42 ուղևոր տեղափոխող պակիստանյան ինքնաթիռը կործանվել է
Pakistan International Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կորել էր ռադարներից, կործանվել է Պակիստանի Հավելիան քաղաքի մոտակայքում, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Daily Pakistan-ին:
Հրատարակության տվյալներով` ինքնաթիռում 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել:
Geo TV հեռուստաալիքի տվյալների համաձայն` ինքնաթիռի օդաչուն աղետի ազդանշան է տվել մինչ ինքնաթիռի անհետանալը ռադարներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Pakistan International Airlines ավիաընկերության ինքնաթիռը կորել է ռադարներից:










