ԼՐԱՀՈՍ
-
  15:01 • 21.10.17 Շաբաթօրյակի ընթացքում Երևանում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ...
-
  Իրադարձային   14:55 • 21.10.17 Լոզանում բացվել է քաղցրահամ ջրով՝ Եվրոպայի խոշորագույն ակվարիումը (լուսանկարներ) 3.500 քմ մակերեսով տարածքում նախագծի հեղինակները տեղադրել են աշխարհի 5 մայրցամաքների 20 տարբեր էկոհամակարգեր, որոնք տեղավորում են 300 բույս, 100 սողուն և ավելի քան 10 հազար տեսակի ձկներ:
-
  14:39 • 21.10.17 «Հրաշալի տղա էր, աշխատող, արարող ընտանիքից». նախօրեին զոհված Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր Հոկտեմբերի 20ին զոհված ՊԲ զինծառայող Արամ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղից էրՀամայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքից էր, ընտանիքի հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն է
-
  14:34 • 21.10.17 Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենքեր վաճառելը չի նպաստում Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում դերի ամրապնդմանը. Արեշև «Ե՛վ Բելառուսը, և՛ Ղազախստանը, նաև Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում կարող են համագործակցել այլ երկրերի հետ»,- ասաց նա՝ նկատելով, որ բոլոր միություններում էլ երկրների շահերի պատճառով որոշ հարցերում միասնություն չի լինում:
-
  Գիտություն/տեխնիկա   14:19 • 21.10.17 Դրեդներով ռոբոտը ներկայացրել է Լենինգրադի մարզի բյուջեի նախագիծը (տեսանյութ) Նշվում է, որ ռոբոտի հիշողության մեջ պահպանվում է շրջանի բյուջեի մասին տեղեկությունը: Նա կարողացել է պատասխանել երկու հարցի՝ շրջանի հաջորդ տարվա բյուջեի եկամտի և բյուջեի դեֆիցիտի տոկոսի մասին:
-
Սպորտ   14:06 • 21.10.17 Գեղարդ Մուսասին վնասված աչքով հաղթել է Շլեմենկոյին Bellator 185-ի գլխավոր մենամարտում Ամերիկյան Անակսվիլ քաղաքի «Mohegan Sun» արենայում ավարտվել է «Bellator 185» մրցաշարի գլխավոր մենամարտը Հոլանդիան ներկայացնող, արմատներով հայ Գեղարդ Մուսասիի և ռուս Ալեքսանդր Շլեմենկոյի միջև:
-
Իրադարձային   14:01 • 21.10.17 Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց. ԱՀ ՊՆ Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
-
  13:52 • 21.10.17 Հայկական կողմի դիրքորոշման կոշտացումն անհրաժեշտ է, որպեսզի Ալիևը և միջնորդները տեսնեն, որ «ապրիլն» անհետևանք չի անցել. Հ. Մելիք-Շահնազարյան Ադրբեջանը պարտավորված է եղել ստորագրել շփման գծում լարվածությունը թուլացնելու այդ փաստաթուղթը, սկզբում Վիենայում են պայմանավորվածություն ձեռք բերել, ապա Սանկտ Պետերբուրգում, հետո դա հաստատել են Ժնևում:
-
Իրադարձային   13:51 • 21.10.17 ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանն իրեն ավելի վստահ զգա տարածաշրջանում տնտեսական խաղացողի դերում. Արեշև «Դա ենթադրում է համագործակցություն ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ համագործակցությունը հարևան երկրների, օրինակ՝ Իրանի հետ: Գիտենք, որ նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ստեղծումը Մեղրիում: Գիտենք նաև, որ հայ-ռուսական արտադրանքները կարող են նաև ...»։
-
  13:44 • 21.10.17 Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում լայնածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել Վաղ առավոտից մեկնարկած աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով նշել է, որ նմանատիպ շաբաթօրյակները ոչ միայն նպաստում են Երևանը մաքրելուն, այլև պարունակում են դաստիարակչական գործառույթ՝ սովորեցնելով միշտ մաքուր պահել քաղաքը:
-
  13:38 • 21.10.17 ՀՀ-ԵՄ համաձայնագրում տնտեսական վիճահարույց հարցերը լուծված են, իսկ առաջնահերթությունները չէին կարող հաշվի չառնվել. Անդրեյ Արեշև «Այնտեղ կա հատված ատոմակայանի հնարավոր փակման մասին, իհարկե առանց ներկայացնելու փակման ժամկետները: Ամեն դեպքում, ամբողջության մեջ Հայաստանի արտաքին բազմավեկտոր քաղաքականության մեջ չէին կարող հաշվի չառնվել առաջնահերթությունները»,– ասաց նա:
-
  13:21 • 21.10.17 Ոստիկանները 2 գրպանահատի են հայտնաբերել, որոնք խոստովանական բացատրություն են տվել Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել 1977թ. ծնված Վահան Դ.-ին:
-
  Գիտություն/տեխնիկա   13:20 • 21.10.17 Apple-ը կներկայացնի 1000 դոլարանոց iPhone X-ի ավելի մատչելի տարբերակները. լրատվամիջոցներ Apple-ը մտադիր է 2018թ. ներկայացնել iPhone X-ի ավելի մատչելի տարբերակները: Ընդհանուր առմամբ, ներկայացվելու է 2 մոդել, որոնք 100 դոլարով ավելի էժան են լինելու օրիգինալ iPhone X-ից:
-
  13:19 • 21.10.17 ՏԻՄ ընտրությունների օրը Ախալքալաքում իրավիճակը մի փոքր լարված է, սակայն պայթյունավտանգ չէ.քաղաքապետի թեկնածու Այսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Ախալքալաքում իրավիճակը մի փոքր լարված է, սակայն պայթյունավտանգ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու, նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել ...
-
  13:13 • 21.10.17 Հայ ժողովրդի մոտ խաղաղապաշտությունը հոգեկան հիվանդություն է, մենք պետք դուրս գան Մինսկի խմբից. Լևոն Շիրինյան «Կարող եմ արձանագրել, որ մեր զինվորներն էլի են զոհվելու, մենք պետք է որդեգրենք կոնֆլիկտի բովանդակությունը հասկանալու տեսակետը: Արցախը պետք է զբաղվի իր կոնֆլիկտով, Արցախի ԱԳՆ-ն պետք է իր կոնֆլիկտը ներկայացնի աշխարհին: Մի թեզ էլ էր ...»։
-
Սպորտ   13:10 • 21.10.17 Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է: 90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ է ...
-
  12:47 • 21.10.17 Սուրեն Կարայանն ու Իգնատի Առաքելյանը մի շարք հանդիպումներ են ունեցել Մինսկում Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ ...
-
  Մշակույթ     12:37 • 21.10.17 Ճերմակազգեստ Անջելինա Ջոլին դուստրերի հետ լոսանջելեսյան պրեմիերային (լուսանկարներ) Հատուկ այս առիթի համար դերասանուհին ընտրել է ճերմակ էլեգանտ զգեստ՝ այն լրացնելով կրծքազարդով ու մարմնագույն կոշիկներով: Աղբյուրը նկատում է, որ Ջոլիի մինիմալիստական կերպարը շատ հաջողված էր: