Աշխատանքային փորձ, մեթոդաբանություն և թիմ. սրանց շնորհիվ է «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը շուկայում պահում առաջատարի դիրքերը. Արսեն Բազիկյան
Հայաստանյան լիզինգի շուկայում գործող առաջատար «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերությունն ունի 14 տարվա պատմություն, որի ընթացքում անընդհատ կատարելագործվել է՝ իր հաճախորդներին մատուցելով մատչելի և գրավիչ ծառայություններ: Ընկերությունը ներդրում ունի նաև Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման և մատակարար ընկերությունների ծավալների մեծացման մեջ: «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության ձևավորմանն ու կայացմանն ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով Tert.am–ը զրուցել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ:
- Պարոն Բազիկյան, ինչպիսի՞ նախապատմություն ունի «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերությունը և ինչպե՞ս է այն նպաստել Հայաստանում լիզինգի վերաբերյալ օրենսդրական դաշտի կարգավորմանը:
- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը Հայաստանի առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է: Այն գրանցվել է 2003 թվականին: Աշխատելով ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը դեռևս 2001 թվականին հաճախորդների կողմից ներկայացվող մի շարք խնդիրների հետ էր առնչվում, որոնք վերաբերում էին գրավի բացակայությանը, ագրոտեխնիկայի պարկին, հիմնական միջոցների մաշվածությանը և ՀՀ-ում դրանց թարմացման հնարավորություններին: Այդ ժամանակ բանկը հանդես եկավ նախաձեռնությամբ. Հայաստանում սկսեց գործունեություն ծավալել լիզինգային գործառնությունների մեջ մասնագիտացված միանգամից մի քանի ընկերությունների համատեղ աշխատանքային խումբը: Այն ժամանակ մեզ հայտնի չէր, թե ինչ դաշտում պետք է աշխատենք: Սակայն հետագան ցույց տվեց, որ այն պետք է լինի ֆինանսական բնույթի ընկերություն, պետք է աշխատի ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվային հսկողության դաշտում և չտարբերվի բանկային բիզնեսից: 2001 թվականից սկսվեցին աշխատանքները՝ «ՀայԳյուղՓոխ» բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի անդամներ Ուկաբայլ և «ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԿՈՆՍՈՒԼՏԱՆՏ» խորհրդատվական ընկերության, Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական Կորպորացիայի, Լիբանանյան լիզինգային ընկերության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրի խորհրդատուների համատեղ ջանքերով:
2001-2003 թվականներին փոփոխություններ կատարվեցին մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, այդ թվում՝ քաղաքացիական օրենսգրքում, որպեսզի հնարավոր լիներ այս դաշտը համապատասխանեցնել միջազգային պահանջներին և ստեղծել հնարավորություն Հայաստանում լիզինգային ծառայությունների մատուցման համար: 2003 թվականին, ընկերության գրանցմանը զուգահեռ, իրականացվում էին Հայաստանում վարկային կազմակերպությունների հիմնադրման աշխատանքներ, և հինգ տեսակներից մեկը դարձավ լիզինգային վարկային կազմակերպությունը:
Սկզբում ունեինք հինգ բաժնետեր, սակայն, ընկերության զարգացմանը զուգահեռ, նրանցից երկուսը վաճառեցին իրենց բաժնեմասերը գործող բաժնետերերին, քանի որ իրենց քաղաքականությունն ընկերությանն աջակցելն էր: Ներկայումս ընկերության հիմնական բաժնետերերն են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը և ֆրանսիական «ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԼԻԶԻՆԳ ԵՎ ՖԱԿՏՈՐԻՆԳ» մասնագիտացված ընկերությունը:
2003-ին՝ ԿԲ-ում ընկերության գրանցման պահից մինչ օրս շարունակվում են օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքները: Ընդհանրապես, կարծում եմ, Հայաստանում մասնագիտացված ֆինանսական ծառայությունների մատուցման և այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառման համար ձևավորված պահանջարկ և անհրաժեշտություն կա, ինչպես նաև առկա է անընդհատ օրենսդրական դաշտի բարելավման խնդիր, ինչը մասամբ լուծվել է ՀՀ Հարկային նոր օրենսգրքով:
