Պոետ Եվգենի Եվտուշենկոյի մահվան պատճառը քաղցկեղն է եղել

09:39 • 02.04.17

Ռուս պոետ, բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Եվգենի Եվտուշենկոյի մահվան պատճառը քաղցկեղն է եղել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է բանաստեղծի ընտանիքի ընկեր Միխայիլ Մորգուլիսը:

«Նա անբուժելի քաղցկեղ ուներ: Անալիզների վերլուծությունից հետո բժիշկները հայտնել էին, որ նա կապրի երեք ամիս, սակայն մեկ ամսից էլ քիչ ապրեց», - պատմել է Մորգուլիսը:

Ինչպես Associated Press-ին պատմել է Եվտուշենկոյի որդի Եվգենին, առաջին անգամ նման ախտորոշում բանաստեղծին արվել է մոտ 6 տարի առաջ: Այն ժամանակ նրան վիրահատել և հեռացրել են երիկամի մի մասը, սակայն վերջերս հիվանդությունը կրկնվել է: Բժիշկներն ախտորոշել են քաղցկեղի վերջին` չորրորդ փուլը:

«Ուրբաթ նրա առողջական վիճակը սկսեց կտրուկ վատթարանալ: Այնուամենայնիվ, նա մահացել է հանգիստ, առանց ցավի: Ես նրա ձեռքը բռնել եմ մահանալուց մոտ մեկ ժամ առաջ: Նա գիտեր, որ սիրված է: Ընտանիքի անդամներն ու ընկերները նրա կողքին են եղել կյանքի վերջին ժամերին», - պատմել է Եվտուշենկոյի որդին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, մարտի 31-ին ԱՄՆ-ում ծանր վիճակում հոսպիտալացվել է Եվգենի Եվտուշենկոն, իսկ ապրիլի մեկին նա մահացել է:

Պոետ Եվգենի Եվտուշենկոյի մահվան պատճառը քաղցկեղն է եղել