Եվ արցախյան երկնքից կընկնի երեք խնձոր ու մեկ գառ. «Հանուն հոր և որդու»
…և չնայած Արցախից եկա մեռած, ինչպես գրել էի «Հանուն հոր և որդու» փաստագրական շարքի նախաբանում, սակայն ընթերցողների ամենակարող բանակը կորցրածս գլուխը գտավ ու ինձ կրկին շարք վերադարձրեց: Պատերազմի քթի տակից բառ փախցնելը, լռած մուսաների լեզվից քաշելն իսկապես անկարելի էր թվում. ընդամենը կարողացել էի ասել, որ պատերազմ եկավ մեզ վրա, որովհետև մեր խիղճը պարտվեց: Բայց մեր այս զրուցաշարի առաջին և երկրորդ վավերանյութերի հերոսներն այնպիսի մեծ սեր, բարոյական ու նյութական այնպիսի մի հզոր աջակցություն ստացան իրենց տեսանյութերը դիտած շուրջ 250 հազար մարդուց, որ ինձ մնում է շնորհակալությունից առաջ նախ ներողություն խնդրել ձեզնից: Ներողություն, որ չեմ կարողացել քննել այս ծուռ «ցեղին սիրտը», մեր տիեզերածավալ հայկական «ջիգյարը» , որը հնարավոր չէ խցկել որևէ օդանավ և մարմնիդ հետ թռցնել հեռուներ: Իսկ հունիսի 1-ին, երեխաների այս հիասքանչ տոնին այցելեցինք Շուշի և հանդիպեցինք մանկական տիկնիկային շրջիկ թատրոնի հիմնադիրներ Էդգար Թաթիկյանին և Գոհար Առաքելյանին: «Մեծերին է թվում, թե երեխաները տարված են իրենց խաղերով և ոչինչ չեն հասկանում: Հասկանում են, և այո, վախ կա նրանց մեջ, մենք դա նկատում ենք վերջին ներկայացումների ընթացքում։ Անգամ երեխաների ծիծաղն է փոխվել, դա կարծես ծիծաղ էլ չէ, այլ մի տեսակ քրքջոցի պես բան…»։
-Այ քեզ հրաշք. երբևէ չէի տեսել տիկնիկային բնակարան: Ինչ էլ շատվոր եք՝ թագավոր, թագուհի, Պոչատ աղվես, Կացին ախպեր.. վերջ, «լինել, թե չլինել » դիսկուրսը փոխում ենք «լինում է, չի լինում»-ի: Հենց դրանից էլ չսկսե՞նք:
Էդգար Թաթիկյան - Բա մենք էլ իմացանք, նախ հարցնելու եք, թե ես ու կինս ինչու թողեցինք Երևանի պես քաղաքը և եկանք Շուշի:
-Չէ, ես իմ իմացած բաների մասին երբեք չեմ հարցնում. չիմացածս ավելի շատ է և կբավականացնի, որ մինչև կյանքիս վերջը հարցազրույցներ անեմ: Հետո էլ ես Շուշի գալն ու ապրելը մի արտառոց բան չեմ համարում. մեր երկրում ապրելն ինչո՞ւ պիտի հերոսություն համարենք:
Գոհար Առաքելյան - Հա, հաստատ, մանավանդ որ Արցախը հենց այն տեղն է, որտեղ բոլոր երազանքներն իրականանում են։
-Էդ սիրուն միտք ենք գտել ու կրկնո՞ւմ ենք, թե ձեր ընտանիքն ունի դրա կոնկրետ փաստավավերագրությունը:
Գոհար Առաքելյան - Իհարկե՝ ունենք: Այդ փաստերը հենց ձեր աչքի առջև են: Նայեք, մենք մեր այս բնակարանը ձեռք բերեցինք, մեր սեփական տիկնիկային թատրոնը ստեղծեցինք, այսինքն՝ սիրելի տուն, սիրելի գործ: Իհարկե, էլի նպատակներ ունենք, որոնք մոտ ժամանակներում կիրականանան։
- Շատ սիրուն, ուղղակի հրաշալի գաղափար է Շուշիում հիմնել տիկնիկային շրջիկ թատրոն ու այցելել պատերազմի ծանր շնչի տակ ապրող երեխաներին: Կեցցեք: Բայց ես ձեզ հարցեր ունեմ. այս օրերին, երբ պատերազմն ու խաղաղությունը կարծես մի մազե կամրջով են բաժանված, ինչպե՞ս եք կողմնորոշվում՝ ի՞նչ ասել այս երեխաներին, ինչ արժեհամակարգեր տալ, երբ նրանց աչքի առաջ լավի ու վատի, չարի ու բարու, հենց պատերազմի և խաղաղության սահմաններն այսպես լղոզվել, համարյա անտեսանելի են դարձել:
Էդգար Թաթիկյան - Նախ մենք չար պերսոնաժ չունենք։
-Հա, դե չարերը մոլորված բարիներն են, չէ՞: /Ծիծաղում ենք Վ.Ս/
Գոհար Առաքելյան - Կարելի է և այդպես ասել: Բայց մենք երբեք չենք ստեղծում ագրեսիվ պերսոնաժներ, ուղղակի ցույց ենք տալիս մարդկային թերությունները՝ ծուլություն, ագահություն…
-Իսկ հատկապես այս վերջին պատերազմից հետո երեխաների մոտ վախեր չե՞ք նկատել: Ես, օրինակ, մի տեսակ մեծացած-փոքրացած երեխաների հանդիպեցի, հատկապես զինվոր հայրերին կորցրած երեխաների խոսքուզրույցը շատ մտահոգիչ էր՝ մի տեսակ քաջ-քաջ ու մեծավարի էին խոսում, ես վախ տեսա նրանց աչքերում: Ավելորդ քաջությունը հենց վախի ավելցուկն է, ագրեսիայով վախը հաղթահարելու փորձ է կարծես: Թե՞ սխալվում եմ, դուք այդ վախերը նկատե՞լ եք:
Գոհար Առաքելյան - Գիտեք, այս օրերի, այս իրադարձությունների հետ կապված երեխաները չափազանց նուրբ ու դյուրագրգիռ են: Մեծերին է թվում, թե երեխաները տարված են իրենց խաղերով և ոչինչ չեն հասկանում կամ զգում։ Մեծերն ամենուր այս իրավիճակն են քննարկում, իսկ երեխաների մի ականջն անընդհատ այդտեղ է, ամեն ինչը լսում են։ Իրենք հասկանում են, որ մի վտանգավոր բան կա։ Եվ այո՛, վախ կա նրանց մեջ, մենք դա նկատում ենք վերջին ներկայացումների ընթացքում։ Անգամ երեխաների ծիծաղն է փոխվել, դա կարծես ծիծաղ էլ չի այլ մի տեսակ քրքջոցի պես բան, այդպիսի երևույթ մենք նոր ենք տեսնում, նախկինում չկար նման բան:
- Անգամ լավ զլած ռազմահայրենասիրական պաթոսը չի խանգարի, որ մենք տեսնենք և զգանք հակամարտության գոտում հայտնված թերևս ամենախոցելի խմբի՝ պատերազմի երեխաների ուրիշությունը՝ եթե կարելի է այսպես ասել: Ինձ շատ հուզող մի հարց. իսկ եղե՞լ է, որ նույն ներկայացումը խաղաք ասենք Հայաստանի որևէ այլ բնակավայրում և համեմատեք արցախյան երեխաների արձագանքի հետ. հետաքրքիր է, արդյո՞ք նույն ընկալումը կլինի, նույն մեկնաբանությունը կստանա:
Գոհար Առաքելյան - Երբ օրինակ՝ Աբովյանում խաղացինք մի ներկայացում, դահլիճում կային Թալիշից տեղահանված երեխաներ: Եվ ես ուշադիր հետևում էի այդ երկու խումբ երեխաների արձագանքներին: Իհարկե, կային նաև նմանություններ ընկալման առումով, բայց ակտիվության առումով թալիշցի երեխաներն, իհարկե, պակաս ակտիվ էին, մի տեսակ վախվորած, դա նկատելի էր: Գիտեք, այդ վախն անգամ իմ մեջ կա, միգուցե բոլորիս մեջ էլ կա, այս ամենն անհետևանք չի մնում: Մեր սերունդը պիտի այս հակամարտությունը վերջնականապես լուծի, այսպես այլևս անհնարին է, մենք պիտի վերջնական լուծենք այս պատերազմի հարցերը, երկիրը շենացնենք և նորմալ երկիր ժառանգենք մեր սերունդներին, որովհետև ինչպես մենք ենք մեղադրում նախորդ սերունդներին այս կիսատ-պռատ լուծումների համար, այդպես էլ իրենք մեզ կմեղադրեն:
Էդգար Թաթիկյան - Հարցը մեղադրելն էլ չէ։ Մի սերունդ պիտի իրեն դնի զոհասեղանին, ոչ թե ամեն սերնդից մի փոքր մաս։ Մենք անընդհատ լուռ նստած ենք։ Մենք պիտի լինենք։ Հերիք եղավ, արդեն զզվել ենք։
- Բայց այս հավերժական կռվի լուծումները կարծես չեն էլ երևում: Մեր հակառակորդի ռազմաշունչ հռետորաբանությունը, ցավոք, արդեն մեզ է փոխանցվել: Բայց չէ՞ որ մենք չենք կարող կրկնել մեր հակառակորդի վարքաբանությունը. եթե մենք պիտի ատենք նրան, ապա նախ և առաջ նրա համար, որ ինքը մեզ ստիպում է իրեն նմանվել, կրակել, սպանել: Ես ամենաշատը հենց սրանից եմ վախենում: Եվ ուզում եմ ասեք, թե մեր ո՞ր հեքիաթները, այդ հեքիաթների ծածկագրած ո՞ր ուղերձներն եք դուք փոխանցվում այս ռիսկային գոտում ապրող երեխաներին: Մեր էպոսին, օրինակ, անդրադառնո՞ւմ եք:
Էդգար Թաթիկյան - Իհարկե, մենք շատ ուսանելի հեքիաթներ ունենք, նաև ահագին ագրեսիվ հեքիաթներ կան: Եվ մենք բավականին զգուշորեն ենք օգտվում դրանցից: Իսկ մեր էպոսն, այո՛, այնքան կարևոր հարցերի է պատասխանում:
-Մեր էպոսն այնքան իմաստուն է, որ լավ քրքրեն այս հակամարտության բանալին էլ կտա:
Գոհար Առաքելյան - Մի բան կարդացի, մի պատում էր, դա էպոսում չկա. Սիրիայում սասունցիներից մեկը տուն էր կառուցել, էս սասունցին գնում, քլունգը վերցնում է ու տները քանդում ու հետ է դառնում: Հարցնում են՝ ինչու ես գնացել այդ մարդու տունը քանդել: Ասում է՝ սասունցին ինչ իրավունք ունի գնա ուրիշի հողում տուն սարքի, ինքը պիտի Սասունում տուն սարքի: Վերջում էլ քլունգի վրայից օտարի հողը մաքրում ու մաքուր քլունգով է մտնում իր տուն:
-Իմիջիայլոց, հատկապես այս օրերին խիստ ակտուալ է բացի երեխաներից, մեր իշխանությունների համար էլ բեմադրել էպոսը: Խիստ ուսանելի կլինի առանձինների համար. արժե մտածել, թե ինչու մեր էպոսի և ոչ մի հերոս իշխանության չի ձգտում, փառասեր չէ, չի ուզում տեր ու տիրակալ կարգվի այն հողի վրա, որի համար վերջին կաթիլ արյունը կտա: Նրանք երկիր են վերադառնում առանց ռազմավարի. Մհերն ուղղակի պորտը տեղն է դնում էն Իսմիլ խաթունի, երբ սա իրեն ուզում է Մսրա գահը հանձնի, նույնը Դավիթը. Մսրա Մելիքին գետնով տալուց հետո գահի չի ձգտում, հանձնում է իր դուշմանի՝ Մելիքի մորը՝ Իսմիլ խաթունին։ Մեր փառատենչ իշխանների համար ուղղակի դեղուդարման է մեր էպոսը:
Էդգար Թաթիկյան - Մեր էպոսում, ընդհանրապես մեր բանահյուսության մեջ ուսանելի շատ բան կա, իհարկե։ Եվ մենք իզուր են մտածում, թե տիկնիկային արվեստը միայն փոքրերի համար է: Մեր իշխանավորները մի գլուխ ապագայից են խոսում, ասում են՝ լավ է լինելու: Բայց պիտի ներկան լավ լինի, որ ապագան էլ լավ լինի։ Ապագան ներկայից է կախված։ Եթե մենք հիշենք, որ այս վերևի հարկը՝ գանգը, մտածելու համար է և հասկանանք, որ այսօր մենք ենք տերը մեր երկրի և մեզ ոչ մեկը ստրուկի ու ծառայի տեղ չպիտի դնի, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Այս առյուծ ժողովրդին գառ են սարքել: Չի կարելի այսպես։ Ծանոթներիցս մեկը պատմում էր, որ պապը քնելիս սովետական տարիներին հրացանը միշտ պատից կախած էր քնում։ Հարցրել է՝ ինչո՞ւ, ոչ կռիվ կա, ոչ բան։ Ասել է՝ քանի թուրքը կողքիդ է, դու իրավունք չունես հրացանը պատից իջեցնել։ Ինչքան էլ մեր դուր չգա, գլուխներս ավազի մեջից պետք է հանենք, երբ թուրքը քնում-զարթնում է մի մտքով՝ թե երբ է Հայաստանը կուլ տալու։
- Իհարկե, արտաքին ագրեսիայի դեպքում հայրենիքի պաշտպանությունը սրբազան պարտավորություն է: Բայց թշնամին թշնամի է հենց նրանով, որ վախենում է քո ապագայից և ականապատում քո ապագայի ճանապարհը: Այսինքն՝ ստիպում է, որ մենք մեր երեխաների մեջ մեծ չափաբաժնով ագրեսիա սերմանենք, սա վտանգավոր չէ՞:
Էդգար Թաթիկյան - Կոնկրետ մենք ոչ մի ագրեսիվ, չար պերսոնաժ չենք ստեղծում և չունենք։
Գոհար Առաքելյան - Դրանք ավելի շատ թերություններ են մարմնավորում՝ ծուլություն, ագահություն։ Բայց ոչ այն ագրեսիվ պերսոնաժները, որ մենք հաճախ մուլտֆիլմներում տեսնում ենք։
-Ձեր ներկայացումները սովորաբար «հեփի էնդո՞վ» են։ Վերջում բարին միշտ հաղթո՞ւմ է չարին: Դա ձեզ համար սկզբունքա՞յին խնդիր է:
Գոհար Առաքելյան - Անպայման։ Երեխաները շատ են հավատում տիկնիկներին։ Տիկնիկների ասածն ու արածը իրենց համար օրենքի նման մի բան է։ Ինքը կարող է ինձ անվերապահ չհավատալ, բայց, տիկնիկին միշտ է հավատում։
-Ես գիտեմ, որ դուք նաև ինտերակտիվ ներկայացումներ եք բեմադրում: Ահա այդ ձևաչափում ափի մեջ երևում է երեխայի աշխարհը: Այդ ներկայացումներից ի՞նչ է երևում, ի՞նչ ազդակներ եք դուք ստանում, ո՞ր արժեքներն են նրանց համար կարևոր:
Գոհար Առաքելյան - Օրինակ՝ մենք ունենք Թումանյանի «Պոչատ աղվեսը», որը ինտերակտիվ ներկայացում է՝ բացի տատիկից և աղվեսից, մնացած բոլոր պերսոնաժները երեխաների հետ են։ Դուք պիտի տեսնեք իրենք ինչպիսի ընթացք են հաղորդում ներկայացմանը ինչ հարցադրումներ են անում:
- Գոհար Առաքելյան - Վերջին անգամ, այս պատերազմական դեպքերից հետո, երբ աղվեսը գալիս, հարցնում է՝ կաթը կարելի է խմել, թե չէ, մի քանի բացառությամբ բոլորն ասացին՝ չէ, դա քոնը չէ, տատին ասել է դու հսկի։ Եվ պատկերացրեք, երեխաները չէին թողնում, որ սցենարով նախատեսված կաթը խմվեր և աղվեսի պոչը տատին գար կտրեր: Աղվեսին հազիվ պոկեցինք երեխաների ձեռքից: Այս փոքրիկ երեխան չէր թողնում։ Ասվեղը զոռով խմեց, փախավ, տատին հասավ պոչը կտրեց։
-Այո ռիսկային գոտում երեխաներն ավելի զգայուն են. այստեղ արդարամտության, տիրոջ սրված զգացում կա ուրեմն:
Գոհար Առաքելյան - Հաստատ, երբ ներկայացումներից մեկում մահակը հարձակվում է թամբալների վրա, դուք պետք է տեսնեք, թե ինչ ոգևորությամբ են դրան արձագանքում:
-Ես, իհարկե, ամեն դեպքում դեմ եմ մահակին, հատկապես հակամարտ գոտիները մեծ գայթակղություն կա վերածելու ռազմական դիկտատորի վեզիրության: Բայց այն, որ այսքան արյուն տեսած հողերի մեծ մասն Արցախում այս էլ 25 տարի է մնում են անմշակ, կնշանակի ծուլության մասին պետք է երկար խոսել…
Էդգար Թաթիկյան - Ախր միայն խոսելով չէ: Եվգենի Շվարցը մի գործ ունի կոչվում է «Վիշապը»։ Այդ վիշապը գալիս, քաղաքը զավթում է։ Հետո վիշապին սպանում են, բայց հետո քաղաքագլուխն է քաղաքը զավթում։
-Իմիջիայլոց, այդ պիեսը Շվարցը հենց պատերազմի տարիներին է գրել, եթե չեմ սխալվում՝ 1944-ին:
Էդգար Թաթիկյան - Հա, ու ինչ է ասելիքը, ինչ է ասում՝ պիտի սպանենք մեր միջի վիշապին։ Նույնն էլ իմ ասածն է։ Դուրս եկեք, փողոցում հարցրեք՝ որ դառնաս նախագահ, կթալանե՞ս, թե՞ չէ։ 100-ից 300-ը կասի՝ հա, եթե անկեղծ պատասխանի: Ու այդ 300-ից մեկը վաղը նախագահ է դառնալու:
-Այնպես որ, ինչպես կասեր Շվարցը «Վիշապից ազատվելու միակ միջոցը սեփական վիշապ ունենալն է», այո՞ Էդգար: Բայց ձեր այս եռագլուխ վիշապն իր այս ուրախ, բարի կերպարով ո՞նց պիտի դուրս գա իր առջև դրված մարտավարական բարդ խնդիրների տակից:
Էդգար Թաթիկյան - Սա շատ բարի վիշապ է, նա օգնող կերպար է, ոչ թե խանգարող: Մեր հայկական հեքիաթներում երեքգլխանի վիշապը կամ դևը ինչպես կոչում են իրեն, ամենատարածված կերպարն է, որը միշտ ջրի ակնին նստած է կամ երեք անմահական խնձորներն է պահում, ստեղծվեց հենց պատերազմի օրերին և ունի յուրօրինակ նախապատմություն, լավ դա թող Գոհարը պատմի:
-Գիտեք, այսօր ես այդ քառօրյա պատերազմի առաջնագծում հայտնված 18-20 տարեկան տղաների հետ էի զրուցում, և նրանք բնավ էլ չէին ասում, որ մենք այդ ծանր օրերին անկարելին արել ենք հանուն հայրենիքի: Նրանք ազնվորեն խոստովանում էին, որ մեկ մետր անգամ չեն նահանջել հանուն ընկերության, հանուն իրար կամ այդ հողի վրա զոհված հերոսների: Ու շատ ազնիվ էր այդ պատասխանը, ճռճռան չէր, միգուցե հայրենասիրությունն էլ այլ բան չէ, քան քո կողքի մարդուն որպես քո եղբայր տեսնելն ու նրա վրա դողալը: Այսինքն, մարդուն պետք չէ հայրենասիրություն պրոպագանդել, չէ՞, երբ մարդկային որակները բարձր են, նա ակամայից է հայրենասեր դառնում:
Էդգար Թաթիկյան - Դե եթե մարդ չլինի, ոչինչ էլ չի կարող լինել: Այ հիմա անընդհատ հնչում է՝ համախմբվեք ժողովուրդ, ի՞նչ է սա նշանակում: Ինչու մենք համախմբված չե՞նք. ապրիլի սկիզբը ցույց չտվե՞ց, որ մենք համախմբված ենք: Մինչ այդ մի վախ կար, որ գոյություն ուներ մեր ազգի մեջ, թե կռիվ լինի, ոչ մեկը չի գնա, բա ի՞նչ կանենք: Հիմա այդ վախը չկա: Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք իրականում ով ենք, ինչ հավաքականություն ենք: Մենք ջարդեցինք դա: Միևնույն ժամանակ մենք պետք է մեր այդ հզոր էներգետիկան կարողանանք ճիշտ ուղղորդել, չտանենք, լցնենք ջուրը: Սա օրհասական պահ է, պետք է շատ գրագետ գործել: Պատերազմի վտանգը հո չի չեզոքացել:
-Այո, պատերազմը միայն կրակոց չէ, այլ՝ կրակոցի սպասում: Շատերին, իհարկե, թվում է, թե պատերազմում միայն զենքն է հունձ անողը, բայց, նույն Շուշին, ի վերջո, ռազմի ուժով, գրոհով չազատագրվեց, այլ` խելքով, ստրատեգիայով. այդ մարդիկ իրենց տանը նստած հայտնվել են շրջափակման մեջ և մարդասիրական միջանցքով լքել քաղաքը: Եվ միգուցե ուժը զենքի ու անգամ խելքի մեջ չէ, այլ նույնիսկ վայրագ թշնամու առաջ խիղճն ու մարդկությունը չկորցնելը: Շատերն արդեն դեմ են իրենց երեխաներին խղճի, մարդասիրության մեծ պաշարներ տալուն, ասում են՝ մեկ է, երեխան մտնում է ցածր արժեհամակարգերի շուկա, որտեղ այդ որակները նրան խոցելի կդարձնեն: Դուք ի՞նչ եք մտածում սրա շուրջ, ձեր ներկայացումներում ով է թույլը և ով ուժեղը:
Էդգար Թաթիկյան - Մեր սկզբունքներից մեկը հետևյալն է՝ հաղթել չարին ոչ թե ուժով, այլ ` բարությամբ։ Եթե հատակը կեղտոտ է, մենք մաքուր ջուր ենք լցնում, որ տանի։ Եթե շատ կեղտոտ է, մաքուր ջուրը ավելի շատ պիտի լինի։ Մենք աշխատում ենք մարդկային արատները սրբել, որովհետև ես հավատում եմ, որ ինչպիսին մարդն է, այնպիսին նրա ապրած կյանքն է ու նրա ստեղծած պետությունը։ Եթե մենք ներսից մաքուր չենք, մենք ոչ մի բան չենք կարող անել։ Ես միշտ մի օրինակ եմ բերում «Երեքը Պրոստոկվաշինայից» մուլտֆիլմից։ Այդտեղ մի տեսարան կա. ձմռանը, երբ շունը սապոգ առնելու փոխարեն բոթասներ է առնում, փոստատարը հարցնում է՝ ինչ է, միջոցներ չունե՞ք։ Կատուն ամենահանճարեղ պատասխանն է տալիս՝ միջոցներ ունենք, ուղղակի մեզ ուղեղն է պակասում։ Հիմա մեզ շատ հաճախ ուղեղն է պակասում. բոլորիս համատարած բթացնում են, ծնողը շատ հաճախ թքած վերաբերմունք ունի, թե իր երեխան ինչը ինչպես կսովորի կամ կսովորի, թե՝ ոչ։
-Կներեք, ձեր ներկայացումները վճարովի՞ են:
Գոհար Առաքելյան - Ոչ, անվճար է։ Փորձում ենք գտնել հովանավորների, ովքեր կհոգան ծախսերը, որ երեխաներից երբեք գումար չհավաքենք։ Այս պահին ամենաօպտիմալ լուծումը դա է։
-Իսկ բացի ձեզնից էլ ովքե՞ր են ձեր թատերախմբում:
Գոհար Առաքելյան - Հիմա արդեն երկուսով ենք, գումարած Արմինեն, մեր ադմինիստրատորը։ Ես Եղեգնաձորից եմ, Էդգարը՝ Երևանից։ Նույն կուրսում ենք սովորել, Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում ռեժիսուրա մասնագիտությամբ և ամուսնացանք, ինստիտուտը ավարտեցինք, հետո մագիստրատուրա, հետո թեզերը պիտի գրեինք ու հենց այդ ժամանակ էլ տեղափոխվեցինք Արցախ։ Սկզբում աշխատեցինք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, ապա ստեղծեցինք մեր սեփական տիկնիկային թատրոնը:
-Փաստորեն նաև տիկնիկագործ եք. այս բոլոր պերսոնաժները դո՞ւք եք ստեղծել:
Էդգար Թաթիկյան - Այո։ Բոլորը Գոհարն իր ձեռքով է ստեղծել:
-Չէ, նրանց հետ պիտի անձամբ շփվել…
-Ինչպես Թումանյանը կասեր՝ «հեքիաթը հեշտ ու հանաք բան չէ, ամբողջը հավիտենական սիմվոլներ են»: Բայց ինչ եմ նկատել ես, ինչ էպիկական սխեմա. մեր հեքիաթը միշտ իր հերոսին ճամփում է մի տեղ, այսինքն՝ առաքելություն է տալիս, ապա այդ հերոսը ներքին և արտաքին տարատեսակ չար ուժերի հետ կռիվ տալով ի վերջո կատարում է իր առաքելությունը: Իսկ վերջում նա միշտ ընկնում է մի խայտառակ վիճակի մեջ՝ ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել, թե ինքն է կատարել այդ հերոսությունները: Մի տեսակ կարծես կարգավիճակի հարց է դարձյալ դառնում, մարդու, ապա նաև երկրի կարգավիճակի հարց, ինչի մեջ այսօր հենց Արցախ աշխարհն է հայտնվել: Կա՞ այսպիսի բան, թե՞ իմ մտապատկերում ապրող բան է ուղղակի:
Էդգար Թաթիկյան - Հեքիաթային այդ սխեման կա շատ հեքիաթներում, անշուշտ. Արցախում էլ, կարծես դու հա՛մ կաս, հա՛մ չկաս: Դու դե ֆակտո, իհարկե, կաս, բայց քեզ ոչ մեկը չի ճանաչում։ Մի քիչ ապօրինի երեխայի նման ես։
Գոհար Առաքելյան -Ստացվում է՝ դու կաս, բայց հասարակությունը քեզ չի ընդունում։ Դու կաս և անճանաչ ես, ինչպես և քո պետությունը։
Էդգար Թաթիկյան - Մենք որ Հայաստանից ենք եկել, հող, հայրենիք, այդ ամենը մեզ հետ մեծացել է։ Իսկ Արցախի ժողովուրդը աչքը բացել ու տեսնում է, որ հայ են ծեծում։ Եթե քեզ՝ որպես հասարակություն, աշխարհում ընդունում են, դու արդեն վստահ ես, որ կաս։
Գոհար Առաքելյան - Մեր խանութի աշխատողը միշտ մեզ ասում է՝ ախր ի՞նչ եք անում այստեղ։ Ձեզ պե՞տք է, սա պետություն չի։ Ասում եմ՝ ինչու, շատ էլ լավ երկիր է, մարդիկ կերազեն նման երկիր ունենալ։ Ասում է՝ Հայաստանը պետություն է, Ղարաբաղը պետություն չէ, որ գոնե միանա, կիմանանք, որ գոնե պետություն ունենք։ Ես հասկանում եմ, թե ինչու է նա այդպես մտածում՝ քաղաքացին կարիք ունի, որ իրեն որպես պետական միավոր ճանաչեն, իրեն որպես քաղաքացի ճանաչեն, սա է ամբողջ հարցը:
-Սիրելիներս, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Շուշիում անցկացրած այս հեքիաթային երեկոյի համար. Կեցցե «Երեք խնձորը» կարծեմ այդպես է չէ՞ կոչվում ձեր թատերախումբը:
Գոհար Առաքելյան - Այո, և ցանկացած ներկայացման ավարտին մենք մեր խուրջինից հանում ենք այդ երեք խնձորները և երեխաների հետ ակտիվ քննարկում կազմակերպում, թե ինչպես է ավելի արդար դրանք բաժանելը:
-Տատիս տեխնոլոգիան ամենալավն է. երբ 3-ից ավելի էինք լինում նա մի պահեստային գառ էլ էր գցում երկնքից. հետո իմացա, որ գառը ոչ միայն հնազանդության, այլև խաղաղության խորհրդանիշ է: Խաղաղություն մեզ և մեր աշխարհին:
-Ամբողջ աշխարհին, ամբողջ:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Շուշի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Իրադարձային 10:23 • 16/05 Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ Բյուրականի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Իրադարձային 13:43 • 16/05 Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ «Դու մեզ միացիր, մենք էլ քեզ հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր, մեզ հետ կանգնիր մինչև վերջ ու գյուղը պահիր»,–ասացին հավաքված կիրանցեցիները։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Իրադարձային 10:23 • 16/05 Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ Բյուրականի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Քաղաքականություն
-
22:22 • 16.05.24 Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Իրավունք
-
13:19 • 16.05.24 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Տնտեսություն
-
19:11 • 16.05.24 Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
-
14:56 • 16.05.24 ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Սպորտ
-
15:42 • 16.05.24 Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար
-
08:23 • 16.05.24 «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը