Egypt Air ավիաընկերության ինքնաթիռն առևանգողը ձերբակալվել է. Կիպրոսի ԱԳՆ

15:52 • 29.03.16

Եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն առևանգողը ձերբակալված է: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Կիպրոսի արտգործնախարարությունը, հաղորդում է The Guardian-ը:

 

Ավելի վաղ AFP գործակալությունը հաղորդել էր, որ ևս չորս հոգի է ազատ արձակվել Egypt Air ավիաընկերության առևանգված ինքնաթիռից: 

 

Լրատվամիջոցները, վկայակոչելով Cypriot TV-ի կադրերը, հայտնել էին, որ մի հոգի դուրս է եկել օդաչուի բաց պատուհանից, ցատկել գետնին և հեռացել տարածքից։

 

Հեռուստաալիքը ցույց է տվել, որ մոտ 20 զինված հատուկջոկատային է գտնվում օդանավակայանում, այդտեղ կա նաև զրահամեքենա:

 

Առավոտյան հաղորդվել է, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղևորատար ինքնաթիռը: Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում՝ Լառնակայի օդանավակայանում:

 

Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել է եգիպտական ինքնաթիռն առևանգողի ինքնությունը։ Համաձայն ճշտված տվյալների՝ նա Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան է։ 

 

Ինքնաթիռի հետ կապված բոլոր մանրամասները կարող եք կարդալ՝ այստեղ։