Պայթյուններ և վրաերթեր Բարսելոնայի կենտրոնում և իսպանական այլ քաղաքում. ահաբեկչությունների շարքից նոր մանրամասներ են ի հայտ եկել (լուսանկարներ, տեսանյութ)

09:22 • 18.08.17

Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ միկրոավտոբուսը մարդաշատ փողոցներից մեկում մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ:

Ինչպես նշում է lenta.ru-ն՝ La Vanguardia պարբերականին հղումով, իրավապահներին վրաերթի ենթարկած մեքենայում հայտնաբերվել է սպանված իսպանացի, որին դանակահարել են: Նշվում է, որ ոստիկանությունը կապ չունի տվյալ անձի սպանության հետ:

Ինչ վերաբերում է Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը, ապա վերջին տվյալների համաձայն՝ կա 13 զոհ, 100-ից ավելի վիրավոր: Միկրոավտոբուսի վարորդը դիմել է փախուստի:

Ահաբեկչության գործով ձերբակալվել է 2 կասկածյալ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Նշվում է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ:

Ավելի ուշ Բարսելոնայից դեպի հարավ ընկած Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մի խումբ փորձել է կրկնել Բարսելոնայի ահաբեկչությունը՝ ֆուրգոնով վրաերթի ենթարկելով մարդկանց: Նրանց գործողությունների հետևանքով տուժել է 6 մարդ, մինչդեռ 5 հարձակվողները սպանվել են:

Ոստիկանությունը ենթադրում է, որ կատարված բոլոր հարձակումները փոխկապակցված են:

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով զոհերի ու տուժածների մեջ կա 18 երկրի քաղաքացի: Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Ռումինիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի և Ալժիրի քաղաքացիներին:

 

Картинки по запросу Barcelona attack

Картинки по запросу Barcelona attack

Картинки по запросу Barcelona attack

In Barcelona, a hired van (pictured), registered to rental company Telefurgo, rammed into scores of holidaymakers and their children. The crumpled van is pictured as a body lies on the ground

Horrifying images of the aftermath show an elderly couple were among the injured after the van ploughed into pedestrians on the busy Barcelona street

Moussa Oukabir, 18, who lives in Barcelona, has been named as a suspect in the Las Ramblas attack after reportedly stealing his brother's documents 

Driss Oukabir (pictured) has been arrested by police, according to local media reports. The Guardia Civil previously said the van used in the attack was rented by Oukabir in the town of Santa Perpetua de la Mogada

A woman lies injured on the pavement as paramedics offer treatment just moments after the van ploughed into pedestrians on Thursday