Որպեսզի մեր ընկերությունն աշխատեր ինքնուրույն և կարողանար իր ծախերը սեփական միջոցներով հոգալ, հաստատվեց բիզնես պլան, ըստ որի ընկերությունը պետք է դրան հասներ հիմնադրման պահից հինգ տարի հետո՝ 2008 թվականին: Մեր ընկերությունն այդ կետը հաղթահարել է 2005 թվականին և այդ ժամանակվանից շահույթով է աշխատում, որն էլ ամբողջությամբ ուղղվում է ընկերության կապիտալի մեծացմանը:
- Ինչի՞ շնորհիվ է «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ին հաջողվում շուկայում պահպանել բացարձակ առաջատարի դիրքերը:
- Կարծում եմ առաջին հերթին դա աշխատանքային փորձն է, ձևավորված մեթոդաբանությունը, որը հիմնված է միջազգային լիզինգային պրակտիկայում կիրառվող ամենավերջին նորույթների և աշխատանքների կազմակերպման վրա, և իհարկե 14 տարիների ընթացքում ձևավորված աշխատանքային թիմը, որը մեզ հնարավորություն են տալիս պահպանել մեր առաջատարի դիքերը շուկայում: Մենք փորձում ենք մեր պրոդուկտի առավելությունների վրա աշխատել, անընդհատ կատարելագործել ծառայությունների մատուցման որակը, համագործակցություն հաստատել նոր գործընկերների հետ և դրանց ցանկն ընդլայնել, որպեսզի կարողանանք հաճախորդների համար շատ ավելի գրավիչ և մրցունակ պայմաններ ստեղծել: Ընկերության բաժնետերերի կազմը թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք աշխատել մի շարք հեղինակավոր կառույցների հետ և մեր հաճախորդներին պրոդուկտները ներկայացնենք այնպես, որ նրանց համար առավելագույնս մատչելի լինի:
- Հիմնադրման սկզբնական փուլում ինչպիսի՞ դժվարություններ են եղել:
- Սկզբնական շրջանի խնդիրներից էր մատակարար ընկերությունների բացակայությունը Հայաստանում: Աշխատում էինք հիմնականում օտարերկրյա մատակարարների հետ, ինչն իր բնույթով ամենառիսկային գործարքն է թե լիզինգատուի և թե լիզինգառուի համար։ Մենք փորձեցինք ձևավորել տեղական մատակարար ընկերությունների դաշտ, քանի որ այդ ժամանակ կային անհատներ և ընկերություններ, ովքեր Հայաստան գյուղատնտեսական տեխնիկա ներմուծելու և հետագայում սպասարկելու գաղափար և նախադրյալներ ունեին, իսկ մենք օգնեցինք նրանց: Այդ ժամանակ նրանց տրամադրել ենք միջազգային դրամաշնորհներ, ֆինանսավորում է իրականացվել, օգնել ենք այդ պրոդուկտը ստեղծելու համար: Կամաց-կամաց, երբ մատակարարները տեսան, որ այն շատ լավ հնարավորություն է իրացման ծավալները մեծացնելու համար, նոր շուկաներ գրավելու համար, նրանք մտան այս բիզնեսի մեջ: Ներկայումս աշխատում ենք շուրջ 150 մշտական մատակարար ընկերությունների հետ:
Այդ ժամանակ ապահովագրական շուկան բացարձակ ձևավորված չէր: 2004 թվականին «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերությունը միայն մեկ տարվա ընթացքում մի ապահովագրական ընկերությունից 3 մլն դոլարի ապահովագրական փաթեթ պատվիրեց, որը նրանց ընդհանուր գործունեության մոտ 20-25 տոկոսն էր կազմում: Կարող եմ ասել, որ Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման մեջ մենք նույնպես մեր լուման ունենք: Այժմ տարեկան կտրվածքով ապահովագրում ենք 20-25 մլն ԱՄՆ դոլարի լիզինգի առարկա և հանդիսանում 5 ամենախոշոր ապահովագրական ընկերությունների բրոքերը, ինչի արդյունքում կարողանում ենք շուկայականից ավելի մատչելի ապահովագրման սակագին ապահովել մեր հաճախորդների համար, ավելին` մեր հաճախորդներից շատերը իրենց սեփական գույքերն են մեր միջոցով ապահովագրում։
- Արդյո՞ք դժվար չէ՞ր սկզբնական շրջանում մարդկանց բացատրելը, թե ինչ է նշանակում լիզինգ:
- Այդ խնդիրն առ այսօր էլ է առկա։ Լիզինգը ընդամենը 60-70 տարվա պատմություն ունի, ինչը չես համեմատի վարկի հետ: Բայց տարեցտարի մեզ ավելի հեշտությամբ է հաջողվում հաղթահարել այդ խնդիրները: Հաճախորդներն են կրթվում, մեր թիմն է ավելի հմտանում՝ օգտվում ենք միջազգային պրակտիկայի նորություններից և հնարավորություններից:
Մեզ մոտ ամենամեծ հարցը մնում է իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ պրոդուկտը չի կարելի կարճ ժամանակում ներկայացնել: Դրա ներկայացման համար առնվազն մեկ ժամ է հարկավոր, որպեսզի հաճախորդը պատկերացում կազմի, թե ինչ պայմանների պետք է բավարարի: Չէ որ, օրինակ, օտարերկրյա մատակարարից ապրանքի ձեռքբերման դեպքում մեր լիզինգային ընկերությունը փաթեթային առաջարկ է անում հաճախորդին՝ բացի ֆինանսավորումից ներառելով բանակցությունները մատակարարի հետ, ապրանքի փոխադրումը, բեռնում-բեռնաթափումը, մաքսազերծումը, ապահովագրությունը և այլն և այս յուրաքանչյուր պրոցեսը իրականացվում է տարբեր պայմաններով, ինչը նախապես ամբողջությամբ պետք է համաձայնեցվի հաճախորդի հետ։
- Լիզինգի ինչպիսի՞ պրոդուկտներ է առաջարկում ընկերությունը:
- 2013 թվականին ընկերությունում ներդրված ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացը թիրախավորումն էր՝ մենք անցում կատարեցինք հաճախորդամետ քաղաքականությանը: Մինչ այդ ունեցել ենք տարբեր տեսակի առարկաների լիզինգ, հիմա այն մի փոքր այլ է, քանի որ այժմ պրոդուկտները ներկայացնում ենք ըստ թիրախային խմբերի: Դրանք են կոմերցիոն անշարժ գույքի լիզինգը, որը բացառապես իրավաբանական անձանց համար է, բիզնես ավտոլիզինգը, որը նույնպես իրավաբանական անձանց համար է, ֆիզիկական անձանց համար ավտոլիզինգը, ագրոլիզինգը, որը գյուղատնտեսությամբ զբաղվող հաճախորդների համար է, և էներգախնայող սարքավորումների լիզինգը: Կան նաև տեսակներ, որոնք կոնկրետ շուկաների սպասարկման համար են: Օրինակ՝ արևային ֆոտովոլտային կայանների լիզինգը:
- Ովքե՞ր են հանդիսանում «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ի հաճախորդներ, ինչպիսի՞ առանձնահատկություններով են նրանք տարբերվում:
- Եթե նախկինում մեր թիրախային խմբում միայն իրավաբանական անձինք էին, ապա տարիների ընթացքում պահանջ առաջացավ այդտեղ ընդգրկել նաև սպառողական ապրանքների պահանջ ունեցող հաճախորդներին: Ներկայումս մեզ մոտ լիզինգներ են տրամադրվում ագրոհաճախորդներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ՓՄՁ-ներին, կորպորատիվ հաճախորդներին, հինգերորդը ՝ ոչ ռեզիդենտ հաճախորդների խումբը, նորույթ է: Դրանք հիմնականում դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկներն են, որոնք ՀՀ-ում բանկային այլ ռեսուրսներից օգտվելու հնարավորություն չունեն, սակայն «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը տրանսպորտային և հիմնական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռել նրանց: ԱԱՀ-ի մասին օրենքի համապատասխան դրույթով նախատեսված է, որ լիզինգային գործարքները, ինչպես և իրենց համար մատուցվող բոլոր ծառայությունները և ապրանքները ՀՀ-ում ազատված են ԱԱՀ-ից: Այս խմբի մեջ են մտնում նաև արտասահմանյան խոշոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունները, որոնք չունեն իրավաբանական անձանց կարգավիճակ: Արդեն երրորդ տարին է այս թիրախային խումբը մեզ մոտ գործում է և ունի ընդլայնման հնարավորություններ: Պահանջարկը դեռ ցածր է, որն, իմ կարծիքով, կապված է իրազեկվածության ցածր մակարդակի հետ:
Մեր ընդհանուր պորտֆելի մոտ 67 տոկոսը ՓՄՁ-ներն են, քանի որ մեր նպատակներից է տնտեսության, մասնավորապես փոքր ու միջին սեգմենտի զարգացումը:
-Ինչպե՞ս եք համագործակցում մատակարարների հետ:
- Ունենք մի շարք մասնագիտացված մատակարար ընկերություններ, որոնց հետ բացառիկ պայմանագրեր ենք կնքել: Կան նաև մատակարար ընկերություններ, որոնց հետ միացել ենք հատուկ ծրագրերով: Լիզինգային ընկերությունը համագործակցում է տարբեր խորհրդատվական ընկերությունների հետ, որոնց հետ իրականացրել ենք մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ անվճար ուսուցում մեր հաճախորդների համար: Բացի ֆինանսական և բիզնես ծառայություններ մատուցելուց՝ մեր ընկերությունը նաև որոշակի օժանդակություն է տրամադրում գործընկերներին և հաճախորդներին բիզնեսի կայացման գործում:
- Մատակարարների տեսանկյունից որքանո՞վ է ձեռնտու լիզինգային պայմանագիրը, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում: Քանի՞ մատակարարի հետ եք համագործակցում: Քանի՞սն են նրանց շարքում տեղական արտադրողները, և ինչպե՞ս է «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը խթանում նրանց գործունեությունը: Ո՞ր երկրներից եք ձեռք բերում լիզինգի առարկաները:
- Նշված 150 մատակարարների կեսից ավելին օտարերկրյա բրենդները Հայաստանում ներկայացնող ընկերություններ են: Դրանցից մի քանիսի հետ արդեն տասը տարուց ավելի համագործակցում ենք, և նրանք, լավ հասկանալով մեր և հաճախորդների պահանջները, արդեն նվազ ռիսկային են: Կան մատակարար ընկերություններ, որոնց հետ մեկ անգամ ենք պայմանագիր կնքում, դրանցից շատերը գտնվում են նաև Հայաստանի տարածքից դուրս: Մենք շուրջ 47 երկրներից ապրանքների ներմուծում ենք իրականացնում: Միայն անցյալ տարի 7,5 մլրդ դրամի ներմուծում է իրականացվել «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության անունով: Մենք նաև խոշոր ներկրողների ցուցակում ենք հայտնվել:
Իհարկե, լիզինգային ընկերությունը նախապատվությունը տալիս է տեղական մատակարարներին, քանի որ այդ դեպքում մենք հնարավորություն ունենք կշռելու մեր ռիսկերը և հնարավորինս նվազեցնելու դրանք:
- Հաճախորդների տեսանկյունից ո՞րն է «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության՝տարբեր մատակարարների հետ բացառիկ պայմանագրերի առավելությունը:
- Մատակարարումների պայմանները ֆինանսավորման պայմանների հետ խիստ կապակցված են: Եթե ապրանքի ձեռքբերման պահին մատակարար ընկերության հետ ունենք կանխավճարի հարյուր տոկոսի վճարման իրավիճակ, ապա այստեղ հաճախորդի նկատմամբ մեր պահանջները նույնպես պետք է խստանան, քանի որ վերջինիս կողմից է կատարվել մատակարարի ընտրությունը: Սակայն չենք ցանկանում հաճախորդին թողնել միայնակ՝ առանց ֆինանսական աջակցի կամ գործընկերոջ: Այդ պատճառով նման պարագայում մատակարարի առջև որոշակի պահանջներ են դրվում: Դրանց բավարարման պատճառներից է այն, որ իրենք ունենում են կայուն ֆինանսական գործընկեր ՀՀ-ում: Դրա համար մատակարարման ավելի լավ առաջարկ կատարելը նրանց համար դառնում է նպատակ: Արդյունքում՝ մեր հաճախորդները դրանից օգտվում են: Ես կարող եմ օրինակ բերել: 2011 թվականին, երբ Լեհաստանից պաղպաղակի արտադրության հոսքագիծ էինք ձեռք բերում, մենք հաջողությամբ իրականացրեցինք դրա ֆինանսավորումը: Դրանից երկու ամիս անց մեզ դիմեց մեկ այլ ընկերություն, որը նույնպես ցանկանում էր ձեռք բերել այդ հոսքագիծը: Երբ մենք կորպորատիվ նամակով դիմեցինք այդ ընկերությանը և նրան հայտնեցինք, որ այն «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության երկրորդ ձեռքբերումն է, և, հնարավոր է, լինեն նաև երրորդն ու չորրորդը, մեզ միանգամից տրվեց այդ ապրանքի արժեքի յոթ տոկոս զեղչ և մատակարարման պայմանը փոխվեց նախկին հարյուր տոկոս կանխավճարից հիսուն/հիսունի: Հաճախորդը, բնականաբար, չէր սպասում դրան: Նրա համար շատ մեծ առավելություն էր այդ ապրանքի համար զեղչ ստանալը: Ինչ խոսք, լինում են նաև դեպքեր, երբ միջազգային առևտրի հարթակում ձեռքբերված փորձի հիման վրա կարողանում ենք հաճախորդներին զերծ պահել նաև անպարտաճանաչ և խարդախ մատակարարներից, ովքեր փորձում են լիզինգային սխեմայի կիրառման միջոցով գումարներ վաստակել, ինչի արդյունքում շահեցինք և հաճախորդի վստահությունը և կանխվեցին նմանատիպ գործարքները։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Քաղաքականություն
-
12:47 • 04.05.24 ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
11:47 • 04.05.24 ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը
-
09:28 • 04.05.24 Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում