ԼՐԱՀՈՍ
-
  20:20 • 22.04.18 Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Նախագահի հանդիպմանն ընդգծվել է, որ անթույլատրելի են ազգային միաբանությունը խաթարող երևույթները Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:
-
  20:18 • 22.04.18 Երկրում իրավիճակը մոտ է քաոսին, որտեղ իշխանությունը կորցնում է լեգիտիմության վերջին ծվենները, իսկ ընդդիմությունը դառնում ժողովրդական. Հայկ Մարտիրոսյան Հայաստանում իրավիճակն աննախադեպ է, թե որ կողմը կշահի՝ պարզ կդառնա երեկոյան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակից ելքին, հնարավոր զարգացումներին վերաբերող հարցերի։
-
  20:13 • 22.04.18 ԲՀԿ-ն իշխանությանն ու «Իմ քայլը» նախաձեռնությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։ Մեր երկիրը այսօր կանգնած է պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։
-
  19:34 • 22.04.18 ԵՄ-ն կոչ է արել ազատ արձակել Հայաստանում ցույցերի ժամանակ ձերբակալված բոլոր անձանց Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհարգեն այս իրավունքը և արդարացիորեն կգործարկեն օրենքը՝ ըստ Հայաստանի միջազգային պարտավորվածությունների, այդ թվում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:
-
  19:31 • 22.04.18 Մեր հասարակության հետ իշխանության երկխոսության անկարողությունը հաստատվել է ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև ընդհանրապես. Հրանուշ Խառատյան Հրանուշ Խառատյանը կարծում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ մի կողմից զինված, դիմակներով ոստիկանությամբ և բանակով պաշտպանված Սերժ Սարգսյանն է, մյուս կողմից՝ բազմահազար քաղաքացիների հույզերի կամարտահայտմամբ պաշտպանված...
-
  19:26 • 22.04.18 Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. ԱՄՆ դեսպանության հայտարարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:
-
Տնտեսություն   19:12 • 22.04.18 «Տիտանիկում» մատուցված առաջին ճաշի մենյուն վաճառվել է 140 000 դոլարով Հայտնի է, որ «Տիտանիկում» մատուցված ճաշի մենյուի մեջ մտել է տավարի կամ հավի բուլյոն, տապակած հավ, գառի միս կամ սպանախով խոզապուխտ որպես հիմնական ուտեստ, ծաղկակաղամբ կամ խաշած կարտոֆիլ որպես խավարտ, պուդինգ, թագավորական տանձեր, քաղցրավենիք և սուրճ։
-
  19:01 • 22.04.18 Մեծ Բրիտանիան 80 մլն ֆունտ կծախսի ռազմաօդային ուժերի կառավարման նոր համակարգի վրա Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 80 մլն ֆունտ ստերլինգ կծախսի ռազմաօդային ուժերի կառավարման նոր համակարգչային ծրագրերի վրա, ինչը թույլ կտա առավել արդյունավետ բացահայտել արտասահմանյան ինքնաթիռների մոտեցումը Միացյալ Թագավորության օդային սահմաններին:
-
  19:01 • 22.04.18 Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ տեսակցել են ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
-
Իրադարձային   19:00 • 22.04.18 Իրաքը հայտարարել է Սիրիայի ուղղությամբ հասցված ավիահարվածի արդյունքում շուրջ 40 ԻՊ-ականի վերացնելու մասին Իրաքի ռազմաօդային ուժերն ապրիլի 19-ին Սիրիայում իրականացված ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 36 գրոհայինի են վերացրել, այդ թվում և վեց հրամանատարի:
-
Իրադարձային   18:54 • 22.04.18 Ձերբակալվել է ևս 24 անձ՝ անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով. ՀՔԾ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի...
-
  17:45 • 22.04.18 Արցախի ՊԲ-ն հրապարակել է առաջնագծում տիրող լարված իրադրության տեսագրությունը (տեսանյութ) Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության...
-
  17:43 • 22.04.18 Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը, այդ օրը ազգովի, ի տես աշխարհի, պետք է առավելագույնս զուսպ լինենք. ՀՀ նախագահի կոչը Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը
-
  Տնտեսություն   17:24 • 22.04.18 Air France-ը կչեղարկի նախատեսված չվերթների 25 տոկոսը՝ աշխատակիցների գործադուլի պատճառով Air France ավիաընկերությունը ապրիլի 23-ից սկսած ստիպված է լինելու չեղարկել նախատեսված չվերթների շուրջ 25 տոկոսը՝ ընկերության աշխատակիցների կողմից հայտարարված գործադուլի պատճառով, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
-
  17:06 • 22.04.18 Սկրիպալներին թունավորել է ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներից Գորդոնը․ The Mirror Ըստ աղբյուրի՝ բրիտանական ոստիկանությունը ենթադրում է, որ Գորդոնն արդեն վերադարձել է Ռուսաստան։ Ընդհանուր առմամբ Սկրիպալների դեմ գործողությանը կարող է մասնակցած լինել 6 հոգանոց խումբ։
-
  16:42 • 22.04.18 ՄԻՊ-ը պարզաբանում է Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ: