Կարմի՞ր, թե՞ սև փողկապով գնալ բանակցությունների. «Ադրբեջանը տանուլ տվեց ևս մի պատերազմ». Վահրամ Աթանեսյան /Ա մաս/
…սա արդեն պատերազմ է. հայ զինվորը կրակեց հենց այդ պատերազմի վրա և ոչ՝ հարևանի տղայի ուղղությամբ: Ինչ հրաշք միակամություն էր. պատերազմն ունի այդ հատկությունը, այն հավասարեցնում է բոլորին, բալանսավորում խումբ մարդկանց ձեռքին կուտակված ուժի ավելցուկը: Ավելին՝ հենց դրանից էլ ծագում է այդ անիծյալ պատերազմը, երբ խաղաղությունը չի կարողանում կարգավորել ուժեղի և թույլի հարաբերությունը: Երկիրը մարմին է, և այն ցավում է քաշքշվելուց: Տիեզերքում ամեն մի էթնոս իր կերպը պատկերող նշան ունի և երբ դավաճանում է իր ինքնությանը, կորցնում է իր Աստծուն, նրա աղոթքն անլսելի է դառնում: Պատերազմն արդեն մեկ անգամ հաղթած զինվորի որդին էլ պատերազմի բաժին դարձավ: Սա սարսափելի է. պատերազմը մեր կերպը չէ: Զրույց՝ ահա ելքը: Եթե համոզված եք, որ կրտսեր Ալիևը կատարյալ խելագար է, ուրեմն առավել ևս պետք է նրան ուղեկցել մի սենյակ և զրուցել հետը: Ամենակատաղի խելագարներն անգամ հոգեբանական զրույցների կարիք ունեն: Եվ հոգեբանները պնդում են, որ դա, թերևս, հիվանդությունը հաղթահարելու ամենաարդյունավետ մեթոդն է: Այնպես որ, անգամ խելագարության կանխավարկածը չի կարող արդարացնել բանակցությունների հերթական վիժեցումը: Պատերազմն ամենամեծ հանցագործությունն է, իսկ երիտասարդ կյանքերի սպանդը ոչ մի արդարացում չունի.պատերազմը խաղաղություն չէ: Զրույց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:
- Պարոն Աթանեսյան, արցախյան ճակատում հարաբերական զինադադարի ռեժիմ հաստատվեց, խիստ հարաբերական, որովհետև հակառակորդը կանգ չի առել, սակայն հակամարտությունը, այսուհանդերձ, դարձյալ հայտնվեց դիվանագիտական փակ կուլիսներում: Փաստորեն 1988-ից մինչ օրս հրապարակի վրա չհայտնվեց մի փաստաթուղթ, մի «բարաթ», որ գոնե ընդհանուր ուրվագծերով մեր հասարակությունն իմանա՝ ինչ ասել է փոխզիջում ըստ հայկական դիվանագիտության, ո՞րն է փոխզիջման այդ սահմանը, ընդհանրապես, ինչ սկզբունքներից է ելնում հայկական կողմը:
-Ես չեմ կարող ասել, որ սկսված է «կուլիսային» դիվանագիտություն: ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ և միանշանակորեն ձևակերպել է հայկական կողմի դիրքորոշումը: Եվ չի կարելի խոսել հայկական դիվանագիտության «պարտության» մասին:
-Այո, դա բավականաչափ սուր և հասցեական խոսք էր: Բայց, եկեք ավելի անկեղծ լինենք. ի՞նչ ենք մենք ակնկալում ԵԱՀԿ-ից: Չէ՞ որ այդ կառույցի մանդատն իրավական չէ, այլ ընդամենը քաղաքական, թեկուզև որոշակի իմաստով՝ պարտավորեցնող: ԵԱՀԿ կառույցում անդամ պետությունների վերաբերյալ չկա որոշումների կատարման հստակ մեխանիզմ և նրա որոշումների կոնսենսուսային մեխանիզմը նրան ահագին ծանրաքարշ է դարձնում ցանկացած օպերատիվ արձագանքման դեպքում: Այնպես որ, եթե մենք չունենք գիտականորեն մշակված կարգավորման դոկտրին, ոչ մի ԵԱՀԿ մեզ չի փրկի: Կամ միգուցե ունենք և գաղտնի՞ ենք պահում:
-Մեր դոկտրինը քառօրյա պատերազմն էր: Դիվանագիտությունը միայն արձանագրում է այն, ինչ զինվորն իր արյամբ սահմանում է: Ծանրաքայլ է, թե թեթևաշարժ՝ ԵԱՀԿ-ն կամ միջազգային որևէ այլ կառույց, խնդիր չէ: Նախագահն ասաց, որ ոչ ոք չգիտի, թե ինչ ընթացք կունենան մարտական գործողությունները: Դա թափանցիկ նախազգուշացում էր: Ոչ միայն Ադրբեջանը, միջնորդները նույնպես տպավորություն ունեին, որ հայկական կողմից պատերազմը կանխելու ջանքերը ռազմական թուլության նշան են: Քառօրյա պատերազմը լիովին ցրեց այդ տպավորությունը: Հայաստանն այսօր միջազգային հարթակներում լիիրավ կարող է հանդես գալ որպես տարածաշրջանի կայունության երաշխավոր պետություն:
-Բայց մարդկային կամ ռազմամթերքի պաշարներն անսպառ չեն և մեր հասարակությունը չի կարող ամեն անգամ ջահել արյամբ փոխհատուցել դիվանագիտական ճակատի պարտությունները: Ասենք՝ Ստամբուլն էլ կարողացանք դարձնել արյան ծով, հետո՞, ինչպե՞ս է այն միջազգային ամրագրում ստանալու: Բայց չէ՞ որ, եթե չկա թափանցիկություն, բանակցային սեղանի շուրջ ինչ ասես կարող է պատահել: Ինչպես օրինակ՝ Արցախի դուրս մղումը բանակցային գործընթացից, որի պատճառով, խնդիրը ինքնորոշման հարթությունից արդեն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճի համարում ստացավ: Ինչ երաշխիք, որ առավել վատթարը տեղի չի ունենա, եթե ամեն ինչ գիշերային դիվանագիտության ներքո է դարձյալ ընթանում:
-Չեմ հասկանում, թե ինչու՞ ամեն ինչ մռայլ գույներով է ներկայացվում: Ի՞նչ «գիշերային դիվանագիտության» մասին է խոսքը, երբ նախագահի նույնիսկ Անվտանգության խորհրդի նիստում ելույթն է հեռարձակվում: Մինչ այս կար սահմանագիծ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը քննարկումներից դուրս է, փոխզիջման նյութ չէ: Այսօր իրավիճակ է փոխվել և բացեիբաց խոսվում է, որ Ադրբեջանն իր խնդիրները պետք է քննարկի ԼՂՀ օրինական իշխանությունների հետ: Նախագահ Սարգսյանը տվել է ՀՀ-ԼՂՀ ռազմական համագործակցության պայմանագիր մշակելու հանձնարարական: Ուղղակի հարկ է ձևակերպել Ադրբեջանին ներկայացվելիք պահանջները, հանրային կոնսենսուսի գալ և առաջ շարժվել:
-Օրինակ՝ մեկ գիշերվա դիվանագիտության արդյունք չէ՞ր, որ մենք քնեցինք տանը և արթնացանք ԵՏՄ-ում: Բայց սա այս պահին թողնենք: Քաղաքական տարբեր շրջանակներ պնդում են, թե ճիշտ պահն է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի ԼՂՀ անկախությունը՝ սա համարելով անվտանգության ապահովման և ագրեսիայի զսպման ևս մի արդյունավետ քայլ: Առանձին վերլուծաբաններ նման մի մեսիջ են տեսնում նաև Սերժ Սարգսյանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հայտնի ելույթում: Ձեր կարծիքով, պե՞տք է գնալ քաղաքական այդ ակտին, մեզ ի՞նչ կտա ճանաչումն այս պահին:
-Նախագահը շատ հստակ է արտահայտվել: Այստեղ արդեն քաղաքական ինչ-ինչ քննարկումները կատարելապես անիմաստ են: Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա ԼՂՀ անկախությունը դե-յուրե կճանաչվի: Ընտրությունը, կարծում եմ, պետք է Ալիևի ռեժիմը կատարի՝ շարունակու՞մ է ագրեսիան, թե՞՚՚…
-Իսկ ի՞նչ սահմաններով է ճանաչվելու: Արցախցիներդ ի՞նչ եք առաջարկում:
-Հայկական «հիվանդություն»... Միշտ ուզում ենք իրադարձություններից առաջ ընկնել: Նման լրջագույն քայլի գնալուց առաջ, պետք է համոզված լինել, ամեն ինչ կհաշվարկվի մինչև ամենավերջին մանրուք:
-Իհարկե, մենք լավատես լինելու իրավունք ունենք. այսպես մենք, կարծեմ, հույս ենք փայփայում, որ «մենձ» եղբայրը գոնե այս ծայրահեղ վիճակում ռազմական օժանդակություն, անվտանգության ռեալ հնարավորություններ կարող է մեզ «պատիվ տալ»: Բայց ինչ ցույց տվեց այս պատերազմը, որ դա ֆիկցիա և մոլորություն էր առնվազն: Իհարկե, նախագահը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում կազմակերպության անդամներին հանդիմանեց, որ մեր «եղբայրները» ադրբեջանական հերթական էսկալացիայի ժամանակ անգամ չեն զանգում, որ մեր «հալից հարցնեն»: Բայց ինչ տվեց այդ հորդորը օրինակ՝ Լուկաշենկոյին կամ Նազարբաևին, իհարկե ՝ ոչինչ: Ժամանակը չէ՞, որ գոնե այս պատերազմից հետո կատարվի վերլուծական խորը աշխատանք. միգուցե դրանից հետո վերանայվեն նաև աշխարհաքաղաքական վեկտորները:
-Հունաստա՞ն, թե՞ Պարսկաստան՝ 4-րդ դարի այս երկընտրանքը եթե չլիներ, Հայաստանը չէր բաժանվի, չէր կորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը: Եվրամիությունն էլ, հավատացեք, Ադրբեջանի դեմ բանակ չէր շարժելու, եթե ասոցացման պայմանագիրը ստորագրած լինեինք: Պետությունը, ազգը սեփական ուժերով է կայանում, լուծում խնդիրներ: Ինձ անհասկանալի է մեր հավաքական պեսիմիզմը, նիհիլիզմը...
Մենք հաղթանակած ազգ ենք: Վերջին անգամ ե՞րբ ենք այսքան հպարտություն ունեցել՝ ծիծաղով պատերազմ ուղարկել մեր որդիներին և մի կտոր աղուհացով դիմավորել վերադարձողներին... Իսկ զոհվածներին՝ զինվորական պատիվներով հողին հանձնել:
- Պարոն Աթանեսյան, ես Ձեզնից պակաս չեմ սիրում պոեզիան, բայց մենք պայմանավորվել էինք խոսել քաղաքականությունից: Չէ՞ որ Ռուսաստանը ոչ միայն մատը մատին չխփեց այս պատերազմում, այլ թափված արյունը ծառայեցնում է Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացմանը, ինչը արել է պատմության մեջ ոչ մեկ անգամ: Սա, կարծեմ, արդեն հստակ տեսանելի է, չէ՞:
- Չի կարող ծառայեցնել: Չպետք է թույլ տանք: Պոեզիա է, թե՝ քաղաքականություն, նույնն է՝ ժողովրդի ինքնադրսևորում, մտածողություն, աշխարհընկալման որակ: Թույլ մի տուր և չի կարող: Իսկ մենք արդեն սկսել ենք ... սոցցանցերում, չգիտեմ՝ ինչ տրամաչափի քաղաքագիտական վերլուծությունների մակարդակներում մտայնություն գեներացնել, որ կրակի դադարեցումը նվեր էր մեզ: Ամեն ինչ դրանից է սկսվում: Այս վերջին սրացումը դեռ չկար, մի հարցազրույցու՞մ, թե՞ հոդվածում ասել էի՝ Ռուսաստանը երբեք Ադրբեջանի դեմ բանակ չի շարժելու հանուն Հայաստանի: Մոռացե՛ք: Ոչ ոք էլ չի՛ շարժելու: Բանակը որտեղ էլ լինի, լուծում է իր պետության, ազգի խնդիրները: Ինչպես որ Ռուսաստանի օդուժը՝ Սիրիայում, ՆԱՏՕ-ն՝ նախկին Հարավսլավիայում: Թուրքիան՝ Իրաքի հյուսիսում, Կիպրոսում: Լինել դաշնակից՝ չի նշանակում փոխարինել մեկին:
-Համաձայն եմ, բայց վերադառնանք ելակետ. որքան էլ ապշեցուցիչ է, մենք այսօր Ադրբեջանի բանակցային կոորդինատներին, դիրքորոշումներին ավելի տեղյակ ենք քան՝ հայկական կողմի: Նրանք ասում են՝ Հայաստանը «օկուպացրել» է Ադրբեջանի 20 տոկոսը, բոլորի աչքն են կոխում իրենց փախստականներին, արցախահայությանը որակում են որպես անջատողականներ և անգամ՝ ահաբեկիչներ, և սրանով «ջրում» թե՛ հայկական ջարդերի և թե՛ էթնիկ զտումների քաղաքականությունը: Բա մենք ի՞նչ ենք ասում, բացի տարածքային ամբողջականության թեզը ինքնորոշմանը հակադրելուց:
-Ես Ձեզ մի հարց տամ. եթե թշնամին հասներ Մարտակերտ և Հադրութ, որևէ մեկը կրակի դադարեցման նախաձեռնությո՞ւն էր ցուցաբերելու, Ադրբեջանն ընդունելո՞ւ էր, ի՞նչ պայմաններով... Եկեք այս կտրվածքով նայենք: Ամփոփ ասեմ՝ ապրիլյան քառօրյան կանխել է Ալեքպոլ-2 -ը:
Այդ հարցերը հայկական կողմի կառուցողականության շնորհիվ քննարկվում էին: Ադրբեջանը ապրիլի 2-ին մսխեց այդ հնարավորությունը: Սա պետք է Հրանտ Մաթևոսյանի ասած՝ գրվի քարի վրա, արձանագրություն դառնա... Անջնջելի:
-Ուրեմն եկեք ճշտենք. այդ դեպքում ի՞նչ է ռազմավարական գործընկերը, որի զենքը հո՞ւնձ է անում քո երկրի սահմաններին, կամ ի՞նչ է երկկողմ ռազմական համագործակցության պայմանագիրը, միգուցե ընդամենը բարի ցանկությունների մասին մի հռչակագիր, որի դրույթները պարտադիր չե՞ն կատարման համար:
-Ես Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ասել եմ, որ ժամանակ անց ամեն մի երկիր և հասարակություն կարժանանա այն վերաբերմունքին, որ ինքը ցուցաբերել է մեր հանդեպ: Այստեղ ընտրովի վերաբերմունք չպետք է լինի:
Քաղաքական իմաստով հարկ է հստակ ասել, որ հայկական կողմերը չեն կարող վստահել Ալիևի տեռորիստական ռեժիմին:
Թող չափազանցություն չթվա, բայց շփման գծում իրավիճակի կայունացմանը զուգահեռ միջազգային հանրությունը, միջնորդները պետք է դնեն Ադրբեջանում իշխանությունն ուզուրպացրած հանցավոր ռեժիմի հեռացման հարցը: Ալիևը պետք է հեռանա: Ադրբեջանում պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն, որից հետո միայն կարելի կլինի խոսել բանակցությունների մասին: Տեռորիստների հետ չեն բանակցում, տեռորիստներին կամ ոչնչացնում են, կամ հայտարարում օրենքից դուրս:
Շփման գծից պետք է անհապաղ, առանց նախապայմանների հեռացնել զինատեսակները, հրթիռահրետանային կայանքները: Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի ԼՂՀ օկուպացրած տարածքներից, Արցախի խաղաղ բնակավայրերը պետք է երաշխավորված լինեն Ադրբեջանի հրթիռահրետանային միջոցների կողմից խոցելիությունից:
- Կներեք, բայց ժողովրդավարության բլեֆի տակ երկրներին ու նրանց առաջնորդներին շարքից հանելու խաղերը, կարծես էլ չեն անցնում: Ո՞վ իրավունք ունի հեռացնել սուվերեն պետության նախագահ Իլհամ Հեյդարովիչին, որը, կարծեմ, շատ տպավորիչ արդյունքներով է ընտրվել: Արդյո՞ք իրատեսական է նման պահանջներ դնել միջազգային հանրության առաջ: Եկեք հիշենք, որ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանն էր իր «Պատերազմ, թե խաղաղություն.լրջանալու պահը» հայտնի հոդվածում զգուշացնում, որ իրականում, Ղարաբաղի հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը, որին մենք ձեռնոց ենք նետել և չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների։ Բայց չէ՞ որ սա ասվել է դեռևս 1997-ին: Դեռ այնտե՞ղ ենք:
-Իսկ ո՞վ իրավունք ուներ հեռացնել Սլոբոդան Միլոշևիչին: Ո՞վ իրավունք ունի պահանջել, որ Բաշար ալ-Ասադը հեռանա... Ալիևի հեռացումը միայն մեր պահանջը չպետք է լինի: Նա վտանգում է Կովկաս-Մերձավոր Արևելք-Կենտրոնական Ասիա հիպերռեգիոնի կայունությունը: Նա պատերազմական հանցագործ է: Իսկ Ադրբեջանի նախագահի պաշտոնում նրա ոչ մի «ընտրություն» միջազգային հանրության կողմից չի ճանաչվել: Ադրբեջանում չկա լեգիտիմ իշխանություն: Իլհամը վարչապետ նշանակվելու հրամանագիրը 2003-ին կեղծել է, երբ հայրը մահամերձ էր: Սա հայտնի փաստ է, որ դարձել է ներկլանային կատաղի պայքարի առիթ: Այդ հողի վրա նա գժտվել է հորեղբոր և քրոջ հետ: Ալիևի քույրն Ադրբեջանից արտաքսված է, հորեղբայրը 10 տարի տնային կալանքի տակ ապրելով՝ վերջերս մահացավ, և նա նույնիսկ հոգեհանգստին ներկա չէր:
Միջազգային հանրությունը, Անգլիան և ԱՄՆ-ը հատկապես, քաջատեղյակ են Ալիևի ֆինանսական կայսրության բոլոր գաղտնիքներին:
Օֆշորային սկանդալի պատճառով օրերս Իսլանդիայի վարչապետն է հրաժարական տվել: Բավական է հրապարակել Ալիև-Փաշաև կոռուպցիոն իմպերիայի գաղտնիքների մի մասը, և Իլհամ Ալիևը կդառնա, ինչպես Երևանում են ասում՝ կուռկուռի ձագ:
-Բայց եթե մեր հույսը Ալիևի կոռումպացվածությունն է, թշնամու ականջը խուլ, բայց մեր իշխանությունների մասին էլ վիքիլիքսները չեն լռում. երկու կողմում էլ կոմպրոմատների պակաս չի զգացվում: Ամեն դեպքում առաջ անցնենք: Մենք կարծես չենք ընդունում, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, միջազգային միջնորդների վեցյակը հետողորմյա է արել Իրանի հարցում: Եվ հիմա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փորձում են ակտիվ համագործակցել մեր տարածաշրջանում: Իսկ հայերս դեռ շարունակում ենք երդվյալ արևմտամետի կամ ռուսամետի դիքերից մեկնել քաղաքականությունը: Իսկ ինչո՞ւ ենք բացառում , որ ղարաբաղյան խնդրում էլ այդ տերությունները հակասություն չունեն, ավելին՝ առկա է իրենց շահերի վրա կարված և մանրամասն մշակված պլան:
-Տեսեք, անընդհատ խոսվում է Ռուսաստանից սպառազինություններ գնելու մասին: Դա, այո, անընդունելի է: Այդ մասին ես բազմիցս եմ ասել: Բայց չէ՞ որ ֆինանսական այդ միջոցները չեն ընկել օդից: Արևմուտքն է վերակենդանացրել Ադրբեջանի նավթային տնտեսությունը... Խոսքը 50 մլրդ դոլարի ներդրումների մասին է: Ի՞նչ կապերով են BP-ին և ամերիկյան նավթային կորպորացիաները կապված Ալիևների հետ:
- Իսկ միգուցե, այնուամենայնիվ, ճի՞շտ էին Stratfor-ի վերլուծաբանները, որոնք զգուշացնում էին, որ Ռուսաստանն է հենց Ադրբեջանին հրահրում, որպեսզի հետո այստեղ խաղաղապահներ մտցնի և ամրապնդի իր ազդեցությունը տարածաշրջանում: Այդ հետախուզական-վերլուծական ընկերության հրապարակած զեկույցում կանխատեսվում էր, որ Ուկրաինայից հետո առճակատումը կտեղափոխվի հարավկովկասյան երկրներ` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Փաստարկելով, որ Ռուսաստանը Կովկասում տանուլ է տալիս իր ռազմաքաղաքական ազդեցությունը և նրան պետք է խառնել կոնֆլիկտի փորոտիքը:
-Ես տպավորություն ունեմ, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվածություն ունեն Ասադին, Էրդողանին և Ալիևին հեռացնելու հարցում: Ապրիլի 2-ի սանձարձակությամբ Ալիևը փորձում է դառնալ բանակցունակ պարտնյոր: Չպետք է նրան այդպիսի հնարավորություն ընձեռել:
Դիվանագիտական, քարոզչական բոլոր խողովակներով պետք է աշխատել, որպեսզի միջազգային մամուլի, քաղաքագիտական վերլուծությունների դիսկուրսում Ալիևի անունը դրվի Էրդողանի հետ նույն հարթությունում՝ ավտորիտար շիզոֆրենիկ:
-Իհարկե, Ալիևին հայհոյելը կարող է թվացյալ բարոյական հաղթանակի էֆեկտ ապահովել մեզ համար, բայց փաստերն ավելի անողոք են. եթե, իրոք կա Թուրքիան մասնատելու օրակարգ, ապա առնվազն 80 միլիոնանոց երկրին մի քանի տարում չես զրոյացնի, այնպես որ մեր քաղաքական միտքն, ուղղակի, դատապարտված է ավելի ռեալիստական լուծումներ գտնել: Ի վերջո, չի բացառվում, որ Ռուսաստանն ավելի շուտ փլուզվի, համենայնդեպս, այս կանխատեսումը նոր չէ հրապարակվում…
-Մևլութ Չավուշօղլուն ասում է՝ պաշտպանել Ադրբեջանին, չի նշանակում նրան դրդել պատերազմի: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ երբ Ադրբեջանը հանդես եկավ կրակը միակողմանի դադարեցնելու հայտարարությամբ, Էրդողանը մամուլի ասուլիսում ուղղեց Ալիևի սխալը և դրեց նախապայման՝ եթե հայերը համաձայնեն, ապա Ադրբեջանը կդադարեցնի...
-Սրանք կոնկրետ քաղաքական իրավիճակներ և հանգամանքներ են: Բայց թե ինչու պիտի հայկական քաղաքականությունը լինի իրավիճակային, այ դա ոչ մի կերպ չեմ հասկանում կամ ինչու պիտի 30 տարի անց էլ սահմանին կանգնի 80-ականների բարոյապես և ֆիզիկապես մաշված զենքը, դա էլ չեմ հասկանում: Եվ մանավանդ չեմ հասկանում, թե արդեն երեք տասնամյակ մենք կոնկրետ ինչ ենք պահանջում կամ ակնկալում միջազգային հանրությունից. նույն ՄԱԿ-ը 4 բանաձև ընդունեց, բա ինչո՞ւ Ադրբեջանը թքած ունեցավ 4-ի վրա էլ միաժամանակ: Հիմա ի՞նչ ենք ուզում:
-Միջազգային կառույցները, թեկուզ ԿԽՄԿ-ն չի՞ կարող Ադրբեջանից պահանջել, որ հրապարակի բոլոր զոհերի և վիրավորների անունները: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ մի նրբերանգ կա՝ զոհվել է 31 զինծառայող... Իսկ մյուսնե՞րը: Նրանք զինծառայողներ չե՞ն, օրինական բանակի սպաներ, սերժանտներ, շարքայիններ չե՞ն: Այդ դեպքում ովքե՞ր են հարյուրներով սպանվածները: Վարձկաննե՞ր: Չի՞ կարելի պահանջել, որ միջազգային հետաքննություն անցկացվի՝ պարզելու Թալիշում վայրագություններ գործած ստահակների ինքնությունը... Ապրիլի 2-ին haqqin.az-ը արտանկարել և տեղադրել էր Պակիստանի ՊՆ պաշտոնական կայքէջը՝ Ադրբեջանի դրոշով: Գուցե սպանվածները Պակիստանի՞, Թուրքիայի՞ քաղաքացիներ են: Պոստ-ֆակտում դատողություններն իմաստ չունեն: Ես պարզ ասացի իմ տպավորությունը՝ քառօրյա պատերազմում Հայոց զինուժը կանխել է Ալեքսանդրապոլ-2-ը, և եթե մինչ այդ խաղաղապահներ մտցնելու խնդիր չի լուծվել, ապա այսուհետ՝ առավել ևս: Ադրբեջանը տնտեսական անկման մեջ է, չի կարողանում վճարել ձեռք բերած սպառազինությունների դիմաց: Առաջիկայում Բաքուն զրկված է իրեն միլիտարիստական շռայլություններ թուլ տալու հաճույքից:
-Իսկ ահա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասում է, թե Ռուսաստանը ռազմական այս գործողությունների թիկունքում որևէ երրորդ ուժի, այդ թվում նաև Թուրքիայի, ականջներ չի տեսնում: Մենք թուրքից ինչո՞ւ ենք դժգոհում. նրանք իրենց երկրի շահերով են առաջնորդվում, այնպես որ կրկին գանք մեր անելիքին: Հրապարակվել է մի դրույթ, ըստ որի բանակցություններում նախապայման է առաջ քաշվում, թե Ադրբեջանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ի՞նչ է, այս մոտեցմամբ ենք գնում բանակցությունների, մեր երիտասարդների արյամբ կրկին վերագծված սահմանները, այս փխրուն խաղաղությունն այսպե՞ս ենք պաշտպանելու: Պարզ չէ՞, որ սա Ադրբեջանը կվիժեցնի, հետո էլ կարծեմ մենք երբեք նախապայմաններ չենք դրել բանակցություններից առաջ, ինչո՞ւ, որտե՞ղ այս նոու-հաուն մտմտացին:
-Ես տեղյակ չեմ, թե ով, երբ, որտեղ է բանակցային նման դիրքորոշում ձևակերպել: / Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պատրաստ է կառուցողական բանակցություններ սկսել Բաքվի հետ և փոխզիջումների գնալ, հենց որ պաշտոնապես ճանաչվի Ադրբեջանի կողմից: Այս մասին Интерфакс-ին հայտնել է Մոսկվայում հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: Վ.Ս /
Այսօր կարևորը շփման գծում կրակի դադարեցումն է, զինադադարի պայմանագրի գործնական կիրառումը: Ադրբեջանը բանակցություններ վիժեցնելու որևէ ռեսուրս չունի: Միջազգային միջնորդներին Վաշինգտոն ուղևորվելու նախօրեին անարգանքի սյունին գամող Ալիևը երեկ ընդունել է նրանց և ասել, որ Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է:
Հարկ է, կրկնում եմ, բարձրացնել նշաձողը: Ադրբեջանը տանուլ է տվել իր իսկ կանխածրագրած, իր իսկ անվանած՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ձգձգել, ֆորմալ խոչընդոտներ ստեղծել, չգիտեմ՝ դիվանագիտական պեդանտությամբ քննարկել «կարմի՞ր, թե՞ սև փողկապով սեղանի շուրջ նստելու» հարցը, նշանակում է ժամանակ տալ, որպեսզի Ադրբեջանի տեռորիստական ռեժիմն ուշքի գա, ուժեր համախմբի և վերստին հոխորտա: Ապագա կարգավորման իրավական, ռազմա-տարածքային, կոմունիկացիոն, հումանիտար և մյուս բոլոր պարամետրերն ընդհանուր գծերով պետք է շրջանակվեն ամենամոտ ապագայում, առավելագույնը՝ մինչև այս տարեվերջ:
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
11:47 • 04.05.24 ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
16:25 • 04.05.24 Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
-
16:15 • 04.05.24 ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում