Իտալիայի ավերիչ երկրաշարժը՝ լուսանկարներով
Իտալիայում փրկարարները շարունակում են ողջ մնացածներին գտնելու փորձերը՝ քարտեզի վրայից փաստացիորեն չորս քաղաք ջնջած ավերիչ երկրաշարժից հետո, գրում է The Daily Mail-ը:
Առնվազն 267 մարդ է մահացել, այդ թվում՝ երեխաներ:
Երկրաշարժը, որն ավերել է Ամատրիչե, Ակումոլի, Արկատա դել Տրոնտո և Պեսկարա դել Տրոնտո քաղաքները, այնքան ուժեղ է եղել, որ անգամ զգացվել է Հռոմում:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել լույս չորեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժից տուժած շրջաններում:
6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Պերուջա քաղաքից հարավ-արևելք:






































