Ստամբուլի օդանավակայանում պայթյունների հետևանքով 36 մարդ է զոհվել, կա 147 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութեր)

04:29 • 29.06.16

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների զոհերի և վիրավորների պաշտոնական թիվը։ Ըստ վարչապետի՝ զոհվել է 36 մարդ, վիրավոր է 147-ը։


Ավելի վաղ հաղորդել էինք, որ  զոհերի թիվը հասնում է 50-ի։ 


Վարչապետի խոսքով՝ ահաբեկչության ետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։


Ըստ պաշտոնական հայտարարության՝ Աթաթուրքի անվան միջազային օդանավակայանն արդեն վերականգնել է իր աշխատանքը, թռիչքներ է իրականացնում և վայրէջքներ ընդունում։