Ինչ է հայտնի Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության մասին մինչև հիմա. The Guardian (լուսանկարներ, տեսանյութեր)

09:38 • 23.03.17

Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի՝ ներառյալ ահաբեկիչը: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը հասնում է մոտ 40-ի:


Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք:


Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:


Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել նրա ինքնությունը, այժմ նրանք փորձում են գտնել հնարավոր հանցակիցներին:


Վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «զզվելի ու անբարոյական արարք»՝ ընդգծելով, որ այն չի կարող թուլացնել բրիտանական արժեքները: Նա նաև ասել է, որ երկրի խորհրդարանը հինգշաբթի կշարունակի իր բնականոն աշխատանքը:


Մինչդեռ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը նշել է, որ լոնդոնցիներին հնարավոր չէ վախեցնել այսպիսի ահաբեկչական գործողություններով:


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ահաբեկչությունից հետո հեռախոսազրույց է ունեցել Մեյի հետ ու աջակցություն խոստացել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ ահաբեկչությանը համարժեք պատասխան տալու հարցում:


Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և մի շարք այլ պետությունների ղեկավարներն արդեն իրենց ցավակցությունն ու համերաշխությունն են հայտնել Մեծ Բրիտանիային:


Հաղորդվում է, որ այժմ Լոնդոնում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

 

Image result for London attack

Image result for London attack

Image result for London attack

Image result for London attack

Image result for London attack

Image result for London attack

Image result for London attack

Image result for London attack

 

 

Համացանցում հայտնվել է ահաբեկչի վնասազերծման տեսանյութը.