Աշխարհի տարբեր քաղաքներում մարդիկ հերթ են կանգնել 1.000 դոլարանոց iPhone X-ը գնելու համար (լուսանկարներ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն այսօր՝ նոյեմբերի 3-ին, պատրաստվում է վաճառքի հանել երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը՝ iPhone X-ը, որն արժե 1.000 դոլար:
Այդ կապակցությամբ «խնձորային» բրենդի բազմաթիվ երկրպագուներ նախապես հերթեր են կազմել Apple-ի խանութների մոտ՝ ցանկանալով առաջիններից մեկը գնել սմարթֆոնը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հերթերը գոյացել են աշխարհի տարբեր քաղաքներում: Հետաքրքրական է, որ հանուն բաղձալի iPhone-ի մարդիկ անտեսել են նույնիսկ ցուրտը:
Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ iPhone X-ի պահանջարկը հսկայական է լինելու:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Apple ընկերությանը հաջողվել է լուծել նոր iPhone X սմարթֆոնի զանգվածային արտադրության հետ կապված բոլոր խոչընդոտները, ինչի շնորհիվ ընկերությունն այժմ ունի սմարթֆոնի բավականաչափ պահուստ:
Հոկտեմբերի վերջին 1.000 դոլար արժողությամբ սմարթֆոնը հասանելի է դարձել նախնական պատվերի համար: Հայտնի է, որ նորաձև սարքն իրական իրարանցում է առաջացրել նախնական պատվերի կայքերում:
Apple-ը դեռևս չի մանրամասնել, թե որքան iPhone X-ի նախնական պատվեր է տրվել:
Հավելենք, որ նոր iPhone X-ի գլխավոր առաձնահատկություններն են FaceID դիմաճանաչողական գործառույթն ու TrueDepth գերժամանակակից տեսախցիկը:
















