Սևազգեստ և գլխաշորով Մելանյա Թրամփը՝ Հռոմի պապի հետ հանդիպմանը (լուսանկարներ, տեսանյութեր)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ այցելել է Իտալիա ու Վատիկանում հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ նշելով, որ դա իր համար պատիվ է:
Ինչպես նշում է The Independent-ը, կաթոլիկների հոգևոր առաջնորդի հետ հանդիպման կապակցությամբ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հագնվել է հավուր պատշաճի՝ ծնկից ներքև սև ժանյակավոր զգեստ, նրբագեղ սև քող և, ընդհանուր առմամբ, շատ զուստ և էլեգանտ տեսք է ունեցել:
Նշվում է, որ Պապի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Պապը բավականին սառն է ընդունել ԱՄՆ նախագահին: Համացանցում տարածված լուսանկարներից և ոչ մեկում պոնտիֆիկոսի դեմքին ժպիտ չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռոմի պապն ասել էր, որ հանդիպման ժամանակ չի պատրաստվում ԱՄՆ նախագահի համար քարոզ կարդալ այն հարցերի շուրջ, որոնցում իրենք համակարծիք չեն:
«Նախևառաջ ես պետք է լսեմ նրա տեսակետը, հետո նոր հայտնեմ իր կարծիքը»,-նշել էր Պապը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռոմի պապը քննադատել էր Թրամփին՝ Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատ կառուցելու մտադրության համար:
«Մարդը, որը մտածում է ոչ թե կամուրջների, այլ պատերի կառուցման մասին, քրիստոնյա չէ»,-ասել էր կաթոլիկների հոգևոր առաջնորդը:
![]()
















