Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

14:05 • 05.10.16

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել է քիմիայի բնագավառում հեղինակավոր Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, հայտնում է meduza.io կայքը ՝ մանրամասնելով, որ խոսքը գիտնականներ Ժան Պիեռ Սովաժի, սըր Ֆրեզեր Սթոդարտի և Բեռնար Ֆերինգայի մասին է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականներին մրցանակը շնորհվել է «մոլեկուլյար մեքենաների նախագծման և սինթեզի համար»: Հայտնի է, որ քիմիկոսները ստեղծել են վերահսկվող շարժումներով մոլեկուլներ, որոնք կարող են կատարել որոշակի առաջադրանքներ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան վերջին օրերին հրապարակել է բժշկության և ֆիզիոլոգիայի, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառներում հաղթած գիտնականների անունները:

 

 

Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները