Կիևի ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ պետդումայի նախկին պատգամավորին սպանողին (լուսանկարներ)

15:20 • 23.03.17

Կիևի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության համար կասկածվող անձը ձերբակալվել է: Նա վիրավոր է։


«Մարդասպանը հսկողության տակ է, նրան առաջին բուժօգնություն է տրամադրվում»,-հայտնել է Կրիշչենկոն, որն ավելի վաղ նշել էր, որ սպանությունը կարող է պատվիրված լինել:


Նշվում է, որ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը հայտարարել է, որ սպանվածը գալիս էր իր հետ հանդիպման:


Ըստ աղբյուրի՝ Վորոնենկովը սպանության պահին եղել է թիկնապահի հետ, որը հասցրել է վիրավորել կրակողին:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կիևի ոստիկանապետը տեղեկացրել է, որ սպանվածից բացի՝ կա 2 վիրավոր: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ զոհվել է նաև նախկին պատգամավորի թիկնապահը:


Ականատեսների պատմելով՝ դեպքի վայրում հնչել է 7 կրակոց:

 
Lenta.ru-ն հավելում է, որ Վորոնենկովը, քաղաքացիություն ստանալով, անցած տարվա վերջին կնոջ հետ մշտական բնակություն է հաստատել Ուկրաինայում: Ռուսաստանում նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հայտնի է, որ նախկին պատգամավորը մեղադրվում էր խոշոր ընկերության շենքի յուրացման համար:

Image result for Полиция Киева задержала убийцу Вороненкова

Image result for Полиция Киева задержала убийцу Вороненкова