Նազարբաևը ռուսաց լեզվի նոր սահմանափակումներ է պահանջել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի տեղեկատվության և կապի նախարար Դաուրեն Աբաևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է խորհրդարանի և կառավարության գործունեությունը ղազախերեն թարգմանելու անհրաժեշտության մասին:
«Լատինական գրին անցնելը պատմական կարևորություն ունի մեր ժողովրդի համար: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է շարունակել աշխատել ղազախերենի կարգավիճակի բարձրացման վրա: Խորհրդարանի և կառավարության գործունեությունը պետք է իրականացվի պետական լեզվով: Միևնույն ժամանակ չի կարելի խախտել քաղաքացիների իրավունքներն այս հարցում: Դրա համար սինքրոն թարգմանության հնարավորություններ կան», - ասել է նախագահը:
Նշելով լատինական գրի փուլային անցման կարևորությունը՝ Նազարբաևը հրահանգել է քննարկել ղազախերենի ուսուցման միջոցների կատարելագործման հարցը:
Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է լատինական գրի վրա հիմնված ղազախական այբուբենի նոր տարբերակը:










