Հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը
Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի վագոնում որոտացած պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը, որոշ տվյալների համաձայն, նկարահանվել է տեսախցիկների միջոցով: Այս մասին Interfax-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Մետրոյի տեսախցիկները նկարահանել են պայթյունի ենթադրյալ կազմակերպչին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Չհաստատված տվյալների համաձայն`կազմակերպիչը պայթուցիկ սարքը թողել է գնացքի վագոնում` պորտֆելի մեջ: Նշվում է, որ Interfax-ը տվյալ տեղեկության պաշտոնական հաստատում չի ստացել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում 2 պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:












