Հայաստան այցին ընդառաջ Նազարբաևը գտնվում է բուժման մեջ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով գտնվում է բուժման մեջ, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Նազարբաևի մամուլի ծառայությանը:
«Մրսածության պատճառով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է բուժման նեջ»,- ասվում է նախագահի կայքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:










