Լրատվամիջոցները հայտնում են Տեխասին պատուհասած «Հարվի» հզոր փոթորկի առաջին տուժածների մասին (տեսանյութեր)

12:35 • 26.08.17

Ամերիկյան Տեխաս նահանգի Ռոկպորտ քաղաքում «Հարվի» հզոր փոթորկի հետևանքով առնվազն 10 մարդ է տուժել, հայտնում է ABC-ն։


Այն շրջաններում, որոնք կարող էին գտնվել տարերքի էպիկենտրոնում, մարդկանց տարհանում է իրականացվել, իսկ մյուս շրջանների բնակիչների համար անվտանգության վերաբերյալ բացատրական աշխատանք է տարվել։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ համացանցում են հայտնվել ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» հզոր փոթորկի կադրերը։


Սպասվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանները նահանգում կտևեն մի քանի օր։ Այս շրջանում ավիաընկերությունները չեղարկում են չվերթները, մի շարք հաստատություններ փակ կլինեն։ Բնակիչները պաշարներ են կուտակում, ոմանք լքում են իրենց տները։


Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի ռեժիմ է սահմանել Տեխասում՝ նահանգին պատուհասած չորրորդ կատեգորիայի ուժգնության «Հարվի» փոթորկի պատճառով։ Այդ մասին նախագահը գրել է Twitter-ի իր էջում։


Ենթադրվում է՝ «Հարվին» կդառնա վերջին տասը տարում ԱՄՆ խոշորագույն փոթորիկը։ Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնը կարող է ջրհեղեղներ առաջացնել նահանգում։ 

 

 

Լրատվամիջոցները հայտնում են Տեխասին պատուհասած «Հարվի» հզոր փոթորկի առաջին տուժածների մասին (տեսանյութեր)