Բարբարա Սթրեյզանդը միացել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելու կոչին (տեսանյութ)

18:58 • 01.04.17

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը, ով հաջողություններ է գրանցել նաև որպես ռեժիսոր և կոմպոզիտոր, միանում է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելու կոչին:

Դերասանուհին տեսանյութ է հրապարակել թվիթերյան էջում և կոչ արել երբեք չմոռանալ: «Մենք բոլորս ներգաղթյալների երեխաներ ենք: Ես խոստացել եմ երբեք չմոռանալ և երդվել եմ պահել խոստումս», - ասում է Սթրեյզանդը:

Հիշեցնենք, որ նման կոչով նախօրեին հանդես էին եկել աշխարհի նախկին համար մեկ թենիսիստ Անդրե Աղասին և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

Ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի պրեմիերան` Քրիստիան Բեյլի, Շառլոտ Լը Բոնի և Օսկար Այզեքի գլխավոր դերակատարմամբ, ԱՄՆ-ում կկայանա ապրիլի 21-ին:

 

 

 

Բարբարա Սթրեյզանդը միացել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելու կոչին (տեսանյութ)