Գլոբալ տաքացման հետևանքով Նյու Յորքի հնարավոր «կործանումը» ներկայացվել է տեսանյութով (տեսանյութ)

12:08 • 05.06.17

YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որը պատմում է, թե ինչպես Նյու Յորքը կարող է «կործանվել» գլոբալ տաքացման հետևանքով:

Ինչպես նշում է ria.ru-ն, two°C — New-York City կոչվող տեսանյութում ցուցադրվում է, որ Երկրի միջին ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրանալու դեպքում Նյու Յորքը կարող է ջրի տակ անցնել:

Տեսանյութի հեղինակները հիմնվել են անցկացված հետազոտությունների արդյունքների վրա, ըստ որոնց՝ գլոբալ տաքացման հետևանքով մթնոլորտային շրջանառության համակարգում անկանխատեսելի փոփոխություններ տեղի կունենան:


Մասնագետների կանխատեսմամբ՝ սառցադաշտերի ինտենսիվ հալչելը կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը: Ըստ հաշվարկների՝ 2100թ. դրությամբ ջրի տակ կանցնեն մի շարք բնակեցված կղզիներ ու առափնյա մեգապոլիսներ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:

Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով:

Հայտնի է, որ համաշխարհային առաջնորդները քննադատել են Թրամփի որոշումը՝ նշելով, որ հիասթափված են դրանից:

 

Գլոբալ տաքացման հետևանքով Նյու Յորքի հնարավոր «կործանումը» ներկայացվել է տեսանյութով (տեսանյութ)