«Գահերի խաղը» սերիալի աստղը պատմել է՝ երբ կավարտվեն եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումները

14:18 • 06.10.17

Ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերից Դավոս Սիվորթի դերակատար Լիամ Քանինգեմը պատմել է, թե երբ կավարտվեն եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի նկարահանումները, հայտնում է NME-ն:


Դերասանի խոսքով՝ եզրափակիչ եթերաշրջանի աշխատանքները պետք է սկսվեն հոկտեմբերին և կտևեն մինչև հաջորդ ամառ: Այդկերպ Քանինգեմն անուղղակիորեն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ութերորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2019 թվականից ոչ շուտ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը ռեկորդային թվով դիտումներ է ունեցել՝ գերազանցելով նախորդ բոլոր ռեկորդները: «Վիշապն ու գայլը» սերիան դիտել է շուրջ 12,1 մլն մարդ, ինչը գրեթե 1.5 մլն-ով ավելի է նախորդ՝ 10,7 մլն ռեկորդից: Ավելի ուշ լրացուցիչ հեռարձակումներն ավելացրել են վերջին էպիզոդի դիտումների քանակը մինչև 16,5 մլն:

«Գահերի խաղը» սերիալի աստղը պատմել է՝ երբ կավարտվեն եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումները