Հիմնվում է «Արցախ» ֆուտբոլային ակումբ
Երևանում հիմնվում է «Արցախ» ֆուտբոլային ակումբը («FC Artsakh»):
Armsport.am-ին հայտնի է դարձել, որ թիմն առաջիկա մրցաշրջանից մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:
Մեր տեղեկություններով թիմը գլխավորելու է Տիգրան Եսայանը:
Հուլիսին հայտնի են դառնալու բոլոր մանրամասները, լինելու է թիմի շնորհանդես, առաջիկայում կհրապարակվի շնորհանդեսի օրը։
Ներկայում աշխատանքներ են տարվում թիմի տարբերանշանի, հիմնի ստեղծման վրա:
Տիգրան Եսայանի գլխավորությամբ ընթանում է անձնակազմի և ֆուտբոլիստների հավաքագրման գործընթաց։










