Դավութօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

15:42 • 05.05.16

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն րոպեներ առաջ հայտարարեց, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու. ըստ այդմ՝  հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից։

 

Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա հակասությունների մասին։

 

Իր ելույթում Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու, իրեն ընտրելու համար։ Համատեղ աշխատանքի համար նա շնորհակալություն է հայտնել նաև կառավարության անդամներին ու ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցությանը։

 

Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն անդրադարձել է պաշտոնից Դավութօղլուի հեռանալուն՝ նշելով, որ դա նրա որոշումն էր։ «Պարոն Ահմեթ Դավութօղլուի անձնական որոշումն էր. բարին լինի»,-ասել է նա։

 

Կարող եք կարդալ նաև՝

Դավութօղլուի ժամանակաշրջանի ավարտը. թուրք սյունակագրի անդրադարձն Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերություններին

Դավութօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին