Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները. Քեմերոնը հրաժարական է տվել (լրացված, տեսանյութ)

11:29 • 24.06.16
Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները. Քեմերոնը հրաժարական է տվել (լրացված, տեսանյութ)

Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը, կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին:

 

 

Ինչպես նշում է The Independent-ը, բրիտանացիներին ուղղված ուղերձում վարչապետն ասել է, որ «ժողովրդի կամքն արժանի է հարգանքի»: Քեմերոնը նաև մանրամասնել է, որ նոր վարչապետը կնշանակվի հոկտեմբերին:

 

 

Մինչդեռ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահ Բարաք Օբաման ուշադիր հետևում է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող զարգացումներին ու ևս պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, եվրոսկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը»:

 

Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը:

 

 Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ դեպքերի նման զարգացումը կհանգեցնի նրան, որ մոտ ապագայում կկայանա Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն:

 

 

Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները. Քեմերոնը հրաժարական է տվել (լրացված, տեսանյութ)