան ախոռների մաքրումից: Իբրև արևելագետ և քիչ թե շատ հմտացած քաղաքական գործիչ՝ նա պետք է որ քաջ գիտակցի, որ մեր օրերում արտաքին քաղաքական ցանկացած խնդիր, առավել ևս՝ ազգային ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի հիմնահարց, հնարավոր է հանգուցալուծել միայն և միայն հանրապետության ներսում և Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության ամրագրման, սոցիալական բռնադատության վերացման ու հասարակական կյանքի բնականոնության հաստատման դեպքում»։
«Մենք՝ պարզ քաղաքացիներս, իրավունք ունենք ակնկալելու, որ նույն ինքը՝ Վազգեն Սարգսյանը՝ մեր պաշտպանության նախարարը, Երկրապահ կամավորական միության նախագահը, արմատախիլ է անելու դավադրության պալարները՝ կասեցնելով ռազմաքաղաքական բռնապետության կերտման գործընթացը, որն ի վերջո հասցնելու է երկիրն աղետի, նրան՝ մեղադրյալի աթոռին, եթե ոչ Հայաստանում, ապա անպայման Հաագայում: «Ղարաբաղ կոմիտեի» իննսուն տոկոսն արդեն անվանարկված է, պիտակավորված, և ստացվում է, որ 88-ի համազգային երկունքը ղեկավարվում էր ինչ-որ դավաճանների, մոլագարների, թերզարգացածների կողմից, որոնց շարքը պետք է լրացնի զինվորական ուսադիրներ կրող գրողևբռնապետը: Դա անշուշտ չի լինի, որովհետև «կբացահայտեն», «կհայտնաբերեն», «կկասեցնեն»: Բայց դա հետո, երբ համայն աշխարհի առջև կհառնենք իբրև ֆաշիստական ռեժիմ, չարիքի խորհրդանիշ, որին ոչ միայն կարելի էր, այլև պետք էր պատժել: Եվ այն ժամանակ ոչ ոք չի հիշելու, որ ամեն ինչ սկսվեց «փաթեթա-փուլային կարգավորման» վերաբերյալ նախագահական մի բառախաղից, իսկ պաշտպանության նախարարը գուցեև բնազդաբար իբրև հակազդեցության միջոց ընտրեց ճակատայիններից նոր իշխող կուսակցություն ստեղծելը: Բայց մեր երկրապահները, կարծես թե, Ֆիլիպ Արաբի օտարածին լեգիոներները չեն, որ քամահրեն յուրաքանչյուր զենք չկրող հռոմեացու՝ «բանակը կազմված է մեզանից, և ուրեմն դուք պետք է ապրեք համաձայն մեր կամքի» դիրքերից»։
«Հաջող կամ անհաջող, «հայանպաստ» կամ «ոչ հայանպաստ» մեկ-երկու փաստաթղթի հիման վրա չէ, այլ խիստ կոնկրետ, առկա իրողությունների և հնարավոր իրադարձությունների հետևանքով, որ Լեռնային Ղարաբաղ և Հայաստան (շեշտում եմ ՝ նաև Հայաստան) կարող են ներխուժել միջազգային «խաղաղարար» ուժերը, որոնք կիրականացնեն տարածաշրջանի մեծ մասի հայաթափությունը, կխլեն նոր տասնյակ հազարավոր հայ երիտասարդների կյանքը և անդառնալիորեն կզրկեն մեզ պատմական հայրենիքի ևս մի քանի հատվածից: Փատաթղթերով և փաստաթղթերի համար չէ, որ միջազգային օդուժը ռմբակոծելու է հայրենիքի տարածքը, ինքնապաշտպանության բանակի դիրքերը, այլ առարկայական փաստերի. որ հող և հաղթանակ ձեռք բերած Լեռնային Ղարաբաղում հաստատվել է խմբակային ֆեոդալական իշխանություն, որն անհամատեղելի է ազատ ապրելու կամքի անխախտ դրսևորման հետ, ինչը պատրաստվում է պաշտպանել հայրենի դիվանագիտությունը, և որ անկախությունը վերականգնած Հայաստանը սոցիալական և իրավական դժոխք է ժողովրդի գերակշռող մեծամասնության համար: Մի՞թե սա քիչ է, որպեսզի ավելացնենք նաև զինվորականության բացահայտ դիկտատի ներքո ապրող հասարակության կերպարը»։
«Շրջափակե՛ք Համայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը և հորդորե՛ք նրան ի վերջո տերունական խոսք ասել երկու հայկական պետականությունների զորեղներին՝ դատապարտելով անկախացած ու ազատագրված Հայրենիքը պոռնկաբարո Բաբելոնի վերածման փաստը, որպեսզի ողջ աշխարհը համոզվի, որ զինանշանից, դրոշից ու քարտեզի գույնից զատ սրբության-սրբոց ունենք Տիրոջ Կտակարանը, և նրան ենք հավատարիմ ու նրան ենք ապավինում, այլ ոչ կույր սրին, որը բարձրացնողը վաղ թե ուշ դատապարտված է ընկնելու: Անե՛նք սա, և աշխարհը ծնկի կգա մեր առջև, հայրենիք ու ազատություն ունենալու անխախտ իրավունքը պարգևելով և հայաստանցիներին, և ղարաբաղցիներին, բոլոր հայերին, քանզի բարի պտուղ տվող ծառը երբեք չի կտրվում և դեն չի նետվում:
«Զանգվածային անտրամաբանությունը հոգեբանական կատեգորիա է, անգամ հոգեբուժական: Պատմությունը բազմիցս արձանագրել է ինքնակործանման գնացող հասարակությունների մոլեռանդ նվիրվածությունը սույն գործընթացին: Անգամ դժվար է միանշանակ ձևակերպել, թե ի վերջո ով է մեղավոր՝ անհա՞տը, որ տանում է հասարակությանը փորձության, թե՞ հասարակությունը, որ տառապում է փորձության տենդով: Ռուսները ժամանակին աղերսի երթ կազմակերպեցին՝ արյունարբու ցարին գահ վերադարձնելու համար, որի գինն արդեն չորս հարյուր տարի է վճարել և վճարում են միլիոնները: Դա Օրենքով պայմանավորված այն անվերահսկելի դաշտն է, ուր մարդկային կրքերի և սուր զգացողությունների բավարարման հրդեհում կարող է մոխրանալ ցանկացած սթափ միտք, ապագայի հաշվարկ»։
««Մեր դեմ խաղ չկա» գոռոզ կարգախոսին խաբված, իրականությունից կտրված, երևանյան քաղաքական վերնախավի ետկուլիսային խարդավանքների արդյունքում էր, որ ՊՊԿ-ի նախագահության տարիներին բոլոր մահացու մեղքերով անցած Քոչարյանը կատարեց վերջինը` երդմնազանց եղավ ԼՂՀ իր ընտրողների առջև և Ստեփանակերտի նախագահական աթոռը փոխարինեց ՀՀ վարչապետությամբ: Կոստանդնուպոլիսը, Բաղդադն ու Կահիրեն պատմության տարբեր փուլերում վերապրել են նույն պրոցեսը, երբ խաղացնելու համար մայրաքաղաք բերվող միավորը ուժ է դառնում և ինքնուրույն խաղ սկսում` թատերաբեմից հեռացնելով մեծամիտ բեմադրիչներին: Լևոն Տեր-Պետրոսյանը պատմություն լավ գիտի, հատկապես միջնադարյան պատմությունը, և Քոչարյանին նախագահ դարձնելու գործընթացն իրականացվեց բոլոր դասական կանոնների համաձայն: «Պատերազմ, թե՞ խաղաղություն», «Արցախ, թե՞ պետականություն» անհեթեթ բանավեճերը նույնն էին, ինչ «պատկերամարտություն- պատկերապաշտության» շուրջ կործանարար բանավեճը Կոստանդնուպոլսում, Մուհամեդի ժառանգական ճյուղերի հստակեցման խնդիրը Բաղդադում, կամ ֆաթիմական կրոնամաքրության հստակեցումը Կահիրեում: Արդյունքում հայտնվում է մեկը, որ առավելագույնս հեռու լինելով հռետորական հարցադրումներից, հայտարարում է, որ ինքը ունի բոլոր հարցերի պատասխանները և վերցնում է իշխանությունը` ունենալով զինվորականության անվերապահ աջակցությունը, քանզի զինվորականությունը ամենաշատը չի հանդուրժում գերգաղափարականացված վիճաբանությունները և ընդհանրապես հստակության կողմնակից է»։
« …որքան ավելի հեշտ է կռվել փաստաթուղթ-հողմաղացների դեմ, կեղծ հայրենապաշտության աղմուկի ներքո քողարկելով տարբեր աստիճանի իշխանավորների պատժիչ մեխանիզմներին զոհ դառնալու անասնական վախը: Եվ ինչպիսի փարիսեցիություն, թե ներքին ստրկությունը պահպանելով կարող ենք ազատության իրավունք պահանջել արտաքին աշխարհից: Զոհ չենք ուզում մենք, այլ ողորմածություն, հոխորտանք չէ պետք մեզ, այլ ներքին մաքրություն, և հայոց Դավիթն էլ կհաղթի այն ներքին Գողիաթին, որ այսքան ժամանակ խանգարել է մեզ արժան լինել Հայրենիքին ու Ազատությանը»։
«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ: Նա պատրաստ չէր ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը և իր կամքից անկախ դարձավ երևանյան իմաստունիկների խարդավանքների զոհը: Եվ Քոչարյանը պետք է հեռանա, որպեսզի փլուզվի ազգային միասնությունը նենգափոխած այս բազմագլուխ գազանի իշխանական ինստիտուտը: Քոչարյանը պետք է հեռանա, որովհետև հայ ժողովրդին իրական առաջնորդ է պետք, Հայաստանին` իմաստուն իշխանություն: Քոչարյանը պետք է հեռանա և իր հետ անվերադարձ անցյալի գիրկը տանի Հերոստրատիզմն իբրև հայրենասիրության մեջ ինքնարտահայտման ինստիտուտ: Քոչարյանը պետք է հեռանա, և այդ դեպքում Տավուշն ու Սյունիքը ավերակ չեն դառնա, իսկ Մինգեչաուր-Քուր սահմանագիծը Ադրբեջանի հետ կհաստատվի առանց հայկական կողմի ցավալի զոհաբերությունների: Քոչարյանը պետք է հեռանա, բայց նման վճռական որոշում կայացնելու համար նա օգնության կարիք ունի: Ազգովի՛ն օգնենք նրան, քանզի նա մեղավոր չէ»։
«...գեթ չզրկենք ժողովրդին «Տիրոջ անունով եկածի» նկատմամբ կենսատու հավատից` չխառնելով «Անունով եկածի» աստվածային էությունը «կամքով եկածի» երկրային բնության հետ: Հակառակ դեպքում այդպես էլ չենք հասկանա` Հայաստանն ինչո՞ւ չի աղոթում»:
Տիգրան Հայրապետյան
«Անապատի հազար տարի»
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում