Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչությունից տուժածների ցանկում, ըստ նախնական տվյալների, հայ չկա, կա մեկ ադրբեջանցի

09:33 • 04.04.17

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում երեկ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից տուժածների և քաղաքի բուժհաստատություններ տեղափոխվածների անվանացանկը:


Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում ազգությամբ հայ չկա: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, կա տեղի ադրբեջանական համայնքի 28-ամյա ներկայացուցիչ:


Ria.ru-ն հավելում է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ահաբեկչությունից հետո երեքշաբթի առավոտյան վերսկսել է աշխատանքն ամբողջական ծավալով:


«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն առավոտից սկսել է աշխատել ամբողջական ծավալով՝ բոլոր ուղղություններով ու կայարաններով»,-նշվում է տարածված հայտարարությունում:


Հիշեցնենք
, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասնմեկ մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։  

Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչությունից տուժածների ցանկում, ըստ նախնական տվյալների, հայ չկա, կա մեկ ադրբեջանցի