Apple-ը բջջային կապով ժամացույց է ներկայացրել
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում անցկացվող Apple ընկերության նորույթների շնորհանդեսի ժամանակ բջջային կապով ժամացույց է ներկայացվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Apple Watch Series 3 ժամացույցը հագեցած է անլար ցանցին ինքնուրույն միանալու գործառույթով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում անցկացվում է Apple ընկերության նորույթների շնորհանդեսը: Սպասվում է, որ ընկերությունը կցուցադրի նոր սմարթֆոնը՝ iPhone 8-ը կամ iPhone X-ը:










