Ֆլեշմոբ Սպիտակ տանը. Ռոբերտ Դե Նիրոն, Թոմ Հենքսը և այլ աստղեր մանեկեն են ձևացել (տեսանյութ)

08:49 • 24.11.16

Ամերիկացի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն և Թոմ Հենքսը մասնակցել են Mannequin Challenge համացանցային ֆլեշմոբին, որի շրջանակում մասնակիցները մանեկեն են ձևանում և անշարժ մնում։ Տեսանյութը հրապարակել է դերասանուհի Թրեյսի Լի Ռոսն Instagram-ում:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, տեսանյութում նկատվում են նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, երգչուհի Դայանա Ռոսն ու դերասանուհի Էլեն Դեջեներեսը: Աստղերն անշարժացել են Սպիտակ տանը, ուր այցելել էին Ազատության նախագահական մեդալով պարգևատրվելու արարողությանը մասնակցելու համար:


Նշվում է, որ #MannequinChallenge հեշթեգով առաջին գրառումը հայտնվել է հոկտեմբերի 26-ին, որում երիտասարդները կանգնած են մանեկենների դիրքով: Գաղափարը մինչ օրս կրկնում են համացանցի այլ օգտատերեր:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆլեշմոբին մասնակցել են Վլադիվոստոկ քաղաքի ոստիկանության աշխատակիցները և Ռուսաստանի Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները:

 

Ֆլեշմոբ Սպիտակ տանը. Ռոբերտ Դե Նիրոն, Թոմ Հենքսը և այլ աստղեր մանեկեն են ձևացել (տեսանյութ)