«Հիմա շարունակելու ենք ռուսների՞ միջոցով աշխարհի հետ շփվել, թե՞ առանձին ռուսների հետ, առանձին՝ աշխարհի». ՀԽ–ում քննարկվել է ռուսաց լեզվի հայեցակարգը
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգն այսօր քննարկման է դրվել Հանրային խորհրդում, որին մասնակցել է նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կրթության ոլորտի փորձագետներ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Տպավորություն է, որ դա պայմանավորված է կա՛մ ռուսների ճնշմամբ, կա՛մ մեր ցանկությամբ՝ հաճոյանալու ռուսներին, ինչը երկու դեպքում էլ վիրավորական է և անընդունելի: Բոլոր լեզուներն էլ պետք է ուսումնասիրել, դա կարևոր է, դա շփում է աշխարհի հետ, այդ տեսանկյունից հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է առանձնացվել ռուսերենը: Եթե խոսքը գնում է նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաև ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է «Լեզվի մասին» մեր օրենքին ու դրա բովանդակությանը»:
Նախարարը, անդրադառնալով հայեցակարգի շուրջ ստեղծված աղմուկին, նշել է, որ քննարկումները մտել են քաղաքական տիրույթ: «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են, և բոլոր օտար լեզուների համար պետք է մշակել հայեցկարգ: Որևէ ժամ հայագիտական առարկաներից չի կորում: Եթե դա լիներ մեր հայագիտական առարկաների հաշվին, ես կընդունեի մեղադրանքները»,-ասել է նախարարը՝ պարզաբանելով, թե որտեղից է առաջացել նման հայեցակարգեր մշակելու անրաժեշտությունը,-հատկապես ՀՀ բուհական համակարգը խիստ հումանիտարիզացված է: Բնագիտական հատվածի մեջ էլ մեծ մասը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն է: Բնական գիտելիքներն ու գիտությամբ առաջնորդվելու հնարավորությունները վտանգված են: Այստեղից բարձրացավ օտար լեզուների որակի խնդիրը: Եթե ուզում ենք բնական գիտությունների վիճակը լավացնել, դա անպայման պետք է բերի օտար լեզուների դասավանդման լուրջ փոփոխությունների»:
Միաժամանակ, նախարարն ընդունել է, որ նախարարությունը վրիպում է թույլ տվել. «Անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի համար գրել էինք «օտար լեզուների հայեցակարգ», ռուսերենի դեպքում« օտար լեզու» չէինք գրել»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Վերադառնալով օտար լեզուների որակի բարձրացման անհրաժեշտությանը՝ նախարարն ասել է, որ այդ հարցը լուծելու համար նախևառաջ նոր մեթոդաբանության կարիք կա. «Դպրոցներում օտար լեզվի նախկին մեթոդիկան չի բավարարում: Մյուս խնդիրն այն է, որ այնուամենայնիվ, մեր երեխաները ավելի բարդ վիճակի մեջ են, քան եվրոպական երկրներում, որովհետև այնտեղ առաջին դասարանից եռալեզու կրթություն է մտնում, բայց իրենց մոտ հիմքը լատինատառ է, և աշխարհընկալման իմաստով մեծ դժվարություն չի լինում: Մեզ մոտ նախ պետք է ընկալվի մեսրոպատառը, հետո՝ ռուսատառը, որը բոլորովին այլ ընկալում ունի, որից հետո՝ լատինատառը»:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցներում որոշակի առարկաներ ռուսերենով դասավանդելու դրույթին, Լևոն Մկրտչյանն ասել է, որ դա քննարկման հարց է՝ կարելի է այդ դրույթը մտցնել, կարելի է՝ ոչ:
Վազգեն Մանուկյանը, հակադրվելով նախարարի հնչեցրած մտքին, թե հարցը քաղաքականացվում է, ասել է. «Լեզուն քաղաքականություն է սկզբից մինչև վերջ»:
Մանուկյանի խոսքով՝ այսօր անգամ Ռուսաստանը գիտակցում է անգլերենի կարևորությունը և փորձում է անգլերենն իր երկրում զարգացնել, որպեսզի աշխարհի հետ համընթաց քայլի. «Եթե այսօր ուզում ես աշխարհի հետ քայլել, պետք է նախ անգլերեն իմանաս: Ինչ վերաբերում է ռուսերենին, ապա ռուսերենի մակարդակը բարձրացնելուն ոչ ոք դեմ չէ, հասարակությունը դեմ է ռուսերենը մյուս օտար լեզուներից առանձնացնելուն: Եթե մենք առանձնացնում ենք ռուսերենը, պետք է առանձնացնենք նաև անգլերենը»,-ասել է Մանուկյանը:
Քննարկման մասնակիցները, իրենց մտահոգությունները հայտնելով հայեցակարգի վերաբերյալ, կրկնել են միտքը, որ եթե հայեցակարգը վերաբերեր բոլոր օտար լեզուներին, ապա ընդունելի կլիներ, և աղմուկ չէր բարձրանա: «Հայեցակարգի հիմնավորումները շատ խոցելի են, մասնավորապես գիտության հետ կապված, քանի որ գիտության լեզուն այսօր անգլերենն է: Եթե ուզում ենք աշխարհում ընկալելի լինել, պիտի անգլերեն իմանանք,-նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը՝ միաժամանակ հավելելով, որ տարիներ շարունակ ռուսերենի կարգավիճակը ոչ մի կերպ չի հստակեցվում,-մենք միշտ ռուսերենը առանձնացրել ենք, բայց դրանով իրականում վնասել ենք այդ լեզուն»:
Հանրային խորհրդի գիտության և կրթության ենթահանձնաժողովի նախագահ Կարինե Թումանյանը բարձրացրել է բուհերում այսօր ռուսաց լեզվի դասավանդումը մյուս օտար լեզուներից առանձնացված լինելու հարցը: «Այսինքն, ռուսաց լեզուն օտար լեզուների շարքում չէ»:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անհատի Բախշյանը, որը նույնպես ներկա է եղել քննարկմանը, կարծիք է հայտնել, որ մեր կրթական օրենքներով՝ նման հայեցակարգ մշակելու անհրաժեշտության առհասարակ չկար: «Մենք խոսում ենք վտանգավոր քաղաքականության մասին, որը բոլորիս մտահոգում է: Տարբեր ձևերով ուզում ենք ռուսերենին տալ ինչ որ կարգավիճակ, դա է հասարակությունը հավասարակշռությունից հանում»,-նշել է Բախշյանը:
Հանրային խորհրդի անդամ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը օտար լեզուների մակարդակը բարձրացնելու կարևոր պայման է համարել օտար լեզուներ ուսուցանող մասնագետների որակի բարձրացումը:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ անընդունելի է համարել որևէ հայեցակարգի մշակումը, քանի դեռ հստակ չէ, թե պետությունն ինչ ուղղությամբ է գնում: Նա նշել է, որ Հայաստանում պետք է առաջնահերթ լինի անգլերենը, ապա ռուսերենը, հետո նոր ֆրանսերենը, գերմաներենը, չինարենը և այլն: Սադոյանը նաև փորձել է հստակեցնել՝ օտար լեզուներին տրամադրվող ընդհանուր ժամաքանակը հավասարաչա՞փ է բաշխվելու, թե՞ ռուսերենը գերիշխող դեր է ունենալու:
«Մի բան է հայեցակարգը, մեկ այլ բան՝ իրողությունը,-ասել է Հանրային խորհրդի անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ պետք է հաշվի նստել այսօրվա իրողության հետ,-150 և ավելի տարվա մեջ ստացել ենք մի մշակույթ և մի գրականություն, որով հաղորդակցվել ենք աշխարհի հետ: Դա ռուսերենն է: Մեր գրադարանները կազմված են ռուսերեն գրքերից: Դա կա, մենք ժխտել չենք կարող: Բայց իրողությունն այն է, որ անգլերենը գալիս է՝ ուզես, թե չուզես: Դրա հետ նույնպես պետք է հաշվի նստել: Անգլերենն ու ռուսերենը ունենալու են իրենց առաջնությունը` անկախ ամեն ինչից»:
Հանրային խորհրդի նախագահն իր հերթին հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ մեր ժողովուրդը պարտադրված է եղել համաշխարհային գիտության և հոգևոր մշակույթի հետ ծանոթանալ ռուսերենի միջոցով. «Հիմա Հայատանը շարունակելու է ռուսների՞ միջոցով աշխարհի հետ շփվել, թե՞ առանձին ռուսների հետ, առանձին՝ աշխարհի»,-հարց է բարձրացրել Մանուկյանը՝ հորդորելով նախարարին այս և քննարկման ընթացքում հնչած մյուս հարցադրումների և դիրքորոշումների վերաբերյալ կատարել համապատասխան եզրակացություններ:
Ռուսաց լեզվի հայեցակարգից բացի, քննարկվել են նաև հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտին առնչվող հարցեր՝ մասնավորապես կապված ավագ դպրոցների, 12-ամյա կրթական համակարգի, դասագրքերի, ուսուցիչների դրույքաչափերի բարձրացման և նրանց գերծանրաբեռնվածության, բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծի և այլ խնդիրների հետ: Որոշվել է այս հարցերի վերաբերյալ կազմակերպել առանձին քննարկում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում