Հրապարակվել է Եգիպտոսի մզկիթներից մեկում որոտացած պայթյունի տեսանյութը

19:27 • 24.11.17

Եգիպտոսի Սինայի թերակզղու հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում որոտացած պայթյունը տեսաձայնագրվել է: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

JPOST-ի տվյալների համաձայն՝ պայությունի հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի, վնասվածքներ է ստացել 120 մարդ:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է Էլ Արիշ քաղաքի մոտակայքում: Ենթադրվում է, որ ահաբեկչական պայթյունն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ գրոհայինները ոչ միայն գործարկել են պայթուցիկ սարքը, այլ նաև կրակ բացել մարդկանց վրա: