Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տեղեկությունները չեն հաստատվում. ՀՀ ԱԳՆ (թարմացված)

20:46 • 03.04.17

22.18

______________________

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն։ 

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։


20.46

______________________


Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր։

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։  

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում 2 պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։   

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը: 

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ:

 

Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տեղեկությունները չեն հաստատվում. ՀՀ ԱԳՆ (թարմացված)